ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ անել, եթե հայտնվել եք Բաքվի օդանավակայանում

Ի՞նչ անել, եթե հայտնվել եք Բաքվի օդանավակայանում

Չինական ավիաուղիները հայերի բողոքները անտեսել են: Ամենայն հավանականությամբ, չեն պատկերացրել, որ անմեղ թվացող արտակարգ վայրէջքն իրականում սպառնում է 5 ուղևորների կյանքին միայն նրանց էթնիկ ծագման պատճառով: Բայց օդանավն արդեն Բաքվում էր, ուղևորներն էլ՝ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում:



Եթե Ձեր կամքից անկախ հայտնվել եք Բաքվում, անհրաժեշտ է իմանալ հետևյալը.


1.  Չնայած կյանքին սպառնացող ռեալ վտանգին, թմրավաճառությամբ զբաղվելու մեղադրանքի մեծ հավանականությանը (նախկինում Ադրբեջանում էթնիկ հայերին ձերբակալելու համար այս մեղադրանքը լայնորեն կիրառվել է), խուճապի մատնվել պետք չէ: Ադրբեջանում ձեզ ատում են, օդանավակայանի աշխատակիցների թվում կարող են լինել մարդիկ, որոնք վստահ չեն լինի, որ դուք ընդհանրապես մարդ եք (պետության մակարդակով քարոզվող տոտալ ատելության մթնոլորտին ոչ բոլորն են ի զորու դիմանալ), բայց դա չի նշանակում, որ ձեզ անվերապահ կտտանքներ են սպասում: Իրավիճակը արտառոց է ոչ միայն ձեր, այլև ադրբեջանցիների համար, այնպես որ, պահպանե՛ք հանգստություն, մի՛ սրեք իրավիճակը, մի՛ կատաղացրեք, կռիվ մի՛ արեք, եղե՛ք ադեկվատ, հանգիստ, իբրև թե հայտնվել եք մեկ այլ երկրում: Հիշե՛ք՝ ամենակարևորը ձեր կյանքն է, անելանելի վիճակից խաղաղ դուրս գալը:
2. Աղմուկը միայն կլարի մթնոլորտը և թմրավաճառության մեջ ձեզ մեղադրելու գաղափարը կարող է հիանալի լուծում թվալ: Մի՛ վիճեք ադրբեջանցի աշխատակիցների հետ անկախ ամեն ինչից, բայց միևնույն ժամանակ, ցույց մի՛ տվեք ձեր անպաշտպանությունը: Եղե՛ք վստահ, չկորցնե՛ք ձեզ: Թուլության ու անպաշտպանության դրսևորումները այդ երկրում հանգեցնում են բռնության:
3. Հեյդար Ալիևի օդանավակայանում շատ որակյալ Wi-Fi կա: Շտապ կապ հաստատեք Հայաստանի պետական մարմինների հետ, մասնավորապես՝ ԱԳՆ-ի կամ ԱԱԾ-ի: Ինչպես հունվարի 7-ին, ՀՀ պատկան մարմինները ձեզ հետ մշտապես կապի մեջ կլինեն, խորհուրդներ կտան՝ ինչ անել, ում մոտենալ, ինչ պահանջել, ինչ չպահանջել, և այլն...


Կարդացեք նաև.



4. Հարազատների հետ կապ մի՛ հաստատեք: Դա ոչնչով չարդարացված սթրեսի տարածում է ընտանիքներում: Ձեր հարազատները, բացի անհանգստությունից, ուրիշ ոչնչով չեն կարող ձեզ օգնել:
5. Ավիաուղիներին պատասխանատվության ենթարկելու մասին խոսեք մինչև վայրէջքը և Բաքվից հեռանալուց հետո միայն: Բաքվում այդ մասին մի՛ խոսեք: Հայտնվելով անվտանգ վայրում՝ անպայման պահանջեք, որ ավիաընկերությունը պատասխանատվության ենթարկվի: Աշխարհում դժվար թե հասկանան, որ հայերի նկատմամբ ատելության պատճառով Բաքվում ձեր հայտնվելը իսկապես սպառնալիք է կյանքի համար, բայց դա նրանց չի ազատում պատասխանատվությունից: Ավիաընկերությունը պարտավոր է հաշվի առնել իր ծառայություններից օգտվող քաղաքացու պահանջը, որը վերաբերում է կյանքին ու առողջությանը: 
6. Փորձեք չհայտնվել Բաքվում:
[embed]https://www.youtube.com/watch?v=mgB9DmqcIiA[/embed]

Տարածել