Կյանքն ապառիկով Հայաստանի գյուղերում. պարտքամատյան ողբերգության

Կյանքն ապառիկով Հայաստանի գյուղերում. պարտքամատյան ողբերգության

newmag-ը զրուցել է հեռավոր գյուղերում պարտքերի ցուցակներ պահող խանութպանների հետ՝ ապառիկ կյանքի յուրահատկությունները պարզելու համար: Պարտապանն այն ծանոթն է, որը չի խաբի, այլ ուղղակի կուշացնի:

Պարտքով վերցված ապրանքը շքեղության համար չէ. առաջին անհրաժեշտության ապրանք է: Գյուղի խանութի հաճախորդների՝ հարևանների, խնամիների ու ազգականների պարտքային պատմությունն էլ սեզոնային է, որովհետև կանխիկ փողն է սեզոնային. այն լինում է տարեվերջին, երբ արտագնա աշխատանքից վերադառնում են ամուսինները, լինում է աշնանը, երբ բնամթերքը վաճառում են: Եթե պետք է լինում մարքեթինգային հետազոտություն անել որևէ ապրանքի կամ ապրանքատեսակի վերաբերյալ, սոցիոլոգները գյուղի խանութներում հարցում չեն անում:

Մարքեթինգային կանոններն այստեղ այլ կերպ են գործում:Գյուղի խանութում հիմնականում սպառվում է այն ապրանքը, որը տան պայմաններում ստանալ հնարավոր չէ: Բնատնտեսական ապրանքափոխանակությունն էլ դեռ ընդունված ձև է, որն իրար է խառնում բոլոր տեսակի ազատ շուկայական հետազոտությունները:

67-126Պ ա ր տ ա տ ե ր  «լ ր ա գ ր ո ղ ը»

Նարգիզ Հովհաննիսյան. 42 տարեկան, խանութի վաճառող, Ներքին Կարմրաղբյուր, Տավուշի մարզ

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մուտքն ազդարարող, ադրբեջանցիների փամփուշտներից ամբողջությամբ քրքրված ցուցանակից պարզ է դառնում, որ համայնքը սահմանամերձ է: Կրակահերթերի թիրախում գտնվող խանութում է աշխատում տիկին Նարգիզը: Գյուղի հիմնական ապրուստի միջոցը հողագործությունն է: Այս տարվա ինտենսիվ կրակոցների պատճառով ոչ՛ կարողացել են նորմալ հող մշակել և ոչ՛ էլ ունեցածը վաճառել: Սա նշանակում է, որ տիկին Նարգիզի մոտ պարտքերի ոչ թե տետրեր են, այլ հատորներ:

Ընդհանրապես պարտք վերցնում են ամսվա սկզբին, իսկ ամսվա վերջին՝ վերադարձնում. մինչև թոշակ կամ աշխատավարձ ստանալը: Բայց էս տարի թարս էղավ: Փոքր գյուղ է, բոլորս իրար ճանաչում ենք, բայց ես միշտ գրանցում եմ ազգանուններով, հեռախոսի համարներով ու իրենց էլ ասում եմ, որ իրենց մոտ գրանցեն, որ հանկարծ թյուրիմացություն չառաջանա: Բայց, դե՛, անպարտաճանաչ պարտք վերցնողներ էլ կան: Նրանց շատ մեծ քանակի «նիսիա» չեմ տալիս: Օրինակ՝ էս մարդը մեռավ, անունի դեմ ն էլ 600000 դրամ պարտք է: Վերջ, էս պարտքը մ նաց:

Խոսքը կիսատ էր մնացել, երբ խանութ մտավ մի հաճախորդ:

Նարգիզ՛ տոտա, մի հատ սասինսկի տուր, էրկու հատ էլ սոկ: Բայց հիմա չեմ տալիս, պիտի գրես:

67-128Արխային, գրելուց խամ չեմԸհը՛, էս էլ ոչ՛ ես եմ ասում, ոչ՛ էլ ուրիշը. քո աչքով տեսար: Բայց, դե ՛, սրա դեպքն ուրիշ էգիտեմ, որ ասած ժամանակից շուտ բերելու է, տա: Մարդ էլ կա՝ փող չի ունենում՝ տեղը ապրանք է բերում, որ տա: Տնական մեղր են բերում, սոխ, մեկն էլ մի անգամ դոշաբ էր բերել: Էն բաներն եմ վերցնում, որ կարողանամ մոտավոր էդ գնով ծախեմփողի տեղը հանեմ: Կամ էլ թե չէ բերքը որ առատ է լինում, խաղող կամ էլ կառալ յոկ են բերում:

Այդ պահին խանութ մտավ տիկին Նարգիզի որդու դասընկերուհի Նարինեն:

Դասարանով գալիս էինք, պարտքով ապրանք էինք վերցնում տենց՝ քեֆի համար: Էդ հերիք չէր, ամբողջ դասարանով գալիս, նիսիա էինք գրվում, դրանից հետո էլ գնում էինք հենց Նարգիզ տոտայենց տունն էինք քեֆն անում, ինչն էլ պակաս էր, Նարգիզ տոտան էր հետը բերում, բայց էդ նիսիայի մեջ չէր: Քեֆն անում, վերջացնում էինք, հետո էլ ամբողջ դասարանով որոշում էինք, թե որ մեկն ինչն է պարտքով վերցրել: Նարգիզ՛ տոտա, հիշու՞ մ ես, որ կրակում էին խանութիդ վրա, ինչի համար էիր ամենաշատն անհանգստացել:

Հա, մոռանալ կլինի:՞ Կրակում էին խանութիս վրա, ես մտածում էի՝ նիսիայիս տետրերին հանկարծ մի բան չլինի, հանկարծ չվառվեն: Էդ տետրերը միշտ հետս են. ուր էլ գնամ, ինչ էլ մոռանամ, նիսիայիս տետրերը չեմ մոռանա:

 Տիկին Նարգիզը, խանութի աշխատողից, մարդկանց պարտքերի ցուցակները ֆիքսողից բացի, նաև լավ խորհրդատու է: Ինքն է խորհուրդ տալիս, թե ծննդյան ինչ նվեր ընտրեն, ում ինչ տանեն:

Դե ՛, գյուղում բոլորս իրար ճանաչում ենք, գիտեմ՝ ում ինչ նվեր է հարմար տանելը: Ասում են՝ Նարինեի ծնունդին եմ գնում, էն վազը նիսիա գրի՛, կբերեմ փողը: Ասում եմ՝ էն վազից արդեն տարել են, արի դու էլ էս մի բա՛նը տար: Ես էլ յուրատեսակ լրագրող եմ, ուղղակի մենակ մի բան եմ արձանագրում. թե ով ինչքան պարտք ունի:

Պարտքի փոխարեն տնական օղի առաջարկելը Կարմիրաղբյուրում ընդունված ավանդույթ է: Սակայն ամեն մեկի օղին չէ, որ ընդունում են փոխանակման: Լավ գիտեն, թե ում օղին կարող են վաճառել: Օղի թորող Հայկազ Վարդանյանը ապրում է հենց խանութի դիմացի տանը: Այս տարի բերքն առատ է եղել, սակայն չի կարողացել հավաքել ու նորմալ մշակել:

 Ամեն բան չի, որ օղիով կփոխանակես: Հո օղին չե՞ս տա, ասես՝ ինձ մի հատ կոշի՛կ տուր: Դե ՛, Նարգիզի խանութն ուրիշ է. միշտ չի, որ օղի եմ առաջարկում, մենակ ծայրահեղ դեպքում: Ես իմ չափը գիտեմ:

67-127Պ ա ր տ ա տ վ յ ա լ ն ե ր ի  է լ ե կ տ ր ո ն ա յ ի ն  բ ա զ ա

Սարգիս35 տարեկան, շինանյութի խանութի սեփականատեր

Հայաստանի ամենամեծ գյուղերից է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղը: Վարդենիկցիները կատակում են. ինչքան մեծ է գյուղը, այնքան մեծ են ճանապարհի փոսերը: Իսկապես, եթե ցանկանում ես տեղաշարժվել Վարդենիկում, լավ կլինի՝ հրաժարվես սովորական մարդատարից. այստեղ հույսը դնում են ոտքերի կամ էլ ամենագնացների վրա: Աշնան կողմ գյուղը միշտ մարդաշատ է, ավելի ճիշտ` տղամարդաշատ: Տղամարդիկ ժամանակավորապես վերադառնում են Ռուսաստանից: Տղամարդկանց վերադարձն ուրախացնում է ոչ միայն նրանց կանանց ու երեխաներին, այլև գյուղի խանութպաններին, որոնք սկսում են ջնջել պարտքի ցուցակները: Գյուղի հենց մուտքի մոտ է Գարիկ և Սարգիս եղբայրների խանութը: Շինանյութ են վաճառում: Խանութում միանգամից երկու բան է ուշադրություն գրավում՝ հայտարարությունը` «Պարտքով ապրանք չվերցնել», և անմիջապես դրա տակ դրված պարտքացուցակի «եռահատորյակը»:

– Պարտքերը շատ էին կուտակվել, ու էս հայտարարությունը փակցրեցինք, բայց չազդեց: Մեկին չես տալիս, ասում է՝ ինչի՞
էն մեկին տվեցիր, ինձ չես տալիս: 

Խանութ մտնելու պահին պարտքի կռիվ էր: Ավելի ճիշտ` վերադարձնելու ժամկետի կռիվ:

67-129

– Մի ամիս կասեմ, որ հետո սուտասան դուրս չգամ, մեր երկու եղբոր միջև էլ կռիվ չընկնի:

– Մի ամսով չեմ կարող, մաքսիմում՝ երկու շաբաթ:

– Լավ, համաձայն եմ, երկու շաբաթից էլ շուտ փողդ կբերեմ:

Հեռախոսահամարը գրանցեց ոչ թե ավանդական պարտքի տետրում, այլ սմարթֆոնի մեջ:


– Թղթերն էլ չեն հերիքում, հեռախոսի մեջ եմ գրանցում տվյալները: Սրանք պարտքի տետրերն են, էս էլ՝ պարտքիս հեռախոսը: Մեր գյուղացիների նման օրիգինալ գյուղացիներ չկան: Ապրանքափոխանակություն ամեն տեղ կա, բայց երևի միայն Վարդենիկում շինանյութի փոխարեն մեղր կառաջարկեն կամ բադ: Մարդիկ էլ կան՝ ցանկացել են գրավ թողել: Եկել են նոութբուքն ու անասունը ձեռքին, տվել են, որ օգտագործեմ, մինչև գումարը կբերեն: Դե ՛, բնականաբար, չեմ վերցնում: Մարդ կա՝ ձկնորս է, ձուկ է առաջարկում, կամ մեղվապահը՝ մեղր: Եթե այդ պահին տանը պետք է լինում, վերցնում ենք, եթե չէ, ուրեմ ն չէ: Որոշներին կարող ենք հանգիստ 2 մլն դրամի ապրանք տալ. հաստատ գիտենք՝ ասած օրը բերելու են: Բայց, դե ՛, մարդ էլ կա, որ եթե պարտքով ապրանք ենք տալիս, մի տեսակ մեզ թեթևացած ենք զգում: Գիտենք, որ բարեգործություն ենք անում, որովհետև հետ փող չի տալու:Մի ժամանակ էս սեզոնին սկսում էինք ջնջելը, արդեն հաշիվն էլ էինք խառնում: Մարդիկ վերադառնում են խոպանից ու սկսում պարտքերը փակել: Բայց հիմա միայն արտագնա աշխատանքը հերիք չէ: Պարտքերի ցուցակը կջնջենք, թե չէ՝ կախված է նաև ռուբլու փոխարժեքից: Հիմնականում ամառը ցեմենտն են շատ տանում, բայց աշխատում ենք ցեմենտը պարտքով շատ չտալ, չնայած չի ստացվում: Ամառը մարդիկ ինտենսիվ շինարարություն են սկսում, հատկապես գերեզմաններն են սկսում բարեկարգել: Ձմեռն էլ ամեն ինչ տանում են, ինչ մտքովդ անցնի: Ցրտերը ընկնելու առաջին մի քանի օրը վառարանի ծխատար խողովակներն են շատ տանում:

67-130Սիլվարդ Մարտիրոսյան61 տարեկան, վագոնային տնակ-խանութի սեփականատեր

Տիկին Սիլվարդը Վարդենիկում հայտնի խանութպան է: Եթե չլինի դռան վրա գրված յուրօրինակ հայտարարությունը, մտքովդ անգամ չի անցնի, որ այս սպիտակ վագոնի ներսում մթերային խանութ է: Այստեղ նույնպես պարտքի կռիվ է:

– Գարնանն ու ամռանը սարսափելի է ուղղակի: Խանութներում հերթեր են, բայց ոչ ոք փող չունի: Ի ՜նչ անեն, խեղճերը հո սովամահ չե՞ն լինելու: Մենք էլ՝ մի գյուղի մարդիկ, բոլորս իրար ճանաչում ենք: Մեկ-մեկ էլ տանում են, չենք կարողանում հետ վերցնել: Ապրանքը կերած են լինում, գումար էլ չկա, կամ էլ հաճախ իրենք չկան, գտնելն անհնար է դառնում: Խմիչքի հարցն է շատ լուրջ: Պարտքով խմիչք, էն էլ «խմելու հետ սեր չունեցող» մարտունեցիներին, չեմ տալիս: Եթե խմիչք պարտքով տվեցիր, վերջ, քաշվել ես: Միշտ քո մոտից պարտքով կվերցնեն՝ հերիք չի, փողն էլ, Աստված գիտի, կտա՞ն, թե՞ չէ: Ապրանքափոխանակություն շատ չեմ անում: Իրենց բերելիքը ես էլ եմ մշակում, վերցնեմ՝ ի՞նչ անեմ. ոչ՛ կարող եմ ծախել, ոչ՛ էլ ուտել: Մեկ-մեկ տնական ձու եմ վերցնում: Լինում է, որ մեկի տանը մի առիթ է լինում՝ գալիս են, միանգամից 30-40 հազար դրամի ապրանք են վերցնում, հետո միանգամից են փակվում կամ քիչ-քիչ կամ էլ անհետանում են: Էս խանութին սենց մի՛ նայիր: Ստեղից հեռակա պարտք էլ է լինում: Հեռախոսով: Տե՛ս, զանգում են: Հիմնականում պարտքով լիցքավորում եմ անում: Դե ՛, մարդ կա՝ ճանապարհին է, ու շտապ պետք է. չեմ կարող չանել: Ամոթ է…

67-131Ջուլիետա Սարուխանյան87 տարեկան, խանութպան, Վերին Պտղնի

Կոտայքի մարզի Վերին Պտղնին Երևանից հեռու չէ: Ընդամենը 6 կմ: Իր տեսքով, կոկիկ, ասֆալտապատ ու լուսավոր փողոցներով, մարդկանց վարքուբարքով ավելի շատ Երևանի արվարձան կամ ծայրամաս է հիշեցնում, քան գյուղ: Մարդկանց մտածելակերպն էլ ավելի շատ քաղաքային է: Գյուղի կենտրոնական փողոցի ավտոտնակում էլ Ջուլիետա տատի խանութն է. երկու ժանգոտած դուռ ունի և պարտքի հաստափոր տետր, որի ընդամենը երեք էջն էր լրացված:

– Ապրուստիս հիմ նական միջոցը սա է, մեկ էլ թոշակս՝ 36000 դրամ: Բայց հիմա, ինչ էս պռճկված մլիցու կնիկը խանութ բացեց հենց իմ կողքին, իմ մոտից էլ առևտուր չեն անում: Բայց հենց պարտքով ապրանք է պետք լինում, Ջուլիկին հիշում են: Ձեթ, լվացքի 67-132փոշի, մեկ-մեկ՝ սիգարետ: Մի ժամանակ էստեղ եկեղեցի էին կառուցում: Բանվորները մոտ 50 դոլարի ապրանք տարան մոտիցս: Պարտքով: Կորան ու կորան, չկարողացա՝ տեսնեմ, որ գումարս հետ վերցնեմ: Չնայած մեր գյուղացիներն էլ են ինձ խաբել: Ամառը, որ բերքը լավ էր, բալ ու ծիրան էի վաճառում: Մի անգամ եկան, պարտքով տարան, հետո փողը բերեցին, նորից տվեցի մի դույլ բալ, մի դույլ էլ ծիրան՝ ընդհանուր 20 կիլոգրամ: Գնացին ու կորան: Բայց, մեկ է, խանութս պահելու եմ: Իմ մանկության երազանքն է էղել խանութ ունենալը, սեփակա՛ն խանութ: 20 տարի առաջ վերջապես բացեցի, երազանքիցս էլ էս երկու ժանգոտ դարպասն է մ նացել, բայց դժգոհ չեմ, ինձ էլ քիչ է մ նացել, արդեն յոթանասունն անց եմ:

– Ութսունն անց ես արդեն, մամ՛ , գոնե էդ՛ ճիշտ հաշվիր,- անկյունից ձայն տվեց տիկին Զուլիետայի դուստրը:

 

Գրել կարծիք