Մոդայի աշխարհի նոր թրենդը. գեղեցկությունը սովորական է դարձել, նորաձև են տգեղները

July 4, 2017

Աչք շոյող , նրբագեղ ու ներդաշնակ, բարձրաճաշակ ու շքեղ  գեղեցկությունը նորաձևության աշխարհում  այլևս չի ծառայում նպատակին:
«Գեղեցիկից ավելի ձանձրալի բան չկա», 2012-ին մի հարցազրույցի ժամանակ ասել է դիզայներ Դրայս Վան Նոթենը: «Ես նախընտրում եմ տգեղը, այնպիսի բաներ, որոնք զարմացնում են»: Ասում է, որ իր ցուցադրությունները հաճախ սկսում է այն գույներով, որշոնք չի սիրում, բայց օգտագործում է:
Հիմա տգեղության ժամանակներն են: Ամենահայտնի բրենդներն այնպիսի հագուստ են արտադրում, որը դիտավորյալ անճոռնի ու անշուք է, ճչացող գույների ընդգծված խառնաշփոթով կամ էլ մահվան անգունությամբ է ներկայացված:
Նորարարության առաջամարտիկ-բրենդների շարքում Gucci –ն էր, որն իր «անճոռնի» հագուստի հավաքածուն լրացրեց բախվող գույների դետալներով: Նրան միացան նաև Balenciaga-ն ու  Vetements-ը, երկու բրենդ, որի գլխավոր դիզայները Դեմնա Գվասալիան է: Նա միտումնավոր օգտագործեց անհարմար համաչափություններ ընդգծված ագրեսիվ ոչ գլամուրային լուք ստեղծելու համար:
Ճաշակի սահմանները չափելու համար շատ դիզայներներ են նման փորձարկումներ անում:
Վան Նոթենը` դիզայները, որը լիովին ունակ է գեղեցիկ հագուստ ստեղծել, իր վերջին հավաքածուն համալրեց բաճկոններով, որոնք դիվարոությամբ «դուրս» էին ճաշակի ընդունված սահմաններից. գորշ շոտլանդական ավանդական գործվածք, հին պաստառ հիշեցնող էժանագին ծաղկավոր պրինտ, տարօրինակ քառակուսի քթերով կոշիկ: Նորաձև կանայք փնտրում են տգեղ ու տհաճ կոշիկներ ու տաբատներ, իսկ տղամարդիկ` վառ, ծուռումուռ ու հսկայական սպորտային կոշիկներ:
Այս միտումը թափ է հավաքում «normcore» –ից հետո, թրենդն իր անվանումը ստացավ 2014-ին, միտումը ենթադրում է առավելապես սովորական, անշուք տեսք: Ամենահետաքրքիրն այս թրենդում այն է, որ դրա արմատները շատ խորն են: Այն արտացոլում է նորաձևության հակումը տգեղությանն ու վատ ճաշակին: Գեղեցկության պես տգեղությունն էլ իր անդիմադրելի ճոխությունն ունի:



Կարդացեք նաև.



Ի՞նչ է տգեղությունը, իրոք սահմանելը դժվար: Շատ սայթաքուն, անորոշ հայեցակարգ է, հատկապես նորաձևության մեջ, որտեղ նախասիրությունները փոխվում են մեծ արագությամբ: Բայց նույնիսկ շատ ընդհանրական ձևակերպում տալն է դժվար: Ինչպես մշակութային քննադատ Ստեֆան Բեյլին է ասում 2013-ին լույս տեսած իր «Ugly» (Անճոռնի. Ամեն ինչի գեղագիտությունը) գրքում: Սովորաբար այն օգտագործվում է որպես գեղեցիկի հականիշ: Գեղեցիկի պես տգեղը ժամանակի հետ փոխվում է: Նույնիսկ Լեգենդար Իվ Սեն Լորանն է փորձարկել տգեղը: 71-ի իր հավաքածույում նա խառնել էր բախվող նախշերն ու հայտնվել 1971 Vogue story –ում «Արդյոք Վատ Ճաշակը Վատ Բան է» վերնագրի ներքո:
Տգեղն ու անճոռնին գովաբանել են արվեստի պատմության մեջ:  Դրա վառ օրինակ է  Քվինտեն Մասեյսի վրձնին պատկանող Ավստրիայի Մարգարետ դքսուհու դիմանկարը, որն առավեկլ հայտնի է «Անճոռնի դքսուհի» անվանմբ: Լոնդոնի Ազգային Պատկերասրահում այն թերևս ամենամեծ ժողովրդականությունը վայելող արվեստի գործն է:  
Այս ցանկին կարելի է գումարել նաև քաղաքների կործանիչ մականունը ստացած Շառլ Էդուար լը Կորբյուզիեյի  Ճարտարապետությունը: Նրա մասին ասում էին, թե փորձում է նմանվել Էնդի Ուորհոլին, բայց ստեղծում է մասսայական արտադրության անճաշակություններ: Նա մի անգամ ասել էր, որ Տոկիոյում, Ստոկհոլմում և Ֆլորենցիայում իր տեսած ամենագեղեցիկ բանը McDonald’s-ն է:
Տգեղության նոր միտումը մեկ այլ գայթակղիչ կողմ էլ ունի: Այս ոճը երբեք չի լինի սովորական, բառ`որից նորաձևության աշխարհում փախչում են ինչպես հիվանդությունից:  
«Տգեղն ուսումնասիրելն, ըստ իս, ավելի հետաքրքիր է, քան գեղեցկության բուրժուական գաղափարը», - ասել է Միուչիա Պրադան` նորաձևության աշխարհում տգեղի ամենաակնառու  կողմնակիցը 2013 թ.-ի հարցազրույցներից մեկում: Ինչու՞: Որովհետև անճոռնիությունն ու տգեղությունը մարդկային է: Այն ներառում է մարդկության վատ և կեղտոտ կողմերը:
Գուցե նույնիսկ ազնիվ չէ տգեղությունը հակադրել գեղեցկությանը: Նրանք փոխկապակցված են, յուրովի գրավիչ: