Ինչպե՞ս միշտ ժամանակ գտնել ճամփորդելու համար․ մի դիզայների պատմություն

Ինչպե՞ս միշտ ժամանակ գտնել ճամփորդելու համար․ մի դիզայների պատմություն

Ինձ միշտ հարցնում են, թե որտե՞ղ և ի՞նչ եմ աշխատում, որ կարողանում եմ այսքան ճամփորդել․ ահա պատասխանը

Մեկ տարում իմ ճամփորդական ուղղությունների համառոտ ցանկը. Հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

Ռիոբամբա-Կիտո-Իբարա-Կիտո-Բուենոս Աիրես-Պուերտո Իգուասու-Բուենոս Աիրես-Մոսկվա-Վիենա-Մոսկվա-Մանչեստեր-Գոլոսոպ-Լոնդոն-Մոսկվա-Պետրոզավոդսկ-Մոսկվա-Լոնդոն-Բոնմութ-Լոնդոն-Մոսկվա-Թիֆլիս-Թելավի-Կատմանդու-Բորնմուտ-Լոնդոն-Մոսկվա-Թիֆլիս-Թելավի-Կատմանդու-Լագթանգ-Կատմանդու-Մոսկվա-Զալցբուրգ

Ինձ հաճախ են հարցնում ,- «Որտե՞ղ և ի՞նչ ես աշխատում, որ կարողանում ես այդպես ճամփորդել»

Ներածական մաս. Ռուսաստանում կա մոտավորապես 20 տոնական ու 28 արձակուրդային օր, եթե դրան գումարես շաբաթ և կիրակի օրերը` բավականին շատ է ստացվում, մոտավորապես 2 ամիս:

Բերում եմ իմ մեկ տարվա փորձը:

Հունվարի սկիզբ` Ամանորի տոնական օրեր+1 արձակուրդային օր+շաբաթ և կիրակի: Սա կազմեց իմ հարավաֆրիկյան ճամփորդության կեսը (առաջին մասը` 2 շաբաթ դեկտեմբերևի վերջին), բայց արձակուրդը հաշվում են հունվարից:

Վիենան շաբաթ և կիրակի օրերին էր` ավանդական ուիքենդ ` թռիչքը ուրբաթ երեկոյան, վերադարձը` կիրակի երեկոյան:

Անգլիան մայիսյան տոներին էր`  4 արձակուրդային օր:

Պետրոզավոդսկը`  հունիսի երկար ուիքենդին:

Երկրորդ անգամ Անգլիա մեկնեցի օգոստոսին. 5 աշխատանքային օր+ շաբաթ և կիրակի+ մեկ շաբաթ արձակուրդից:

Օգոստոսի կեսին ես ծախսել էի արձակուրդային 13 օր 5 ճամփորդության համար (այո, այո, մարտին ես Մոսկվայում էի):

Մնացած 16 օրը գումարվեց նոյեմբերի տոներերին: Այդ ժամանակ մեկնեցի Վրաստան ու Նեպալ:

Զալցբուրգը տարվա վերջին ուիքենդին էր:

Դա նշանակում է, որ ցանկության դեպքում կարելի էր նաև մարտի 8-ի ու նոյեմբերի տոներին էլ ինչ-որ տեղ մեկնել ու կստացվեր 9 ճափորդություն մեկ տարում:

Ես դիզայներ եմ, աշխատողներ չունեմ, աշխատավարձս բարձր չէ, բայց արողանում եմ ճամփորդություններս այնպես ծրագրել, որ իմ բացակայությունը հարկ լինի համաձայնեցնել առավելագույն 2 մարդու հետ, որոնք հաճախ չեն ճամփորդում:

Մոտավորապես այսպես,- «Մայիսյան տոներին ծրագրում եմ բացակայել, դու որևէ տեղ չես մեկնում, չէ՞»: Հաշվի առնելով, որ հիմնականում դա ասվում է կես տարի առաջ, որևէ մեկը որևէ ծրագիր չի ունենում:

Տոմսերի արժեքը

Նախ` ես լուքոսթերներով եմ ճամփորդում: Հիմա դոլարն ու եվրոն շատ թանկ են, բայց տարվա ընթացքում լոուքոսթերներով ճամփորդելն իրոք թանկ չէր (150-200 եվրո Մոսկվա- Լոնդոն-Մոսկվա):

Բացի այդ` երթուղին ես ընտրում եմ նախապես: Ամենաերկար ու հեռու ճամփորդություններն սկսում եմ ծրագրել մեկ տարի առաջ: Օրինակ` հարավային Աֆրիկայի ուղղությունների, թռիչքների մոնիթորինգը սկսել եմ մեկ տարի առաջ:

Կան երկրներ, որոնց ավիատոմսերի արժեքը շատ չի աճում, փոփոխությունն էլ դանդաղ է տեղի ունենում: Օրինակ` Նեպալը:

Բյուջե

Ես վարկային գիշ ունեմ 50-օրյա վերադարձի պայմանով, որը ինձ հնարավորություն է տալիս ամսվա մեջ մեկ անգամ տոմս գնել` չխախտելով ամսական բյուջեն: Իսկ բյուջեում ես ծախսերի կայուն օղակ ունեմ –ճամփորդություն:

Որտե՞ղ ապրել, ի՞նչ ուտել, ինչպե՞ս ճամփորդել, հասարակական ի՞նչ տրանսպորտից օգտվել` սա արդեն յուրաքանչյուրի անհատական ընտրությունն է:

 

GAZETA

Գրել կարծիք