Ուզում ես գրկել ու բաց չթողնել... Կեցցե՛ք:

Սպասված գիրք էր: Իսկ Նարինե Աբգարյանի գրչին միշտ պետք է սպասել: Նրա գրքերն առանց շունչ պահելու չի ստացվում կարդալ, արտաշնչում ես, երբ ավարտում ես պատմությունը... Եռահատորյակի երկրորդ գրքի շապիկն էլ շատ սիրուն է, համ ու հոտ ունի: Ուզում ես գրկել ու բաց չթողնել... Կեցցե՛ք:

Տարածել

Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ [Գիրք 2]
Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ [Գիրք 2]

Նարինե Աբգարյան

5800 ֏

Նկարագրություն

Ձեր առջև մանկության մասին լավագույն գրքի՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյայի» երկար սպասված շարունակությունն է:

Մանյունյայի նոր արկածների մասին պատմող գիրքը նվիրում ենք բոլոր նրանց, ովքեր հասցրել են ճանաչել և սիրել զվարճալի ու չարաճճի ընկերուհիներ Նարինեին և Մանյունյային, խիստ, բայց համակրելի Տային՝ Մանյունյայի տատիկին, և նրանց աղմկոտ ու ցնդած ազգականներին: Գիրքը նվիրում ենք նաև նրանց, ովքեր նոր-նոր են հաստատելու այդ շատ հաճելի ծանոթությունը:

Եթե կարծում եք՝ գիտեք, թե ինչի են ընդունակ երկու անդադրում աղջնակները, որոնք ձգտում են մանկության ոչ մի րոպեն առանց արկածի չանցկացնել, ուրեմն դեռ ոչինչ չգիտեք... Կարդացե՛ք ու զարհուրե՛ք, ավելի ճիշտ՝ վայելե՛ք…

Այլ կարծիքներ

147

Աննա Խաչատրյան

2024/07/27

147

Հովհաննես Վարդանյան

2024/07/27