Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որ միլիարդ է վաստակել ֆուտբոլով

June 12, 2020

Ռոնալդուն միլիարդ է վաստակել միայն ֆուտբոլից ստացած եկամուտներով, որոնց մեջ չեն հաշվել հովանավորչական գումարները:  Սպորտում Ռոնալդուն առաջինը չէ, որը հատում է միլիարդի սահմանը, սակայն թիմային մարզաձևերում նա առաջինն է, ով նման հաջողության է հասնում։ Մինչև Կրիշտիանուն, մարզիկներից միլիարդ վաստակել էին բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերն ու գոլֆիստ Թայգեր Վուդսը։

Մեսսին դեռևս միլիարդ չունի, բայց մոտ է ցուցանիշին: Մեսսին Ռոնալդուից հետ է մնում մեկ միլիոնով։ Ռոնալդուն 105 միլիոն դոլար է վաստակել, Մեսսին՝ 104։

17 տարվա ընթացքում («Սպորտինգից» մինչև «Յուվենթուս») Ֆուտբոլային պայմանագրերով Ռոնալդուն վաստակել է 650 միլիոն դոլար։ 

Nike ընկերության հետ Ռոնալդուն հավերժ պայմանագիր ունի։ 2016 թվականից սկսած Nike-ից նա տարեկան 20 միլիոն դոլար է վաստակում։

Clear, Herbalife և Abbott ընկերությունների հետ պայմանագրերով Ռոնալդուն վաստակել է 45 միլիոն եվրո։

CR7 բրենդը բերում է Ռոնալդուի եկամուտների քառորդը տարեկան կտրվածքով։

Ռոնալդուն գործակցում է Pestana Hotel Group հյուրանոցային ցանցի հետ։ Նա բացել է հյուրանոց հարազատ Մադեյրայում, որտեղ ֆուտբոլիստին նվիրված թանգարան կա։

Այսպիսով, Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը հատեց միլիարդ վաստակելու շեմը։

 

Աղբյուր՝ armsport.am