Քաղաքապետն ընդդեմ սկյուռիկների. ինչպե՞ս պաշտպանել այգին, երբ դիմացդ բուլդոզերներ են

August 21, 2017

Ռեժիսոր` Քելան Բրունկեր
Դերերում` Ուիլ Արնետ, Քեթրին Հայգլ, Մայա Ռուդոլֆ
Ժանր` մուլտֆիլմ, կոմեդիա, արկածային
Տևողությունը` 100 րոպե
Տարիքը` 6+
Սկյուռիկների ուրախ արկածները շարունակվում են: Այս անգամ նրանք պետք է փրկեն իրենց տունը: Քաղաքապետը մտադիր է կտրել նրանց այգին և դրա փոխարեն կառուցել անշունչ ատրակցիոններ: Սակայն սկյուռիկները ունեն ծրագիր, որում կարևոր դեր են խաղում նաև մեր հերոսների նոր ընկերները` սպիտակ մկները` պարոն Ֆենգի գլխավորությամբ: