ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գնել Նալբանդյան. Գուցե գա ժամանակ` պետության կարիք

Գնել Նալբանդյան. Գուցե գա ժամանակ` պետության կարիքը չլինի՞

Պետությունը մի կազմակերպություն է, որին մենք՝ անհատներս, վճարում ենք մեր իսկ ստեղծած ներքին և արտաքին խնդիրները լուծելու համար: Եթե մենք իրար չկողոպտենք, չհայհոյենք, չսպանենք, չզրպարտենք, ոստիկանության, քննիչների, դատախազության, դատարանի, իրավաբանի, փաստաբանի կարիքը չենք ունենա: Հետևաբար պետություն կոչվող կազմակերպությունը մեր փողը չի ծախսի այդ ինստիտուտների կայացման վրա:
Եթե մենք կարողանանք նորմալ հարաբերություններ հաստատել մեր հարևան ժողովուրդների հետ, հատուկ ծառայությունների, բանակի, դիվանագետների, հետախուզության ու հակահետախուզության կարիքը չենք ունենա: Իրենց վրա էլ փող չենք ծախսի: Պետության՝ ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու համար մեզնից փող հավաքող կառույցների՝ հարկայինի ու մաքսայինի կարիքն էլ չի լինի:



Գնել Նալբանդյանի սյունակում կարդացեք նաև`





Մենք՝ անհատներս, ինքնուրույն կկազմակերպենք մեր բարեկեցությունն ու անվտանգությունը և դրա համար ավելորդ գումար չենք վճարի մի ինչ-որ միջնորդ կազմակերպության, որն անընդհատ մեզ բացատրում է, թե ինչու է մսխում մեզնից հավաքած փողերն ու ինչու է պարբերաբար ձախողում մեր ներքին ու արտաքին անվտանգության ծրագրերը: Այո՛, մենք՝ անհատներս, ինքնուրույն, առանց պետության միջամտության կարող ենք լուծել մեր խնդիրները՝ մեզ պահելով մեր եկամտի 40-60 տոկոսը, որը սովորաբար տալիս ենք պետությանը, և որը սովորաբար գրպանում են իշխանավորները:
Բայց այս ամենի համար պետք է ընդամենը մի փոքրիկ բան՝ գիտակցություն: Եթե մենք՝ անհատներս, լինենք գիտակից էակներ, պետության կարիքը չենք ունենա հավանաբար: Հետևաբար պետության գոյությունը պայմանավորված է նրանով, որ մեր՝ անհատներիս գիտակցությունը ցածր մակարդակի վրա է: Պետությունը ցածր գիտակցություն ունեցող մարդկանց կառավարելու համար ստեղծված կառույց է և հենց նրանցից էլ հավաքում է նրանց եկամտի կեսը և մսխում դրա մեծ մասը: Եվ հենց ցածր գիտակցությամբ աչքի ընկնող մարդկանց համար է պետությունն անփոխարինելի կառույց:
Գուցե գա մի ժամանակ, որ մարդիկ դառնան գիտակից այնքան, որ նրանց գործերին պետության միջամտության կարիքը չլինի: Այդ ժամանակ newmag-ը կվերահրատարակի այս տարվա իր հարցազրույցները, որոնք նվիրված են պետության դերին: Հետաքրքիր կլինի այդ նոր ժամանակաշրջանի՝ առանց պետության ապրող գիտակից մարդկանց՝ մեր ընթերցողների արձագանքը:

Տարածել