Ո՞ւր գնալ նոյեմբերին․ 10 լավագույն ուղղությունները

October 9, 2017

5 ուղղություն ծովափնյա հանգստի համար


 


1.Դուբայ, ՄԱԷ



  • Օդի ջերմաստիճան: 29–31 °C.

  • Ջրի  ջերմաստիճան: 27–28 °C.

  • Վիզա: Տուրիստական վիզան տրվում է 30 օրով` օդակայանում

  • Գիշերակաց: սկսած 16,340  դրամից.


Հոկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում շատ հարմարավետ եղանակային պայմաններ են, այդուհանդերձ զբոսաշրջիկներն այդքան շատ չեն, որքան դեկտեմբեր-հունվար ամիսներին: Այնպես որ ամիսը շատ հարմար է հանգստի համար:
Դուբայում ակտիվ հանգստի զվարճանքների թվոմ սաֆարին է, ակվապարկը, օդապարիկով ցատկերը, կարելի է նույնիսկ սնոուբորդով ու դահուկներով սահել: Կարճ ասած` բազում զվարճանքներ, ինչպես և հարիր է առաջնակարգ հանգստավայրերին:
2. Ջամայկա

  • Օդի ջերմաստիճան: 29–30 °C.

  • Ջրի  ջերմաստիճան: 29 °C.

  • Վիզա: չկա.

  • Գիշերակաց: սկսած 8,170 դրամից


Մյուս ամիսների համեմատ նոյեմբերին Ջամայկայում ավելի չոր եղանակ է, միևնույն ժամանակ ավանդաբար ձմռանը կղզին լցնող ամերիկացի զբոսաշրջիկները դեռ չեն եկել, այնպես որ հանգիստը նոյեմբերին ավելի մատչելի է: Ափին պառկելուց բացի կարելի է տեսարժան վայրեր այցելել, տեսնել ջրվեժն ու կոկորդիլոսներով ողողված Սև գետը, վայելել տեղական համեղ ուտեստներն ու երաժշտությունը (ի վերջո Բոբ Մարլիի հայրենիքն է):
 

3. Մալդիվյան կղզիներ



  • Օդի ջերմաստիճան: 29–30 °C.

  • Ջրի  ջերմաստիճան: 28 °C.

  • Վիզա: Տուրիստական վիզան տրվում է 30 օրով

  • Գիշերակաց: սկսած 13,889 դրամից


Աշնան վերջն անցումային շրջան է Մալդիվների համար, պաշտոնապես անձրևների սեզոնը դեռ շարունակվում է, բայց իրականում անձրևներն այդքան էլ առատ չեն: Թարգմանաբար սա նշանակում է ԶԵՂՉ դրախտային հանգստի համար:
4. Պհուկետ, Թայլանդ

  • Օդի ջերմաստիճան: 29–30 °C.

  • Ջրի  ջերմաստիճան: 28 °C.

  • Վիզա: թայլանդական

  • Գիշերակաց: սկսած  4,085 դրամից


Կարելի է մեկնել նոյեմբերի առաջին օրերից, երբ ավարտվում է անձրևների սեզոնը: Այս շրջանում հանգիստն անհամեմատ մատչելի է: Առավելություններից է տաք և մաքուր ծովը, գիշերային կյանքը, տեսարժան վայրերը:
5. Անդամանյան կղզիներ, Հնդկաստան

  • Օդի ջերմաստիճան: 30–31 °C.

  • Ջրի  ջերմաստիճան: 29 °C.

  • Վիզա: հնդկական, կարելի է ստանալ օնլայն

  • Գիշերակաց: սկսած 4,085 դրամից


Սա տարբերակ է ավելի առանձնացած հանգստի սիրահարների համար: Նոյեմբերի կեսից այստեղ կարելի է վայելել կղզիների ամբողջ գեղեցկությունը մատչելի գներով ու առանց զբոսաշրջիկների հսկայական հոսքի:
Ճամփորդական թեմաներով գրել ենք նաև․



5 հետաքրքիր ուղղություն



1. Լոնդոն, Մեծ Բրիտանիա



  • Օդի ջերմաստիճան: 9–13 °C.

  • Վիզա: Բրիտանական

  • Գիշերակաց: սկսած 16,340 դրամից


Նոյեմբերը Լոնդոնում  տոների ու հրավառությունների ամիս է: Գլխավոր իրադարձություններից է Lord Mayor’s Show-ն, որը բրիտանական ամենահին տոնակատարություններից է: Եվ իհարկե Սուրբ Ծնունդը, որին բրիտանացիները սկսում են պատրաստվել նոյեմբերից:
 

2. Նյու Յորք , ԱՄՆ



  • Օդի ջերմաստիճան: 9–15 °C.

  • Վիզա: ամերիկյան

  • Գիշերակաց : սկսած 20,425 դրամից


Եվս մեկ երկիր, որը սուզվում է տոնական տրամադրության մեջ նոյեմբերից: Իհարկե խոսքը Գոհաբանության օրվա մասին է` նոյեմբերի 23-ին:
3. Օախակա դե Խուարես, Մեքսիկա

  • Օդի ջերմաստիճան : 25–27 °C.

  • Վիզա: ամերիկյան կամ մեքսիկական

  • Գիշերակաց : Սկսած 8,170  դրամից


Նոյեմբերի 1-ին և 2-ին Մեքսիկայում վառ տոն է մահացածների օրը: Չնայած այն փաստին, որ առիթն այդքան էլ ուրախ չէ, մեքսիկացիները կարողանում են այն տոնել իրենց հատուկ կենսուրախությամբ:
4․ Պլովդիվ, Բուլղարիա

  • Օդի ջերմաստիճան: 8 – 14 °C.

  • Վիզա: բուլղարական կամ շենգենյան

  • Գիշերակաց: Սկսած 8,170  դրամից


Պլովդիվը նոյեմբերին բացում է արվեստի աշնանային սալոնը: 1-4 կարող եք ջազային փառատոնի ականատեսը դառնալ: Ամսվա կեսին այստեղ գինու դեֆիլե է, կարող եք համտեսել բուլղարական հայտնի գինիները:
 

5. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ



  • Օդի ջերմաստիճան: -1– 4 °C.

  • Վիզա։ չկա

  • Գիշերակաց : սկսած 5,719 դրամից


Նոյեմբերին Պետերբուրգը ամբողջությամբ արդարացնում է մշակութային մայրաքաղաք անվանումը:  Նոյեմբերի 16-ից  18-ն անցկացվում է միջազգային մշակութային ֆորումը: Ամսվա վերջին Հյուսիսային մայրաքաղաքում արվեստների փառատոն է:
LIFEHACKER