Մեծ մտածողը, որ դարձավ ամերիկյան բիզնես-մտքի գիգանտ ու միլիարդատեր ձեռնարկատեր (տեսանյութ)
Նա 1999 թվականին 1700 դոլար ներդրում արեց, և 2019-ին այդ ներդրումը դարձավ 5 միլիարդ դոլար: Այս պատմությունը մոտիվացիոն բազմաթիվ ելույթների առանցքային մասն է, բայց դրա հետևում աշխատանք է, ձախողումներ, աշխատանք, փորձ և կրկին աշխատանք: Փիթեր Թիլն իր հաջողութ
Փիթեր Թիլ՝ միլիարդատեր ձեռնարկատեր, վենչուրային կապիտալիստ, քաղաքական ակտիվիստ, մեծ երազող ու նաև լավ շախմատիստ: PayPal-ի հիմնադիրն այսօր ամերիկյան բիզնես-մտքի գիգանտ է, իսկ տարիներ առաջ գերմանական արմատներով ամերիկացի տղան ժամանակ էր տրամադրում ոչ թե ընկերներին, այլ գրքերին: Սիրում էր գիտաֆանտաստիկ պատմություններ, չէր սիրում՝ մեծ խնջույքներ: Ծնվել եմ, որ հաղթեմ կարգախոսով Փիթեր Թիլը մինչև օրս էլ Միացյալ Նահանգների շախմատիստների վերին 1000-յակի մեջ է:
«Երբ ավագ դպրոցում շախմատ էի խաղում, գիտեի, որ նույնիսկ վատ պլանն ավելի լավ է, քան առհասարակ որևէ պլան չունենալը: Ունեցեք հստակ պլան, այն միշտ էլ կարող եք փոխել, բայց հույսը մի դրեք պատահականությունների կամ ճակատագրի վրա: Եթե գաղափար չունեք, թե ուր եք գնում, ապա հավանականությունը մեծ է, որ ի վերջո կհասնեք ձախողման»:
Կա՞ հատկանիշ, որը կարող է երաշխավորել մարդու հաջողությունը: Փիթեր Թիլը վստահ է՝ եթե կենտրոնացումը մեկ հատկանիշի վրա է, ու նույնիսկ եթե դա լավագույնն է՝ արդյունքը վատն է լինելու. «Շատ բարդ է մեկ հատկանիշ առանձնացնելը: Մարդը պետք է լինի համառ ու լայնախող, անհատականություն լինի, բայց նաև թիմում աշխատելու բացառիկ տաղանդ ունենա: Շատ հաճախ լավ հատկանիշները իրար կարող են հակասել, բայց հենց անսովոր հատկանիշների այս համադրությունն է յուրահատուկ է դարձնում մեզ»:
Մեր օրերի ամենահաջողակ-մարդկանցից մեկը հաջողություններին չի հավատում: Հավատում է գիտակցված ընտրությանը, սուր աչքին և պրագմատիկ ու ճիշտ հաշվարկած որոշումներին: Իր ստարտափային հաջողությունների ու հնարքների մասին գրքում է «Զրոյից՝ մեկ» գրքում, որը հայերեն է հրատարակել Newmag-ը։
Կարդացեք նաև
- Newmag-ը սկսում է նոր՝ SMARTմատենաշար և ներկայացնում առաջին գիրքը՝ «Զրոյից մեկ» (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Փիթեր Թիլի «Զրոյից մեկ» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Զրոյից մեկ» գրքի շնորհանդեսին նախորդեց «Մեկից զրո. ինչու՞ է տապալվում ստարտափը» թեմայով պանելային քննարկումը (լուսանկարներ)
- Ինչպես զարգացնել զարգացած աշխարհը. «Զրոյից՝ մեկը» գրքում բացահայտում է Փիթեր Թիլը (տեսանյութ)