«Երջանիկ՝ առանց ձեռքերի» գրքի հերոսի նշանաբանը՝ ամեն ինչ քո ձեռքում է, նույնիսկ եթե այն մեկն է (տեսանյութ)
Դժոխային ապրումներից երեք տարի անց՝ «Երջանիկ՝ առանց ձեռքերի» գրքի հեղինակ Մարգարիտա Գրաչովան սկսել է կյանքը նոր էջից: Տեղափոխվել է Պետերբուրգ, որտեղ էլ անցել է վերակագնողական փուլերը: Այսօր նա դժվարությունները հաղթահարած, ոտքի կանգնած, համարձակ ու առաջ նա
Իր «Երջանիկ՝ առանց ձեռքերի» գրքի վերջաբանում Մարգարիտան ակնարկում է Միստր Իքսի մասին՝ առաջին անգամ հրապարակավ ասելով, որ իր կյանքում նոր տղամարդ կա, որն արդեն ամուսնության առաջարկություն է արել։ Ու այլևս՝ անձնական ոչ մի տեղեկություն հանրության համար։ Մինչև այս կադրերը հրապարակելը․ 2020, սեպտեմբեր:
Նկարները Մարգարիտան վերնագրել է ՄԱ-ի քառակուսի, այսինքն՝ երկուսի անունն էլ ՄԱ-ով է սկսվում։ Նրա անունը Մաքսիմ է։ Հենց այդ օրը պիտի տեղի ունենար նրանց պսակադրության արարողությունը․ հյուրերն արդեն հավաքվել էին, երբ փեսան վերցրեց մատանիներն ու նետեց լիճը։ Անհարմար դադարից հետո միայն հայտարարեցին, որ չեն ամուսնանում, որովհետև մեկ տարի է՝ ամուսնացած են։
Հարսանեկան զգեստն օգնել է հագնել հենց Մաքսիմը։ Նա Մուրմանսկից է, երկար տարիներ ապրում է Պետերբուրգում։ Շախմատիստ է, երաժիշտ և շինարար՝ Մաքսիմ Անդրյուշենկոն Մարգարիտայի հետ ծանոթացել է համացանցով։ Հետևորդները միանգամից գրեցին՝ Ռիտայի նոր ամուսինը՝ Բաստայի քթից է թռել. շատ նման է։
Մարգարիտայի տղաները Մաքսիմին հայրիկ են ասում, իսկ հարազատ հորը՝ վատ մարդ։ Ամուսնությունից մեկ տարի անց՝ ևս մեկ անակնկալ «Մտերիմ մարդիկ» շոուի եթերում։ Սպասում էին բալիկի: Մինչև վերջին պահը բոլորը վստահ էին՝ աղջիկ է։
Բայց 2021-ի օգոստոսին ծնվեց Յարոսլավը։ Ավելի ուշ՝ հրապարակելով այդ օրվա կադրերը, Մարգարիտան գրել է՝ կարծես Մաքսիմն է ծննդաբերել․
Մարգարիտան բոլորին ցույց է տալիս ընտանեկան նախաճաշերը, ֆոտոսեսիաներ՝ ապացուցելու համար, որ պրոթեզով կինը պակաս սեքսուալ ու գայթակղիչ չէ։ Նորից նստեց մեքենայի ղեկին, 4 տարվա դադարից հետո սկսեց կարտոֆիլ մաքրել։ Հետո ասաց՝ դեպի երկինք եմ ուզում և դայվինգ․ ու սկսեց իրականացնել երազանքները․
Ամենաթարմ լուրը Մարգարիտան գրեց՝ հրապարակելով Սարիկ Անդրեասյանի հետ լուսանկարը: Աշխատում են ֆիլմի վրա։ Այն կնկարահանվի իր պատմության հիման վրա։ Մարգարիտայի պատկերացմամբ, այն պետք է լինի գեղարվեստական, պրոֆեսիոնալ դերասանական կազմով։ Ինքը ժամանակ առ ժամանակ կլինի նկարահանումների հրապարակում, որպեսզի սերիալն արժանահավատ լինի։
Մարգարիտա Գրաչյովան կփոխի նաև ազգանունը, բայց՝ ուշ, երբ ավարտվեն իրավական պրոցեսները։ Անկախ ամեն ինչից, իր անձնական օրացույցում սևով նշված կմնա դեկտեմբերի 11-ը՝ որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի օր, հատկապես որ այդ առումով պետական մակարդակով ոչինչ չի փոխվել։ Չի փոխվել նաև Մարգարիտայի 5 տարվա նշանաբանը․ամեն ինչ քո ձեռքում է, նույնիսկ եթե այն մեկն է։
Կարդացեք նաև
- «Երջանիկ՝ առանց ձեռքերի». Newmag-2023-ի առաջին գիրքը վավերագրական վեպ է ընտանեկան բռնության մասին՝ սահմռկեցուցիչ դրվագներով (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Մարգարիտա Գրաչովայի «Երջանիկ առանց ձեռքերի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Newmag-ի բացառիկ հարցազրույց «Երջանիկ՝ առանց ձեռքերի» գրքի հեղինակ Մարգարիտա Գրաչովայի հետ (տեսանյութ)
- Ինչպես և ովքեր են Հայաստանում աջակցում բռնության ենթարկված կանանց (տեսանյութ)