Գիրքը սովորեցնում է պայքարել, չկորցնել հույսը և չչարանալ մարդանց դեմ քո չստացված կյանքի համար

«Զուլեյխան բացում է աչքերը» գիրքը մի կողմից շատ է հավանվել, մյուս կողմից էլ բողոքի ալիք է բարձրացրել։ Կարևոր է նկատել, որ վեպի հեղինակը թաթար կին է, քանի որ ամբողջ պատումը կառուցված է գլխավոր հերոսուհու՝ Զուլեյխայի՝ որպես թաթար կնոջ դրամայի վրա: Մի կողմից կոպիտ ամուսին, սկեսուր՝ ով անընդհատ հարսին անիծում է ու մեռնելուց հետո էլ հանգիստ չի տալիս՝ անընդհատ հայտնվում է չարագույժ խոսքերով, մյուս կողմից բոլշևիկյան դաժան ու անսիրտ իշխանությունը։ 1930 թվին թաթարական գյուղում սկսում են կուլակաթափությունը ու Զուլեյխային էլ են աքսորում։

Աքսորյալները 5 ամիս մնում են բեռնատար վագոնում , որի ընթացքում համաճարակներից մեռնում է աքսորյալների կեսը, անսիրտ վերակացուներ, իհարկե՝ տարբեր բնավորություններով, մեկը վստահ է, թե կոմունիզմ են կառուցում, մեկ ուրիշը լավ տեղավորվել է գաղափարախոսության ընձեռած դիրքերում։ Զուլեյխան անցնում է հրեշավոր դժվարություններով, հրաշքով ողջ է մնում, և ստանում իրեն բաժին հաստած սերը: Գիրքը հնարավորություն է տալիս վերապրել  Զուլեյխայի կյանքը, գնահատել ինքդ քոնը և ամենինչում գտնել լավը,օրինակ՝եթե Զուլեյխան չանցներ հրեշավոր դժվարություններով չէր գտնի սերը:Ըստ իս գրողը ցանկանում է հասցնել ընթերցողին այն միտքը, որ իրավիճակը կարող է փոխել մեզ, բայց ինքներս ենք որոշում փոխվելու ուղղությունը՝ դեպի լավը, թե վատը: Գիրքը սովորեցնում է պայքարել, չկորցնել հույսը և չչարանալ մարդանց դեմ քո չստացված կյանքի համար:

Տարածել

Զուլեյխան բացում է աչքերը
Զուլեյխան բացում է աչքերը

Գուզել Յախինա

5800 ֏

Նկարագրություն

1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր:

Անուս գյուղացիները, մտավորականներն ու հանցագործները, մուսուլմաններն ու քրիստոնյաները, հեթանոսներն ու աթեիստները, ռուսները, թաթարները, գերմանացիները, չուվաշները՝ բոլորը հանդիպում են Անգար գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայքարում են խստաշունչ բնության ու անողոք պետության դեմ՝ պաշտպանելով ապրելու իրենց իրավունքը:

Այլ կարծիքներ