BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ի բացառիկ հարցազրույց «Երջանիկ՝ առանց ձեռքե

Newmag-ի բացառիկ հարցազրույց «Երջանիկ՝ առանց ձեռքերի» գրքի հեղինակ Մարգարիտա Գրաչովայի հետ (տեսանյութ)

newmag-y-n

2017-ի դեկտեմբերին Դմիտրի Գրաչովը կնոջը տանում է անտառ ու կտրում երկու ձեռքերը: Բժիշկներին հաջողվում է հրաշքով փրկել Մարգարիտայի մի դաստակը, մյուսի փոխարեն հիմա պրոթեզ է, որի համար ամբողջ աշխարհն է փող հավաքել։ Այս անհավանական դաժան պատմության մասին Մարգա

Կտոր-կտոր հավաքված ձեռքը, որը ոստիկանները գտել-հասցրել էին հիվանդանոց՝ ողբերգությունից ժամեր անց, հիմա ծառայում է Մարգարիտային։ Թեկուզ ընդամենը 15 տոկոսով, բայց նա դա էլ է համարում փրկություն։ Այն, ինչ չի կարողանում անել աջ ձեռքի պրոթեզը, փորձում է անել ձախով. «Ահա աջ ձեռքիս պրոթեզը։ Բայց շատ-շատ բան չի կարող անել, դրա համար փորձում եմ ձախով անել»:

4 ու կես տարի առաջ Մալախովի ուղիղ եթերում բոլորը տեսան՝ ինչպես է Մարգարիտան շարժում կարված դաստակի մատը։ Ռիտան դեռ հիվանդանոցում էր, երբ բժիշկը ցույց տվեց պրոթեզների հնարավորությունները։ Դրանից հետո ամբողջ աշխարհն էր փող հավաքում պրոթեզի համար. «Կան որոշ բաներ, որ չեմ կարողանում անել․ օրինակ, կտրել Յարոսլավի եղունգները։ Լավ է, մայրս հաճախ է գալիս Սանկտ-Պետերբուրգ, օգնում է։ Բայց դե ամեն ինչի փորձում ես հարմարվել, անել ինքնուրույն։ Կարտոֆիլ մաքրել, կոճակ կարել՝ այսպիսի բաները սկսել եմ անել, բայց դա շատ ժամանակ է խլում։ Մի 15 րոպեում եմ մի կոճակ  կարում»:

Հանգամանքները Մարգարիտային ստիպեցին կյանքը տեսնել մյուս կողմից, որտեղ հաշմանդամությունն է ու բռնությունը: Սարսափից գրեթե 5 տարի անց նա նախընտրում է հենց այդ թեմաներով խոսել, ու անընդհատ արձանագրել՝ ցավալիորեն ոչինչ չի փոխվում. «Ոչինչ չի փոխվել իմ դեպքից հետո։ Ընտանեկան բռնության հարցում ոչ մի օրենսդրական կարգավորում այդպես էլ չարվեց»:

Մարգարիտան մինչև հիմա հոգեբանների չի դիմել, բայց չի բացառում, որ ինչ-որ փուլում դրա կաիրքը լինի։ Ոչ մի կերպ չի ստացվում հաղթահարել վախն ու չանհանգստանալ, թե ինչ կլինի, երբ նախկին ամուսինը դուրս գա բանտից։ Նա 14 տարով է դատապարտվել 2018-ին․«Այո, շատ եմ վախենում։ Պետական պաշտպանության ոչ մի մեխանիզմ չկա։ Մինչդեռ հանցագործը սովորաբար ցանկանում է ավարտել սկսածը։ Հատկապես որ նա սպառնացել էին»:

                                                                                                         

Մարգարիտան հարյուրից ավելի երկրների օրինակներ է նշում՝ որտեղ պետական պաշտպանության կարևոր օրենքներ ու մեխանիզմներ են գործում։ Իր համար ամենաապահովը Ֆրանսիայի օրինակն է․ պաշտպանության հրամանի կատարումը երաշխավորում են էլեկտրոնային ապարանջանները։

Եվրոպական որոշ երկրներում էլ դեղատանը կարող եք ուղղակի արտաբերել  բանալի ֆռազ․ դիմակ համար 19՝ աշխատակիցը կհասկանա, որ վտանգ է սպառնում ձեզ, և կօգնի. «Շատ եմ վախենում հարազատներիս համար։ Չեմ բացառում այսպիսի սցենար․ բռնարարը դուրս է գալիս բանտից, ինձ սպանում է, ու այդ ժամանակ միայն կհիշեն, որ կար Մարգարիտա Գրաչովա, որին պաշտպանելու համար ոչինչ չարվեց, ոչ մի օրենք չընդունվեց։ Եթե պաշտպանության համակարգ չներդրվի, կմնա մեկ տարբերակ՝ տեղափոխվել այլ երկիր»:

Մարդու իրավունքների եվրադատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է, եր Մարգարիտա Գրաչովային վճարի 370 ու կես հազար եվրո փոխհատուցում։ Սա ամենախոշոր գումարն է, որ Եվրադատարանը երբևէ պարտավորեցրել է վճարել մեկ հոգու իրավունքների խախտման համար։ Ըստ Եվրադատարանի, ռուաստանյան իշխանություններն անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել՝ կնոջը պաշտպանելու համար։ Մինչև այս պահը Մարգարիտան ոչ մի փոխհատուցում չի ստացել. «Հատկապես հիմա, այս ռազմական օպերացիաների ֆոնին չգիտեմ՝ կլինի՞ հատկացում, թե՞ ոչ։ Խնդիրը միայն նյութականը չէ, ՄԻԵԴ-ի որոշման մեջ պահանջ կա օրենսդրական մակարդակում էլ խնդիրը լուծել։ Ընտանեկան բռնությունից տուժած շատ կանայք ստիպված ինձ են դիմում, հարցնում՝ ուր կարող են փախչել, որտեղ թաքնվել»:

Մարգարիտայի երեխաները տեղի ունեցածի մասին գիտեն մակերասորեն։ Տեսնում են հոր նկարները ճաղերի հետևում։ Մայրը նախընտրում է մանրամասները հիմա չպատմել՝ կմեծանան, կկարդան գիրքը, կիմանան։ Իսկ հիմա Մարգարիտա Գրաչովան ոգևորված է «Երջանիկ՝ առանց ձեռքերի» գրքի հայերեն տարբերակով. «Հուսով եմ, այն հայ կանանց էլ կօգնի ելք գտնել անելանելի թվացող վիճակից։ Թող իմ պատմությունը առիթ լինի, որ կանայք հեռանան բռնարար ամուսնուց, ոչ թե հանդուրժեն: Մի՛ վախեցեք, թեկուզ աստիճանաբար, բայց սկսեք փախուստի պլան մշակել։ Մի՛ լսեք մյուսներին, մի՛ հանդուրժեք բռնությունը»:

Մարգարիտայի ուղեղում մինչև հիմա բռնարար ամուսնու բառերն են, որոնք արտաբերում էր՝ կացնով կտոր-կտոր անելով ձեռքերը․ այլևս չես կարողանա անել այն, ինչ շատ ես սիրում՝ շոյել երեխաներիդ։ Հիմա Մարգարիտայի գրկում փոքրիկ Յարոսլավն է։ Երրորդ զավակը․ Մարգարիտան երկրորդ ամուսնու գլխի վրա տեղ ունի։

Կարդացեք նաև

Տարածել