Հաջողակ և հարուստ դառնալու չինական բանաձև

October 31, 2014

1. Չինաստանում կարծում են, որ նեֆրիտե մատանին ճկույթին կրելը հարստություն կբերի: Ավելի լավ է, որ տղամարդիկ մատանին կրեն ձախ, իսկ կանայք աջ ձեռքի ճկույթին: Իհարկե, ամենաճիշտը, ըստ չինացիների, եթե մատանին ամբողջությամբ նեֆրիտից լինի, բայց քարով մատանիներն էլ կարող են օգտակար լինել:
2. Մի հետաքրքիր ծես ևս. վերցրեք 30 սմ երկարությամբ բամբակե կանաչ թել`նախատեսված գործելու համար: Ժամացույցի սլաքի ուղղությամբ այն 5 շրջան փաթաթեք ճկույթին, ծայրին քարկապ արեք: Ի դեպ, տղամարդիկ սա պետք է անեն ձախ, իսկ կանայք աջ ձեռքի ճկույթին: Եթե օրվա մեջ հանգույցը թրջվի, հարկ է նորը փաթաթել: Չինացիները կարծում են, որ այս ծիսակարգը ակտիվացնում է ֆինանսական էներգիան, և, ի վերջո, հարստությունը նաև ձեր դուռն է թակում:
3. Ամեն առավոտ տնից դուրս գալիս աջ ձեռքին կարիմիր թանաքով փողի նշան նկարեք: Օրինակ` դա կարող է հարստություն խորհրդանշող չինական հիերոգլիֆ լինել, կամ բոլորի կողմից սիրված դոլարի կամ եվրոյի նշան: Գործողությունների այս շարքը սկսեք նորալուսնի հայտնվելու հետ և կատարեք այն 15 օր շարունակ: Ասում են` լիալուսնի հայտնվելուց 3 օր անց դուք խոշոր գումար կվաստակեք: