[newmoda] Փոքր պայուսակների մեծ թրենդը. այս ամռան ակտուալ մոդելները

[newmoda] Փոքր պայուսակների մեծ թրենդը. այս ամռան ակտուալ մոդելները

Ամռանը փոքր պայուսակները հատկապես ակտուալ են: Դրանք հարմար են թե երեկոյան զբոսանքների, թե երկույթների համար:

Կանացի ամենասիրելի ու կարևոր աքսեսուարներից մեկն, իհարկե, պայուսակն է` կլատչերից, մինչև ռյուկզակ: Նվազագույնը երեք պայուսակ ամեն մի կին պետք է ունենա` ունիվերսալ ու ամենօրյա, ոչ շատ մեծ` զբոսանքների ու արձակուրդների համար և, իհարկե, փոքրիկ, ցանկալի է, տոնական պայուսակ` երեկույթների համար: Ամռան համար այս երեք տարբերակներից ամենահարմարն, իհրակե, միջին չափի պայուսակն է. ոչ շատ մեծ, բայց նաև ունիվերսալ:

Emporio Armani SS 2017
Gucci SS 2017

Հետաքրքիր է, բայց տղամարդկանց միշտ զարմացրել ու հիացրել է փոքր պայուսակում ամեն ինչ տեղավորելու կանացի ունակությունը: Մենք կարող ենք նույնիսկ ամենափոքր պայուսակում խցկել դիմահարդարման պարագաներից, մինչև գիրք, սանր, դեղեր ու նույնիսկ ամենատարօրինակ իրեր: Չնայած, ի՞նչ կա զարմանալու, ինչպես կարելի է դուրս գալ տնից, եթե չես նախապատրաստվել նույնիսկ ամենաանհավանական իրավիճակներին: Եթե այս ամենը վերաբերում է նաև ձեզ, համարձակորեն ընտրեք «տորբա» տարբերակը: Բացի այդ, պայուսակի հենց այս տեսակն է հիմա սուպերմոդայիկ: Այն գլխավոր դերերում է, ինչպես բյուջետային, այնպես էլ լյուքսային բրենդների վերջին հավաքածուներում:

Trussardi SS 2017
Marc Jacobs SS 2017

Տարողունակությամբ երկրորդ տեղում «փոստատարի պայուսակն է» (satchel). Դասական տարբերակով այն այլևս ակտուալ չէ, բայց և այնպես, շատ հարմար է ու դարձել է ամենօրյա պայուսակների դասական օրինակներից: Բացի այդ, փոստատարի պայուսակի տարբեր ստեղծարար ու վերաիմաստավորված տեսակներն այսօր շատ են: Գիրք, հեռախոս, դրամապանակ այդ պայուսակում, հաստատ, կտեղավորեք:

Valentino SS2017

Իսկ եթե շատ հանգիստ կարող եք տնից դուրս գալ, վերցնելով միայն հեռախոս ու գումար կամ բանկային քարտ, նախապատվությունը տվեք Valentino-ի առաջարկին: Ընտրեք փոքրիկ պայուսակ-դրամապանակ, այլ կերպ ասած` պայուսակ հեռախոսի պատյանի վրա: Այդ պայուսակում, իհարկե, ոչինչ չի տեղավորվի, բայց կլինեք ոճային: Ինչ վերաբերում է, պայուսակի գույնին, ընտրությունը ձերն է, բայց ցանկալի է, որ կանգ չառնեք սևի վրա: Ինչ էլ կրեք, պայուսակը թող լինի ամառային, վառ: Իսկ եթե ընտրում եք կարամելապաստելային երանգի պայուսակ, ավելի պետք է լինի հագուստը:  

Գրել կարծիք