Ժելիմիր Ժիլնիկ. Ի վերջո, կինոն զե՞նք է, թե՞ աղբ

July 14, 2016

Հարավսլավյան սև ալիքի հիմնական ներկայացուցիչներից մեկը, համակենտրոնացման ճամբարում ծնված և իր ազգային հերոս հոր գործը կինեմատոգրաֆի լեզվով շարունակած ռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկն իսկապես մեծ ֆիգուր է հեղինակային կինոյում: Կինոյում, որտեղ անփույթ կինոլեզուն պատմում է սոցկապիտալիստական պատմություններ, բարձրաձայնում երիտասարդական ըմբոստ ոգին ու խոսում պարզ ու հասկանալի, սակայն սիմվոլիկ լեզվով:
Ֆրեդ Քելեմեն. Օպերատոր, ում մոտ տեսախցիկն ու դերասանը պարում են





Անգամ կարճամետրաժ, պարզ, հասարակ թվացող ֆիլմի համար անհրաժեշտ է մեծ հետաքրքրություն նյութի և թեմայի նկատմամբ, նշում է ռեժիսորը: Վավերագրությունը տաղանդ է, ինչպես որ երաժշտականությունը կամ նկարչական տաղանդը: Սակայն վավերագրությունը օբյեկտիվ չէ. Ժիլնիկն օրինակ է բերում. եթե նկարահանենք Ժելիմիր Ժիլնիկի վորք-շոփն այն կունենա երկու կարդինալ տարբեր տեսք. մեկն իմ աչքերով, մյուսը՝ Ձեր:
http://www.youtube.com/watch?v=E_lPBaCRuTk
Ամեն մարդ, ում դուք ուզում եք պատկերել և ֆիքսել պահանջում է յուրահատուկ մոտեցում և առանձնահատուկ ոճ: Հիշեք, որ պետք է տարբեր ոճի մեջ նկարել տարբեր թեմաներն ու իրարից հեռու մարդկային տեսակները: Խուսափեք իմպրովիզացիայից, մի դրեք հույսներդ դրա վրա: Եվ երկար, և կարճ ֆիլմի դեպքում պետք է կառուցվածք հաղորդես, բացատրես, թե ինչպես են աճում հերոսները, ուր են հայտնվում նրանք: Կապ չունի քիչ բյուջե ունի ֆիլմը, թե հակառակը: Մտածեք ու հասկացեք` ինչ կերպարներ եք ուզում ստեղծել, ինչպիսի և ինչի համար: Երկխոսությունների համար օգտագործեք ձեր լեզուն և ձեր բառերը, այլապես ոչինչ չի ստացվի: