Մեյվեզեր-ՄաքԳրեգոր. Մեր օրերի ուժեղ տղաները` դեմ առ դեմ, ռինգում եւ իրական կյանքում

March 18, 2017

Հունիսի 10-ին Լաս Վեգասում կայանալու է աշխարհահռչակ երկու մարտիկների ճակատամարտը: Այս մարտը մյուսներից առանձնանում է օրիգինալ մի փաստով. Ֆլոյդ Մեյվեզերը բռնցքամարտիկ է, Քոնոր ՄաքԳրեգորը` խառը մենամարտերի մարզիկ: Իրենց մազաձեւերում այս երկու գիգանտները մրցակիցներ չեն ճանաչում եւ այս տարի մենամարտելու են միմյանց հետ:
Այս մենամարտի անցկացման հավանականության մասին խոսում էին ամենուր: Բայց երկու մարզիկները վերջ դրեցին բոլոր խոսակցություններին. Մեյվեզերն ու ՄաքԳրեգորը պայմանավորվել են իրենց մենամարտի օրը, վայրը եւ իհարկե, գինը: MMA-ի (Mixed Martial Arts, թարգմ.` խառը մենամարտեր) հսկան ու բռնցքամարտի անպարտելին կհանդիպեն հունիսի, 10-ին, Լաս Վեգասում:
Անցած նոյեմբերին UFC 205-ում տարած իր հաղթանակից հետո ՄաքԳրեգորը դադար է վերցրել ու սպասում է իր առաջին երեխայի ծնունդին:
Ֆիզիկական տվյալները
Այս երկու մարտիկների ֆիզիկական տվյալները միմյանցից շատ տարբեր են:

Մեյվեզեր – ՄաքԳրեգոր


40 տարեկան – 28 տարեկան


66 կգ – 70 կգ


173 սմ – 175 սմ (ձեռքերը վեր` 183 սմ – 188 սմ)


աջլիկ – խառը




Կռվելու ոճը


Մեյվեզերը բռնցքամարտիկ է եւ այս մենամարտում պետք է անի այն, ինչ արել է ամբողջ կարիերայի ընթացքում` բոքս: Այս մենամարտում ինտրիգն այնն է, որ ՄաքԳրեգորը պետք է փոխի իր ոճը` խառը մենամարտից անցնելով բոքսի: Ակնհայտ է, որ դա իռլանդացուն ֆավորիտ չի դարձնում, բայց կա հետաքրքիր փաստ. նախքան MMA-ում իր դեբյուտը, ՄաքԳրեգորը 10 տարի զբաղվել է սիրողական բռցնքամարտով: Հատուկ Մեյվեզերի հետ մենամարտի համար այժմ ՄաքԳրեգորն աշխատում է բռնցքամարտի տեխնիկան վերհիշելու եւ յուրացնելու վրա:

Մականուններ


Մեյվեզերն ակնհայտ սեր ունի փողի նկատմամբ եւ ստացել է «Money» մականունը: Նա սիրում է շռայլ ծախսել, վայելել իր գումարները: Մեյվեզերը հայտնի է նաեւ «Սիրուն տղա» կեղծանվամբ, քանի որ իր դեմքին ունի համեմատաբար քիչ սպիներ:

ՄաքԳրեգոին անվանում են «Տխրահռչակ»: Այս մականունն իռլանդացին ստացել է մրցակիցներին անդադարի հաղթելու, եւ մրցակցի համար չարաբաստիկ մարտ վարելու իր կարողության համար:

 

Սոցիալական ցանցերում հայտնիությունը


Իհարկե, սա քիչ ազդող գործոն է, երբ նրանք հանդիպեն ռինգում: Բայց շատ դեպքերում, երկրպագուների գրառումներն ու դրանց քանակը հոգեբանական ազդակներ տալիս է երկու մարզիկներին էլ:

Ինսթագրամի ու Թվիթերի հաշիվները միասին վերցրած` Մեյվեզերն ունի 22 մլն հետեւորդ, մինչդեռ ՄաքԳրեգորին հետեում է մոտ 15 մլն օգտատեր: Երկուսն էլ ակտիվ են սոցցանցերում, պարբերական տեղադրում են լուսանկարներ մարզական եւ անձնական կյանքից:

Ճոխությունը


Երկուսն էլ սիրում են ցուցադրել իրենց: ՄաքԳրեգորը կրում է 48 հազար եվրոյանոց ձեռքի ժամ: Նկարել էր ձեռքը եւ տեղադրել Ինսթագրամում: Այդ ժամանակ պատերազմ սկսեց երկրպագուների միջեւ: Համեմատության համար, Մեյվեզերի երկրպագուները տեղադրեցին նրա լուսանկարը, որտեղ երեում է ամերիկացու ձեռքի ժամը: 40-ամյա բռնցքամարտիկը կրում է տասն անգամ թանկ ժամացույց` 500 հազար եվրոյանոց Richard Mille RM 59-01:


Ի՞նչ կա ավտոտնակներում


Ավտոմեքենաները եւ ՛ Մեյվեզերի, եւ՛ ՄաքԳրեգորի տարերքն են: Ոչ միայն դրանց շքեղությունը, այլեւ շարժիչների տեսակը մարզիկների համար կարեւոր են: Մեյվեզերի հավաքածուն ներառում է Բենթլի, Ռոլս-Ռոյս, Լամբորջինի Ավենտադոր , Բուգատի Վեյրոն եւ մի քանի Ֆերարի: Լաս Վեգասի իր բնակարանում սա սիրում է պտտվել segway-ով:

ՄաքԳրեգորը Դուբլինում շրջում է իր ՄաքԼարենով: Վատ վարորդ է. նախորդ անգամ կանոնների խախտման համար ոստիկանները նրան տուգանել էին 198 հազար եվրո: Իռլանդացու ավտոտնակում կա Ռոլս Ռոյս, BMW i8, Մերսեդես S-Class, Շեվրոլե, մի քանի Կադիլկա:

Այս ամենից բացի, մարզիկներն ունեն անձնական նավեր, ինքնաթիռներ ու ուղաթիռներ: