Մարկ Ցուկերբերգը, Իլոն Մասկը՝ Փիթեր Թիլի «Զրոյից՝ մեկ» գրքի մասին (տեսանյութ)

November 18, 2022

Ինչպես զարգացնել զարգացած աշխարհը: «Զրոյից՝ մեկ» գրքում Փիթեր Թիլը պատասխանել է այս և տեխնոլոգիական առաջընթացին նպաստող շատ այլ հարցերի: Այս բեսթսելլերը Newmag հրատարակչության և Digitain-ի համատեղ Smart մատենաշարի առաջին գիրքն է:

Newmag-ն առանձնացրել է հայտնի դեմքերի և պարբերականների review-ները «Զրոյից՝ մեկ» գրքի վերաբերյալ  և ներկայացնում է մեկ տեսաշարով:

Այս գիրքը ներկայացնում է աշխարհում յուրօրինակ արժեք ստեղծելու այնպիսի գաղափարներ, որոնք միանգամայն նոր են և ինքնատիպ։

Մարկ Ցուկերբերգ, Meta-ի համահիմնադիր

Փիթեր Թիլը հիմնել է բազմաթիվ արդյունավետ ընկերություններ, որոնց ստեղծման պատմությունների առանցքային նրբությունների հստակ բացատրություններն այս գրքում են։

The Economist

Այս գիրքը պայքարում է լճացման, անհաղորդ ու անհետաքրքիր մտածողության դեմ։ Փիթեր Թիլը երևակայությունը զարգացնելու գերօգտակար ձեռնարկ է ստեղծել։

Իլոն Մասկ, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն

Սա ռացիոնալ և գործնական գիրք է։ «Զրոյից՝ Մեկ» գիրքը պարտադիր ընթերցանության նյութ է ոչ միայն ձեռներեցների, այլև բոլոր նրանց համար, ովքեր փորձում են նոր հորիզոններ գտնել և հեղափոխել աշխարհը։

The New Republic

«Զրոյից՝ Մեկ» գիրքն առաջին ձեռնարկն է, որ յուրաքանչյուր գործող կամ ապագա ձեռնարկատեր պետք է կարդա։ Հաստատ։

Մարկ Անդրիսեն, Netscapeհամահիմնադիր

Սա առանց չափազանցության լավագույն բիզնես գիրքն է, որ կարդացել եմ։ Փիթեր Թիլի գիրքը ստիպում է մտածել և գործել բոլոր կարծրատիպերից դուրս։

The Atlantic

 

Կարդացեք այս գիրքը, ընդունեք Փիթեր Թիլի մարտահրավերը և ստեղծեք սեփական սպասումները գերազանցող բիզնեսներ։

Ջեֆրի Իմելթ, GEգործադիր տնօրեն

Փիթեր Թիլը Միացյալ Նահանգներում առաջատար մտածող է։ Նա միատեղել է փիլիսոփայության, պատմության, տնտեսագիտության, մարդաբանության և մշակույթի մասին իր գիտելիքները։ Եվ ստացվել է «Զրոյից՝ Մեկ» գիրքը։

Fortune

Փիթեր Թիլը մեր ժամանակների ամենակայացած ձեռներեցներից մեկն է։ Այս գիրքը կարդացեք՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ այս միտքը չափազանցված չէ, և թե ինչպե՞ս է Թիլը հասել այդ կետին։

Թայլեր Քոուեն, տնտեսագետ

Առաջին և վերջին բիզնես-գիրքը, որը պետք է կարդալ։ Այս գիրքը «մեկ» է՝ զրոների աշխարհում։

Նիլ Ստիվենսոն, գրող

Այս գիրքը կարող է ամուր հենակետ լինել այն ընթերցողների համար, ովքեր մտածում են բիզնես ստեղծելու մասին։ Նաև նրանց համար, ովքեր չեն բավարարվում եղածով և նոր արժեք են ստեղծում։

Kirkus Reviews

Երբ ռիսկի դիմող մարդը գիրք է գրում, ուրեմն պետք է պարտադիր կարդալ դա։ Երբ Փիթեր Թիլն է գիրք գրում, դա պետք է առնվազն 2-3 անգամ կարդալ։

Նասիմ Նիկոլաս Թալեբ, գրող

Կարդացեք նաև