BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կին սերիական մարդասպանի պատմությունը. ինչպե՞ս էր ի

Կին սերիական մարդասպանի պատմությունը. ինչպե՞ս էր իր զոհերից օճառ ու թխվածքաբլիթ պատրաստում

1939-1940 թվականների ընթացքում այս տարօրինակ կինն այն աշխարհ է ուղարկել երեք անմեղ կանանց: Ծրագիրը միշտ նույնն էր. Լեոնարդան մտերմանում էր իր կին հարևանների հետ, որոնք միանյակ էին, հարբեցնում էր նրանց թմրանյութերով ու գինով, հետո սպանում կացնով: Դիակները մասնատում էր, սոդա լցնում վրաները և, եփելով, օճառ պատրաստում: Իսկ նրանց արյունով թխվածքաբլիթ էր պատրաստում, որոնցով հյուրասիրում էր հարազատներին ու հարևաններին: Իր կատարած սպանությունների համար Չիանչուլին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, երեք տարի էլ մնացել է հանցագործների հոգեբուժարանում:

Իր կատարած սպանությունների համար Չիանչուլին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, երեք տարի էլ մնացել է հանցագործների հոգեբուժարանում:

Անհասկանալի է, թե սնահավատությամբ և միստիկայով լի իր ողբերգական կյանքի որ պահին է այդ կինը գժվել, բայց Իտալիայի քրեական պատմության մեջ նա մտել է ընդմիշտ:
Լեոնարդա Չիանչուլին ծնվել է 1894 թվականին: Նրա մանկությունն ավելի քան դժբախտ է եղել, նա ծնվել է բռնաբարության հետևանքով, որին մայրն ատել է ամբողջ սրտով: Վաղ տարիքում Լեոնարդան երկու անգամ փորձել է ինքնասպան լինել: Իր բոլոր ձախողումները կինը կապել է իր մոր անեծքների հետ:
Վաղ տարիքում Լեոնարդան երկու անգամ փորձել է ինքնասպան լինել: Իր բոլոր ձախողումները կինը կապել է իր մոր անեծքների հետ:

1914 թ-ին նա ամուսնացել է մի մանր պաշտոնյայի հետ, ինչից նրա ծնողները դժգոհ են եղել, քանի որ հասարակության մեջ իրենք ավելի բարձր տեղ են զբաղեցրել: Չիանչուլին պնդում էր, որ հենց հարսանիքից հետո է մայրն իրեն անիծել, որից հետո էլ նրա կյանքը շուռ է եկել գլխվիվայր և նա դժբախտացել է:
[caption id="" align="aligncenter" width="322"]Իհարկե, անեծքի ոչ մի ապացույց չի եղել, բայց դժվար է չհավատալը, տեսնելով նրա կյանքը՝ ամուսնությունից հետո: Ամուսնությունից մի քանի տարի անց Չիանչուլիի ամուսինը բանտարկվում է խարդախության համար, իսկ երեք տարի հետո նրանց տունն ավերվում է երկրաշարժից: Դրանից հետո ամուսինները մեկնում են Կորեգո, որտեղ Չիանչուլին փոքր խանութ է բացում և լավ, սիրող, հոգատար, հյուրասեր կնոջ ու հարևանի համբավ է ձեռք բերում:
Ամուսնության ժամանակ Լեոնարդան 17 անգամ հղիացել է, որից երեքը վիժել է, իսկ 10-ը երեխաները մահացել են փոքր տարիքում: Դրանից առաջ սնահավատ կինը եղել է գուշակի մոտ, որն ասել է, որ ինքը ամուսնանալու է, բայց նրա բոլոր երեխաներն իրար հետևից մահանալու են: Դա է եղել  պատճառը, որ նա կենդանի մնացած իր 4 երեխաներին պաշտպանել է ամեն կերպ: Հետագայում նա այցելել է ձեռնագուշակի մոտ, որն այդպես էլ ոչնչով չի օգնել անեծքից վախեցող կնոջը:
«Ձեր աջ ձեռքի մեջ բանտ եմ տեսնում, ձախ ձեռքի մեջ՝ հոգեբուժական հիվանդանոց»,- ասել է ձեռնագուշակը: 
Գուշակությունների ու անեծքի ճնշման տակ Լեոնարդան դարձել է չափազանց սնահավատ: Եթե նրա կյանքը չլիներ լի սնահավատությամբ, գուցե նա երբեք էլ մարդ չսպաներ:
1939 թ-ին կինն իմանում է, որ իր սիրելի որդին պետք է գնա ծառայության: Որոշելով ամեն գնով պաշտպանել որդուն, նա համարում է, որ զոհեր են պետք, և ըտրում է իր հարևաններին՝ միջին տարիքի 3 կանանց: Որոշ աղբյուրների տեղեկացմամբ Լեոնարդան ինքն է զբաղվել գուշակությամբ, և այդ կանայք նրա մոտ են եկել գուշակության համար: Մյուսները պնդում են, որ կանայք ուղղակի որպես հարևան են այցելել նրա տուն: Ինչևէ, նա ծրագրել է այդ 3 կանանց սպանությունը:
Ինչևէ, նա ծրագրել է այդ 3 կանանց սպանությունը:

[caption id="" align="aligncenter" width="601"]Ամեն ինչ սկսվել է նրանից, որ կանանցից մեկը՝ պառաված օրիորդ Ֆաուստինա Սեթին դիմել է Չիանչուլիին, որպեսզի նա օգնի իրեն ՝ ամուսին գտնել: Լեոնարդան ասել է, որ օրիորդի մոտ ամեն ինչ հրաշալի է, որ Պոլա քաղաքում նրան համապատասխան թեկնածու է սպասում և նա, այդ մասին տեղեկացնելով  ընտանիքին և ընկերներին, պետք է անպայման մեկնի այնտեղ:
Իր «ծառայությունների համար» Լեոնարդան Սեթիից 30 հազար լիր է վերցրել՝ համարյա կնոջ ամբողջ խնայողությունները:
Մեկնելու օրը Սեթին այցելել է Չիանչուլիին, որպեսզի հրաժեշտ տա և համաձայնվել է խմել մի բաժակ գինի, չիմանալով, որ գինու հետ թմրանյութ է խառնած: Լեոնարդան անմեղ կնոջը սպանել է կացնով և նրա մարմինը մասնատել 9 մասերի, իսկ արյունը լցրել թասի մեջ: Հետագայում նա մանրամասն նկարագրել է, թե ինչ է արել:
«Ես նրա կտորները լցրեցի մեծ կաթսայի մեջ, վրան յոթ կիլոգրամ սոդա ավելացրեցի, որը գնել էի օճառ պատրաստելու համար, այնուհետև այնքան խառնեցի, մինչև այդ ամենը վերածվեց խիտ մուգ զանգվածի, որից հետո լցրեցի մի քանի դույլերի մեջ: Շատ լավ օճառ ստացվեց: Ինչ վերաբերում է արյանը, ես սպասեցի, մինչև այն թանձրացավ, ապա չորացրեցի ջեռոցում, խառնեցի ալյուրի, շաքարի, շոկոլադի, կաթի ու ձվի հետ, մի փոքր էլ  մարգարին ավելացրի և խմոր հունցեցի: Խմորից թխվածքաբլիթներ պատրաստեցի, որոնք հյուրասիրում էի մեզ այցելած կանանց: Ես ու Ջուզեպպեն էլ կերանք դրանցից»:
Երկրորդ զոհը Ֆրանչեսկա Սոավին էր, որը հավատացել էր, որ Լեոնարդան իր համար աշխատանք է գտել աղջիկների դպրոցում: Սեթիի նման, Սոավին իր ընտանիքին և ընկերներին նամակ է գրում, որ մեկնում է այլ քաղաք աշխատելու: Նրան նույնպես Լեոնարդան գինի է խմեցնում, ու վարվում նույն կերպ:  
Նրան նույնպես Լեոնարդան գինի է խմեցնում, ու վարվում նույն կերպ:

Սպանությունը տեղի է ունեցել 1940-ի սեպտեմբերի 5-ին: Սոավիի վրա մարդասպանը 3000 լիր է աշխատում:
[caption id="" align="aligncenter" width="596"]Չիանչուլիի երրորդ և վերջին զոհը Լա Սկալայի նախկին օպերային երգիչ, գեղեցիկ սոպրանո Վիրջինիա Կաչիոպպոն է եղել: Նրա համար Լեոնարդան իբր Ֆլորենցիայում քարտուղարուհու աշխատանք է գտած եղել:


Կարդացեք նաև․



«Նա նախորդ երկու զոհերի պես ծուղակն ընկավ…Երբ նրան եփում էի, մարմինը յուղոտ և գունատ էր: Մեկ շիշ օծանելիք ավելացրեցի, արդյունքում բարձր որակի կրեմ օճառ ստացվեց: Ես բաժանեցի այն հարևաններիս ու ծանոթներիս: Եվ, ի դեպ, կեքսերն էլ էին համեղ ստացվել, այդ կինը շատ քաղցր էր», - գրել է մարդասպանն իր հուշերում:
Չնայած Չիանչուլին մտածում էր, որ ամբողջությամբ ոչնչացրել է հետքերը, բայց որոշ բաներ հաշվի չէր առել: Ի տարբերություն առաջին երկու զոհերի, որոնք փոքր շրջապատի տեր են եղել, Կաչիոպպոն հետաքրքրսեր հարս է ունեցել, որը չի հավատացել, որ նա հանկարծակի պետք է մեկնի, նա հետևել է երգչուհուն, ու պարզել, որ վեջինս մեկնելու օրը մտել է Լեոնարդայի տուն:  Իր կասկածների մասին նա հաղորդել է ոստիկանությանը, ինչից հետո Լեոնարդան ձերբակալվել է:
[caption id="" align="aligncenter" width="599"]Արդյունքում մարդասպանը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, ևս երեք տարի անցկացրել է հոգեբուժարանում, ինչպես պարզվեց, ձեռնագուշակն իրավացի էր գտնվել:
Լեոնարդա Չիանչուլին մահացել է 1970-ին՝ ուղեղի կաթվածից՝ հոգեբուժարանում: Իր գործով իրերը, ներառյալ կաթսան, որտեղ եփել է զոհերին, ցուցադրվում են Հռոմի քրեակատարողական թանգարանում:

BIGPICTURE

Տարածել