Տեղի ունեցավ Փիթեր Թիլի «Զրոյից մեկ» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

October 11, 2022

FoodPark by DownTown-ում տեղի ունեցավ «Զրոյից մեկ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Սա աշխարհի ամենահաջողակ ձեռներեցներից մեկի, PayPal-ի համահիմնադիր Փիթեր Թիլի բեսթսելլերն է: Նա իր սեփական փորձով ցույց է տալիս, որ եթե նոր գաղափարը յուօրինակ է, ուրեմն կհաջողի: Կրկնօրինակել Թիլը խորհուրդ չի տալիս՝ կձախողեք: Այս գրքով Newmag-ն ու Digitain-ը սկսում են նոր մատենաշար` SMART:

Փիթեր Թիլը հաջողության բանաձևերին չի հավատում և «Զրոյից մեկ»  գիրքն էլ իր բովանդակությամբ հակաթեզ է՝ եզակիության ձգտողների և նորը արժեվորողների համար: Գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանի խոսքով՝ Թիլի գիրքը պարտադիր ընթերցանության նյութ է ոչ միայն սկսնակ ստարտափերների, այլև որևէ ոլորտում բիզնես հիմնող մարդկանց համար.

    

«Գրքի թարգմանությունը բավականին բարդ էր, հաշվի առնելով, որ հայկական լեզվամտածողությունը ու այն լեզվամտածողությունը որ հեղինակն օգտագործել է, բավական տարբեր են միմյանցից: Հուսով եմ, որ ի վերջո ստացվել է»:

Այս բեսթսելլերը Newmag հրատարակչության և Դիջիթեյնի համատեղ Smart մատենաշարի առաջին գիրքն է: Դիջիթեյնի Ռազմավարական նախագծերի ղեկավար Անի Մկրտչյանը վստահ է՝ գրքին աջակցելը հանրօգուտ գործ է. «Եթե համեմատելու լինենք դա մեր ներկայիս երկրի իրավիճակի հետ, որտեղ ՏՏ ոլորտը աննախադեպ աճ է գրանցում և ունենք բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, վստահ ենք, որ այս գրքի ընթերցումը նրանց մոտիվացնելու է, որպեսզի անգամ ամենախելահեղ թվացող իդեաները որոշեն իրականացնել»:

    

Ոլորտի մասնագետներն ասում են, երբ  ռիսկի դիմող մարդը գիրք է գրում, ուրեմն պետք է պարտադիր կարդալ դա։ Երբ Փիթեր Թիլն է գիրք գրում, դա պետք է առնվազն 2-3 անգամ կարդալ։ Այս խիստ գործնական  գիրք-ձեռնարկն արդեն գրախանութներում է:

   

Կարդացեք նաև