Եվրոպացի մի ձևացեք, եթե չեք ապրում եվրոպայում և ինչու՞ պետք է մոռանալ work-life balance-ի մասին

September 29, 2017

Նախապայման


Տնտեսական ճգնաժամ յուրաքանչյուր 4-5 տարին մեկ, որը զրոյացնում է խնայողությունները: Սա խնդիր է, որին կյանքում մի քանի անգամ արդեն առնչվել է յուրաքանչյուր 20-30 տարեկան երիտասարդ: Յուրաքանչյուրի խնդիրն է՝ հաղթահարել այդ տարիները, կապիտալ կուտակել,  ինչ-որ գործ դնել, որը գումար կբերի «անկման» ժամանակաշրջանում: Ոչ թե պարզապես աշխատանքի գնալ, այլ վերջին ճիգը գործադրել, մինչև ձեռքերը կթմրեն ու աչքերի տակ կապտուկներ կառաջանան: Պետք է անհնար ջանքեր գործադրել, որպեսզի հերթական ճգնաժամին ձեր գրպանները չդատարկվեն: Սրանք են պայմանները, որոնցում ապրում եք:

Բալանս անձնական կյանքի և աշխատանքի միջև


Ոչ մի բալանս էլ չկա: CRM-համակարգը, հաղորդագրությունները, թաքս-մենեջերները ձեր սմարթֆոնում են, ու չեք կարող չտեսնելու տալ: Դուք կախված եք սոցցանցերի ինֆորմացիոն հոսքից, ու գործատուն գիտի, որ դուք այնտեղ եք, նայում եք ու տեսնում եք: Կարող եք երբեմն մի քանի ժամով ընդհատակ անցնել, բայց երկշաբաթյա լիարժեք արձակուրդի մասին մոռացեք: Այդ երկու շաբաթում ձեր ընկերությունն ու գործընկերներն այնքան առաջ կգնան, որ դուք ձեր արևայրուքով և հոգևոր հավասարակշռությամբ ոչ մեկի պետք չեք լինի:


Կարդացեք նաև․



Եվրոպական կենսակերպ


Գլուխներդ պտտվե՞ց: Համեմատեք մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն հետխորհրդային երկրներում և Եվրոպայում: Տարբերությունն, ինչ խոսք, մեծ է, գրեթե 5 անգամ: Սա նշանակում է, որ դուք հինգ անգամ պետք է ավելի շատ ու ավելի արդյունավետ աշխատեք, քան նույն եվրոպացին: Հետևաբար նրա և ձեր կյանքի բալանս կոչվածը խիստ տարբեր է:

Եզրակացության փոխարեն


Չկա հավասարակշռություն, քանի դեռ չեք սովորել աշխատել և վաստակել այնքան, որպեսզի հասնեք այդ բալանսին: Աշխատանքային օրը՝ առավոտյան տասից մինչև 4-ը՝ ազատ ուրբաթով, անտառային տնակ շնով, ընկերների մեկշաբաթյա հարսանիք Սանտորինիում չափազանց թանկ արժեն:
Դադարեք նվնվալ ու ցույց տվեք, թե ինչի եք ընդունակ: Հասեք ձեր «անձնական ՀՆԱ-ին» տարեկան 41936 դոլար, հետո արդեն տեղափոխվեք անտառային ձեր տնակը, հանգստացեք շաբաթ և կիրակի օրերին, վայելեք ընկերների հետ ձեր «հյուգեն» (դանիական երջանկություն, հարմարավետություն): Եթե հասել եք այդ ամենին, ուրեմն՝ վաստակել եք ձեր հանգիստը:

LIFEHACKER