Ինչպես զարգացնել զարգացած աշխարհը. «Զրոյից՝ մեկը» գրքում բացահայտում է Փիթեր Թիլը (տեսանյութ)
Ի՞նչ կա զրոյից մեկ ընկած միջակայքում. Մեկ քա՞յլ, գուցե նոր գաղափա՞ր, կամ էլ ճշմարտությունը հարցականի տակ դնող հարցադրո՞ւմ: Փիթեր Թիլը հաջողության բանաձևերին չի հավատում և «Զրոյից` մեկ» գիրքն էլ իր բովանդակությամբ հակաթեզ է՝ եզակիության ձգտողների և նորն ար
Փիթեր Թիլն իր գրքում բազմաթիվ թեզեր է առաջ բերում: Թեզ համար մեկ. մրցակցությունը նեղացնում է ձեր մտահորիզոնը. «Դուք պետք է ձգտեք ստեղծել մի կազմակերպություն, որն այնքան է տարբերվում մյուսներից, որ նույնիսկ մրցակցությունից դուրս է: Եթե ուզում եք մրցել, ուրեմն Չիկագոյում ռեստորան բացեք: Մեծ, ազդեցիկ կազմակերպությունների համար մրցակցությունն անլուրջ բան է: Եթե ուզում եք անմրցելի լինել, պետք է պարզապես ձգտեք եզակի լինել»:
Դժվարամարս ճշմարտություն համար երկու՝ աշխարհում անհամար գաղտնիքներ կան, որոնք դեռ չեն բացահայտվել: Անվերջ խորասուզվելու և փնտրելու հնարավորություններ կան, նորը բացահայտելու միլիոնավոր տարբերակներ. «Մենք բազմաթիվ ուղղություներով քայլելու հնարավորություն ունենք: IT ոլորտում օրինակ, այն ինչ արդեն ստեղծվել է, այսօր պարզ մի բան է թվում, մինչդեռ իրականում հեղափոխական գաղափար էր: Այդպես ստեղծվեց նաև Paypal-ը: Կենսատեխնոլոգիաներից մինչև տիեզերական տեխնոլոգիաներ՝ թերի են բացահայտված: Անելիք շատ կա»:
Եվ 21րդ դարի անելիքների ու ապագայի մասին: Զրոյից Մեկ հասնելու ճանապարհին պետք է ուշադիր հետևել 2 գործընթացի՝ տեխնոլոգիական նորարարությանն ու գլոբալացմանը. «Անցած դարում կար շրջան, երբ կար տեխնոլոգիական նորարարություն, բայց չկար գլոբալացում, հիմա գլոբալացումը տարածվում է, բայց տեխնոլոգիական առաջընթացը խիստ սահմանափակ է: Այսօր մենք աշխարհը բաժանել ենք զարգացող ու զարգացած երկրների: Սա պրո-գլոբալացիոն գաղափար է, բայց նաև հակա-տեխնոլոգիական: Երբ ասում ենք զարգացած, մտածում ենք, որ աշխարհի այդ հատվածում ամեն ինչ լավ է, ավելացնելու բան չկա, անելիք չկա»:
Լճացումից խուսափելու ճանապարհին գլխավոր հարցը՝ ինչպես զարգացնել զարգացած աշխարհը: «Զրոյից՝ մեկը» գրքում Փիթեր Թիլը պատասխանել է այս և տեխնոլոգիական առաջընթացին նպաստող շատ այլ հարցերի:
Կարդացեք նաև