«Զրոյից մեկ» գրքի շնորհանդեսին նախորդեց «Մեկից զրո. ինչու՞ է տապալվում ստարտափը» թեմայով պանելային քննարկումը (լուսանկարներ)
Համաշխարհային ո՞ր միտումներին է հետևում հայկական տեխնոհամայնքը, որոնք են տեխնոբիզնեսի կանոնները և ի՞նչ է նշանակում հաջողված կամ էլ չհաջողված ստարտափ: Սրանք «Մեկից զրո. ինչու՞ է տապալվում ստարտափը» թեմայով պանելային քննարկման առանցաքային թեմաներն էին, բանա
«Մեկից զրո. ինչու՞ է տապալվում ստարտափը» թեմայով պանելային քննարկման մասնակիցները նշեցին ստարտափի ձախողման և հաջողության պատճառները՝ ընդգծելով, որ տեղեկատվությունն ամենակարևորն է սկսնակների համար: Նախ, պետք է ընդունել, որ հաջողակ ստարտափր լինելու համար հատուկ որակներ են պետք՝ ընդգծում է DIGITAIN ընկերության «M1TQ» աքսելերացիոն ծրագրի ղեկավար Մանե Վարոսյանը. «Առաջին անգամ ձախողելը դեռ չի նշանակում, որ այդ որակները չունեք: Եթե ունեք նոր գաղափար, ապա անպայման պետք է նորից փորձել»:
Հաջողությունը հստակ բանաձև չունի: Ստարտափները տարբեր խնդիրներ են լուծում, հետևաբար հաջողության չափանիշներն էլ տարբեր են: Որոշ ընդհանուր կետեր, ամեն դեպքում, կան: Օրինակ՝ ստեղծած կապերը՝ նշում է Smartclick ստարտափի համահիմնադիր Ռեմ Դարբինյանը. «Այսինքն շատ կարևոր է դառնում այդ կապերը, ում եք ճանաչում, ինչ մարդկանց կարող եք ներգրավել այդ ստարտափների մեջ որպես ֆաունդերներ, ինվեստորներ»:
BANA-ի նախագահն էլ համոզված է՝ այս ճանապարհին առանցքային է նաև ունենալ փաստարկված հիմքեր, ոլորտը մանրամասն ուսումնասիրելը, մասնագիտական բարձրակարգ գրականություն կարդալը. «Մանավանդ «Զրոյից մեկ» գիրքն այն հիմնական գրքերից է, որ բոլորը պետք է անպայման կարդան մինչև ինչ-ոչ բան անելը: Նաև պետք է հասկանալ, որ միայն գիրք կարդալով հաջող ստարտափեր չես լինելու, բայց դա հաստատ օգնելու է, որ ավելի լավ անես այն, ինչ անում ես»:
Ոլորտի մասնագետների հանդիպման առիթը ոչ միայն «Մեկից՝ զրո» քննարկումն էր, այլ նաև «Զրոյից՝ մեկ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Newmag հրատարակչությունը Digitain-ի հետ ներկայացրեց PayPal-ի համահիմնադիր Փիթեր Թիլի բեսթսելլերը՝ ազդարարելով Smart մատենաշարի սկիզբը:
Կարդացեք նաև