Դու կհամարձակվե՞ս սիրել ինձ. ուժեղ կինը ամեն տղամարդու համար չէ

June 20, 2017

  Ո՛Չ, ԵՍ ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԻՆՁ ՍԻՐԵԼԸ ԴԺՎԱՐ Է, ՈՒՂՂԱԿԻ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՀԵՇՏ Է


Բանն այն է, որ ես չեմ ներկայանում այնպիսին, ինչպիսին չկամ իրականում: Հաճախ ինքս  եմ բոլորին ասում իմ թերությունների և այն մասին, թե ինչպես եմ դրանց վրա աշխատում: Չնայած լավագույն մտադրություններիս, ես դեռ դառը և ճակատագրական սխալներ եմ գործում:
Ինձ պետք չէ այնպիսի մեկը, որ միշտ ստուգի՝ ճի՞շտ եմ արել այսինչ բանը, թե՞ ոչ: Ինձ պետք է այն տղամարդը, որն ինձ բավականաչափ կսիրի, այնպիսի թև ու թիկունք կլինի, որ նույնիսկ ինքս ինձ չեմ կարողանա այդպես պաշտպանել, չէ՞ որ իմ թերություններն ինձ վելի գրավիչ են դարձնում: Դու կհամարձակվես ասե՞լ, որ ես սխալվում եմ:

ԳԻՏԵՄ, ՈՐ ԵՐԲԵՄՆ ԴԺՎԱՐ Է ԻՆՁ ՀԵՏ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ԳԻՏԵՄ, ՈՐ ԱՅՆՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ՍԻՐԵԼ, ԻՆՉՊԵՍ՝ ՈՉ ՈՔ


Դու կհամարձակվե՞ս լինել ինձ հետ և պայքարել հանուն ինձ, եթե նույնիսկ դա դժվար լինի: Ճշմարտությունն այն է, որ լինելով իմ սերը, դու էլ հասարակ չես, ես գնահատում եմ քո քաջությունը, հարգում եմ քո անկախությունն ու կամայականությունները: Ես փնտրում եմ այն տղամարդուն, որն այդ ամենը կտածի իմ նկատմամբ: Դու չես փորձի ինձ սովորեցնել, այլ կհպարտանաս ինձանով, թե որքանով եմ  համապատասխանում քեզ: Դու այդքան համարձակություն կունենա՞ս թույլ տալ մնալու այնպիսին, ինչպիսին կամ:
Ես այսպիսինն եմ ոչ թե նրա համար, որ այդպես եմ ուզում, այլ որ ուրիշ ձև չեմ կարող լինել: Հասկանում եմ, որ դու բոլորովին այլ աղջկա էիր պատկերացնում: Դու կհամարձակվե՞ս սիրահարվել ինձ: Ես չեմ ծնվել, որ հիանամ աշխարհի տեսարաններով, այլ որ միասին փոխենք դրանք:

ՄԻՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԹՈՐԻԿ ԵՄ ԱՆՈՒՄ, ՀԵՇՏ ՉԷ ԴԱ ԿԻՍԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ


Դու կհաշտվե՞ս   իմ հավակնոտության հետ, կաջակցե՞ս  ինձ՝ իմ երազանքներում:
Գիտե՞ս, քանի դեռ  սիրում եմ, նուրբ ու քնքուշ եմ: Ինձ այնպիսի տղամարդ է պետք, որ կհասկանա ինձ:
Երբեմն ուզում եմ, որ ամեն ինչ ավանդականի պես լինի, որ տղամարդը թույլ տա քեզ կին զգաս, որ հաճախ ասի. «Մի՛ անհանգստացի, ես ամեն ինչ կանեմ», եթե նույնիսկ ինքս ի վիճակի լինեմ անել դա: Բայց դա չի նշանակում, որ այն, ինչ կարող եմ,  ցանկանում եմ անել: Կհամարձակվե՞ս լինել այդ տղամարդը:
Հասկանում եմ, որ «կյանքի պահարանում» դու էլ քո սպիերն ու նախկիններն ունես: Ես ցանկանում եմ ոչ միայն այն տղամարդուն, ում սիրտն են կոտրել, այլ նրան, ով ինքն է սրտեր կոտրել:
Ինձ հարկավոր է այն տղամարդը, որ մոտենալով իմ սրտին կհասկանա, որ այս անգամ չի սխալվել, և որ այս անգամ ոչ ոք ցավ չի պատճառելու: Տղամարդ, որը փնտրելու կարիք չի ունենա, որովհետև այն ինչ երբևէ ցանկացել է, ուղիղ իր առջև է՝ դա ես եմ: Դու կհամարձակվե՞ս մոռանալ անցյալն ու ամեն ինչ սկսել ինձ հետ:
Մենք  կսովորենք խոսել սիրո նույն լեզվով, քանի որ այն տարբեր է յուրաքանչյուրի մոտ: Չեմ կարող խոստանալ, որ ամեն ինչ հեշտ կլինի, բայց վստահեցնում եմ՝ արժե:

REDLER