Պետք էր լքել սեղանն այն ժամին, երբ գիտեիր, որ էլ սեր չեն մատուցելու

#Ժամանակին_հեռանալու_արվեստը, կամ, պարզապես, #Զինեդինզիդան Հունիսի 23ը ֆուտբոլային աշխարհում տոն է, բայց ոչ թե այն պատճառով, որ ես եմ ծնվել, այլ այս օրը ալժիրյան արմանտներով Ֆրանսիայի ներգաղթյալ, մանուկ հասակում խիտ մազերով, իսկ հիմա փայլուն ճաղատ՝ Զինեդին Զիդանի ծննդյան օրն է։ Փախստականների ընտանիքում ծնված, գոյության իրավունքի համար մաքառող սպիտակամորթ աֆրիկացին կյանքի ամենամեծ սերը գտավ կաշվե գնդակի մեջ։ Կաննից Բորդո, Թուրինից Մադրիդ ճանապարհը հեշտ չտրվեց, բայց Զիդանը նվաճեց իր ճանապարհին հնարավոր ու անհնար ամեն բան։ Ֆրանսիական ֆուտբոլի շանսոնյեն, իր հայրենակից Ազնավուրի պես ներգաղթյալ լինելով հանդերձ, մշտապես բարձր պահեց գալլերի դրոշն ու ազգային պատիվը։ Զիդանը հեռացավ ֆուտբոլից այն ժամանակ, երբ իրենից ոչ ոք չէր հոգնել, երբ իր խաղամակարդակի պիկին էր, երբ դեռ կարող էր դառնալ աշխարհում լավագույնը։ Ազնավուրի ասածի պես՝ պետք էր լքել սեղանն այն ժամին, երբ գիտեիր, որ էլ սեր չեն մատուցելու. Զիզուն լքեց այդ սեղանը թե՛ ակումբում, թե՛ հավաքականում։ Ֆուտբոլիստից հետո մենեջեր դառնալու գաղափարը զիջեց մարզչական տաղանդին, և ճաղատ ալժիրցին դարձավ բացառիկ մարզիչ։ Իսկ թե ինչով էր պայմանավորված Զիզուի խարիզման և որտեղ էր նրա հանճարեղությունը՝ կարդացեք @newmag_publishingի "Զիդան, Երկու կյանք" #կենսագրականում։ Իսկ թե ինչքանով է համեմատելի կաշվե գնդակի հանճարի ուղին ֆրանսիական բեմի համաշխարհային շանսոնյեի ուղու հետ՝ կիմանաք, կարդալով Նյումեգի #Ազնավուր շարքը։

Տարածել

Զիդան. երկու կյանք
Զիդան. երկու կյանք

Ժան-Ֆիլիպ

Պատրիկ Ֆոր

5800 ֏

Նկարագրություն

Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» եւ դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2006-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում Մարկո Մատերացիին գլխով հարվածելուց հետո Զիդանը պարտադրված էր հեռանալ։

Զիդանի ֆուտբոլային կարիերան դրանով չավարտվեց։ 2015-ին դարձավ «Ռեալ Մադրիդի» մարզիչը եւ ապացուցեց, որ որպես մարզիչ իր հմտությունները համընկնում էին դաշտում իր տաղանդի հետ։ Զիդանը լրագրողների հետ շատ չի շփվում։ Նա մարդ է, որը խոսում է գնդակի հետ։ Գրքում Ժան-Ֆիլիպը և Պատրիկ Ֆորը ներկայացնում են նրա կարիերայի բացառիկ դրվագները՝ բացահայտելով լեգենդի հետեւում կանգնած իրական մարդուն։

Այլ կարծիքներ