[ Top Modern ] Ջոն Բալդեսարի. Ո´չ` ձանձրալի արվեստին

[ Top Modern ] Ջոն Բալդեսարի. Ո´չ` ձանձրալի արվեստին

newmag-ը ժամանակակից արվեստին նվիրված Top Modern խորագրի ներքո պատմում է Ջոն Բալդեսարիի մասին: Մոդեռն-աթի ամենահակասական, ամենասրամիտ ու ամենահեղինակավոր ֆիգուրն է, որը կարողանում է արվեստի վերածել անգամ փողոցի կեղտը:

2 մետր հասակով, Սանտա Կլաուսի տեսքով, 82-ամյա արթ-աութսայդեր. Ջոն Բալդեսարին հաստատ ամենաինքնատիպ նկարիչն է մեր օրերում:

Ամերիկացի մոդեռն կոնցեպտուալիստը ճանաչում ձեռք բերեց 1960-ականներին: Նորարարական էր փոփ-արթը, մասսայական մշակույթի, լուսանկարչության ու տեքստի համադրման նրա մեթոդը: Միավորելով պատկերի պատմողական պոտենցիալը լեզվի ասոցատիվ ուժի հետ Բալդեսարին ստեղծել է 1000-ից ավելի աշխատանքներ, որոնք ցուցադրվել են ավելի քան 200 անհատական ցուցահանդեսներում ամբողջ աշխարհում: Ջոն Բալդեսարին արժանացել  է նաև Վենետիկյան բիենալեի Ոսկե Առյուծի` արվեստում ներդման համար:

Ծնվել է 1931թ. հունիսի 17-ին Կալիֆոռնիայում: Մայրը դանիացի բուժքույր էր, հայրը իտալացի առևտրական: Ջոնն ու ավագ քույրը մեծացել են Կալիֆոռնիայի հարավում, հաճախել են Սվիթոութերի ավագ դպրոց, ապա Սան Դիեգոյի պետական քոլեջ: Ջոն Բալդեսարին 1960-ից 1984-ը թվակաները ամուսնացած է եղել մեթոդիակայի ուսուցչուհի Քերոլ Ան Վիքսի հետ, ունեն երկու երեխա:

1959-ից Բալդեսարին սկսեց արվեստ դասանվադել Սան Դիեգոյի դպորցական կուրսում, ապա քոլեջում ու համալսարանում: 1970-ին նկարիչը տեղափոխվեց Սանտա Մոնիկա և դարձավ Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտի դասախոս: Նրա կուրսում են սովորել  ժամանակակից հայտնի շատ նկարիչներ: 1986-ին թողեց դասախոսությունն ու տեղափոխվեց Կալիֆոռնիայի համալսարան, որտեղ աշխատեց մինչև 2008-ը:


[ Top Modern ] Ջեֆ Կունս. Առանց հետին մտքի


Իր ուղղությունն ու մեթոդիկան գտնելու վաղ փորձերից էին 1967-ին ստեղծված կտավը, որի վրա հետևյալ արտահայտությունն էր գրված. «Ենթադրենք այս ամենը ճիշտ է: Ի՞նչ հետո» (“Suppose it is true after all? WHAT THEN?”):

Սակայն Բալդեսարիին այս տեխնիկան հիասթափեցրեց, որովեհտև ձևն ու միջոցը հակասում էին լեզվի օբեյկտիվ օգտագործմանը: Եվ Ջոնը որոշեց իր ձեռքն առհասարակ «հետ քաշել»  կտավի վրա պատկերի կերտման ընթացքից,  որպեսզի տեքստը մարդկանց վրա ազդի ուղղակիորեն, առանց միջնորդության: Այդպես` նույն 1967-ին ստեղծվեց մեկ այլ աշխատանք հեգնական հայտարարությամբ. «Երկչափ մակերեսն առանց արտաբերման մեռած փորձն է» ( “A two-dimensional surface without any articulation is a dead experience”):

Մեկ այլ գործ` «Նկար Կուբլերի համար»: Այն կարծես հաջորդում է նախորդ կտավին` հանդիսատեսին տալով ինստրուկցիա` ինչպես նայել: Այս գործը հղում է պատմաբան, գրող Ջորջ Կուբլերի «Ժամանակի ձևը. Իրերի պատմության նոթեր» գրքին:

1970-ին Բալդեսարին հավաքեց իր վաղ շրջանի աշխատանքները, մահվան պար պարեց դրանց շուրջ, ապա այրեց դրանք: Չէ, չէր խելագարվել: Ուղղակի նոր պրոեկտ էր անում`«Դիակիզում»:Կտավներից մոխիրը օգտագործվեց թխվածքաբլիթ պատրաստելու համար, որոնք էլ տեղավորեցին թափանցիկ աղբարկղի մեջ: Ստեղծվեց ինստալացիա, որը ներառեց նաև բրոնզե մեմորիալ տախտակ կտավենրի ծնվելու և մահվան տարեթվերով, նաև թխվածքաբլիթի բաղադրատոմսը: Կտավենրի «դիակզիմամբ» Բալդեսարին նպատակ ուներ ցույց տալ գեղրավեստական պրակտիկայի և մարդկային կյանքի շրջափուլի միջև կապը: Հրաժարականի այդ ակտը ազդեց շատ նկարիչների վրա, օրինակ` Ժան Տինգելի ինքնաոչնչացող աշխատանքները:

Սակայն, ամենից շատ Ջոն Բալդեսարին հայտնի է նկարներով, որոնցում օգտագործված են լուսանկարչական մատերիալներ (օրինակ՚` կադրեր ֆիլմերից): Դրանք  կտրված են օրիգինալ կոնտեքստից, փոփոխված են ձևով ու հաճախ ներառում են բառեր կամ նախադասություններ:

Բալդեսարիի գործերի մեծ մասը ցուցում են, որոնցում նա ոչ միայն հուշում է թանգարանի այցելուին ինչին նայել, նաև ինչպես ընտրություն կատարել և համեմատել: Այդպիսինն է «Պատվերով գործեր» սերիան: Ձեռքը մատնացույց է անում պատրաստի նկարներին, որոնք հուշում են «Այսինչ նկարչի աշխատանքը»:

Ջոն Բալդեսարիին չէր կարող շրջանցել նաև պրինտերը: Առաջին պրինատյին գործը ծնվեց 1970-ին: «Ես այլևս չեմ ստեղծի ձանձրալի արվեստ» լիտոգրաֆիան էր, որ կոնցեպտուալիստ արվեստագետը  ստեղծել էր Նոր Շոտլանդիայի Արվեստի ու դիզայնի քոլեջի համար միջոցների հավաքագրամ համար:

Джон Балдессари. 1971

Նա  արվեստի մասին ավելի քան 15 գրքի հեղինակ է, այդ թվում կոնցեպտուալիզմին նվիրված: Նրա աշխատանքները ընդգրկված են աշխարհի հեղինակավոր մասնավոր ու հանրային հավաքածուներում: ցուցադրվում են  ժամանակակից արվեստի առաջատար թանգարաններում:

Ջոն Բալդեսարին արվեստի շուկայում ինքանռեկորդ է սահմանել. 2007-ին նրա  «Որակի մատերիալ» աշխատանքը Christie’s-ի  աճուրդում վաճառվեց 4 408 000 դոլարով:

Գրել կարծիք