Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Կոմանդոս. Կռիվը միայն քաջություն չէ, կռիվը լուրջ գ

Կոմանդոս. Կռիվը միայն քաջություն չէ, կռիվը լուրջ գիտություն է

Ինչո՞ւ Կոմանդոս
Կիրառած հնարքների ու զինվորական խորամանկության համար էր լեգենդար զորավարը վաստակել Կոմանդոս մականունը: Շուշիի ազատագրման հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանն արցախյան պատերազմի եզակի մասնակիցներից էր, որ ուներ հիմնավոր զինվորական կրթություն և ռազմական գիտելիքներ: Զինակից ընկերներից մեկը` Արայիկ Մուրադյանն է Արկադի Տեր-Թադևոսյանի Կոմանդոս մականվան հեղինակը:

«Կոմանդոս» զինվորական հնարքը ստեղծել են անգլիացիները, այն ավելի շատ օգտագործվում է հետախույզների կողմից:

Դրա շնորհիվ փոքր ուժերը թշնամու համար մեծ ուժերի իմիտացիա են ստեղծում: Թշնամին կարծում է, թե մեծ ուժեր են կուտակված, ինքն էլ է հսկայական ուժեր է կուտակում, հարվածում է այդ ուղղությամբ` ոչնչացնելու թշնամու բանակը, բայց հարվածում է դատարկության մեջ: Կոմանդոս` զինվորական լեզվով ասած`  խփիր և փախիր մեթոդ:
Սովետական սպան ու ցուցարար կինը
88-ին` շարժման սկզբում, Արկադի Տեր-Թադևոսյանը դեռ սովետական բանակում էր ծառայում: Ազնիվ զինվորականն` իր պարտքի համաձայն, զենքը ձեռքին հսկում էր Ազատության հրապարակում անկախություն տենչացող միտինգավոր ժողովրդին: Ցուցարարների մեջ էր ամուսնուց ոչ պակաս հայրենասեր կինը` տիկին Հասմիկը: Այս թեմայով ընտանիքում ամեն օր վեճ ու կռիվ էր: Կինն  ուզում էր, որ ամուսինն իր կողքին պայքարի, այլ ոչ թե սովետական հրահանգները կատարի, իսկ զինվորական ամուսինն իր գործն էր անում, այդ պահին այլընտրանք չուներ: Վեճերից մեկի ժամանակ Հասմիկն ասում է`
-Հիմա էդ ավտոմատովդ, որ գալիս ես, մի բողոքող էլ ես եմ, ի՞մ վրա պիտի կրակես:
-Այո՛, - լինում է Կոմանդոսի պատասխանը,- կսպանեմ ու կասեմ` ժողովո՛ւրդ, ես իմ կնոջը սպանեցի, ու բոլոր տղամարդիկ վրա կտան, կասեն` իմ կնոջն էլ սպանի, իմ կնոջն էլ սպանի:

«Հարսանիք լեռներում»
Շուշիի ազատագրումը երկար ու հանգամանալից մշակված ծրագիր էր: Հրամանատար Կոմանդոսն այդ ծրագրի մասին զեկուցեց այդ ժամանակվա Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին: Նախարարը հավանություն տվեց, բայց, քանի որ գիտեր` Արկադի Տեր-Թադևոսյանը պատրաստվում է ամուսնացնել իր աղջկան, առաջարկեց ազատագրումն իրականացնել հարսանիքից հետո: Իր հերթին էլ Արկատի Տեր-Թադևոսյանը Վազգենին առաջարկեց ժամանակն օգտագործել ու ընտանիք կազմել` մինչև Շուշիի ազատագրումը: Այս տրամադրությամբ  Արկադի Տեր-Թադևոսյանն ու Վազգեն Սարգսյանը բերդաքաղաքի ազատագրման օպերացիան կոչում են «Հարսանիք լեռներում»:
Կռիվը միայն քաջություն չէ, կռիվը լուրջ գիտություն է
Այս անգամ էլ հրամանատար Կոմանդոսը կիրառեց  զինվորական հնարքներ: Նախ` ծրագրված էր «Հարսանիք լեռներում» օպերացիան իրականացնել ապրիլի 24-ին` Ցեղասպանության հիշատակի օրը: Թշնամու բանակ նման ինֆորմացիա էր գնացել, ու նրանք կազմ-պատրաստ սպասում էին հակահարվաձ տալու: Դեռ երկար պիտի սպասեին ու ջլատվեին, որովհետև ո՛չ ապրիլի 24-ին, ո՛չ մայիս 1-ին, ո՛չ էլ 5-ին, ինչպես նախապես իբր ծրագրած էր, հարձակում չեղավ: Մայիս 8-ին, հայերի հարձակմանը տասն օրից ավել սպասող ադրբեջանցիներն, արդեն հոգնել ու «զենքները վայր էին դրել»:
Շուշին` իրական տերերի ձեռքում
Ինչպես Կոմանդեսն է ասում` կռիվը միայն քաջություն չէ, կռիվը լուրջ գիտություն է, հնարամտություն, խորամանկություն, այլապես հաղթանակի հասնել չես կարող: Անառիկ ամրոցը ազատագրելը շատ բարդ էր: Ճակատը մեծ էր, և այն պահել էր պետք: Շուշիից վերև` Սեյրան Օհանյանն էր, Շուշիից ներքև` Սամվել Բաբայանը, մյուս 2 ուղղություններով` Վալերի Չիթչյանն ու Արկադի Կարապետյանն էին, իսկ 26-ի Յուրայի գունդը ռեզերվ էր: Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը սպասված հարձակումն իրականացավ:
Գիշերվա 4-ին հրամանատարի օգնական Աշոտ Խաչատրյանն արդեն զեկուցեց`  ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Է:

Բերդաքաղաքն այլևս իրական տերերի ձեռքում էր: Արկադի Տեր-Թադևոսյանը հիշում է. «Պատկերացրեք իմ վիճակը, սիրտս պայթում է լավ լուրից, բայց գիշերով ասելու իրավունք չունեմ, զինվորներն ու քաղաքացիները ուրախությունից չէին զսպի իրենց, գիշերով քաղաք կմտնեին , իսկ այնտեղ մինապատ տարածքները քիչ չէին, անհարկի զոհեր կունենայինք»: Մինչև առավոտյան 8-ը, հրամանատարն ուրախությունն իր մեջ է պահել, լուսաբացին հայտնելով բաղձալի լուրը, կորցրել է ինքնատիրապետումն ու քնել: Մի 3 ժամ անց Զորի Բալայանի զանգն արթնացրել է Կոմադոսին: Քիչ անց հաղթանակած զինվորներն ու զորավարը` բերդաքաղաքի իրական տերերը, շնորհակալության աղոթ  էին հղում աստծուն` Ղազանչեցոնց պատմական եկեղեցում:

Տարածել