Գիրք, որի շնորհիվ վերջապես վերաարժևորեցի ինձ

Գիրք, որի շնորհիվ վերջապես վերաարժևորեցի ինձ ու կարողացա սովորել ասել ոչ, երբ իսկապես ուզում եմ ասել ոչ: Չգնալ զոհ խղճիս ու իմ նյարդերի ժամանակի ու կյանքի հաշվին կատարել դիմացինի համար որևէ ցանկություն: Շատ թեթև ու արագ կարդացվող գիրք է։ Շատ մատչելի բացատրվում է յուրաքանչյուր դետալ, որը հեղինակը ցանկացել է ընթերցողին հասցնել: Կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը ունի այս գրքի կարիքը ևս մեկ անգամ հասկանալու համար որ կյամքը մեկն է ու պետք է այն վայելենք իսկապես թքած ունենալով մեր երջանկությանը խանգարող ցանկացած միջադեպի կամ մարդու վրա: Թարգմանության մասին խոսքերն ավելորդ են: