ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Սիրիական դեժավյու. Էթնո-կրոնական մասնատումը` քաղաք

Սիրիական դեժավյու. Էթնո-կրոնական մասնատումը` քաղաքական ճակատագիր

Վերջին շրջանում բազմաթիվ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ տեղեկատվական արտահոսքի անվան տակ տեղեկություններ են շրջանառում Սիրիայի հնարավոր մասնատման կամ ամենաքիչը երկրի դաշնայնացման վերաբերյալ: Նշվում է, որ ռուս-ամերիկյան պայմանավորվածությամբ Սիրիան բաժանվելու է ըստ էթնո-կոնֆեսիոնալ կազմի:

Հյուսիսում` Հալեպից արևելք ստեղծվելու է քրդական ինքնավար շրջան,արևմուտքում՝ Միջերկրականի ափից մինչև Դամասկոս ընկած տարածքը կազմելու է ալավիական գոտին: Երկրի արևելյան հատվածը սուննի բնակչության մեծամասնությամբ կազմելու է առանձին դաշնային մաս:

Փաստացի արդեն մասնատված Սիրիայի իրավական բաժանումը կամ դաշնայնացումը կկայանա, թե ոչ, կերևա մոտ ապագայում, սակայն պետք է նշել, որ Սիրիան նման ճակատագրի դիմաց առաջին անգամ չէ, որ կանգնած է:


[ Արևելյան խոհանոց ]



Առաջին աշխարհամարտի ավարտից ու Օսմանյան կայսրության փլուզումից հետո Սիրիայում հաստավեց մանդատային իշխանություն: Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի հավանությամբ՝ ապագա ստեղծվելիք Սիրիա պետությունը անկախության նախապատրաստելու, պետական ինստիտուտները կազմավորելու պատրվակով, սիրիական մանդատը տրվեց Ֆրանսիային: Սիրիան միայն անունով էր ենթամանդատային պետություն, գործնականում այն Ֆրանսիայի գաղութն էր:
Երկիրը ղեկավարում էր Փարիզի նշանակած ֆրանսիացի պաշտոնյան՝ բարձր կոմիսարը: Այսպես շարունակվեց մինչև 1946 թվականը, երբ Սիրիան իսկապես անկախացավ:

1920 թվականին բարձր կոմիսար Գուրոյի հրամանագրով ստեղծվեցին Հալեպի, Դամասկոսի, Մեծ Լիբանանի, Ալավիների, իսկ 1921 թվականին նաև Ջեբել Դրուզի պետությունները: Այս բաժանման հիմքում ընկած էին ինչպես դավանական, այնպես էլ տարածքային գործոնները: «Պետություն» կոչված այս տարածքները որևէ ինքնուրույնություն չունեին: Ֆրանսիացիները դրանք անջատել էին ավելի հեշտ կառավարելու համար: Բացի այդ պետք է հաշվի առնել, որ մինչև այդ Սիրիա անունով պետություն չէր էլ եղել, հետևաբար հստակ սահմաններ գծված չէին, կային միայն արաբներով բնակեցված մանդատային գոտիներ՝ բաժանված Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև:
[1]:


[Արևելյան խոհանոց]



Մեծ Լիբանանի պետությունն էլ ընդգրկում էր ներկայիս Լիբանանի տարածքը և Սիրիայից առանձնացվել էր իր խայտաբղետ էթնոդավանական կազմի և մեծ թվով քրիստոնյա բնակչության պատրվակով: Դամասկոսի և Հալեպի պետությունները 1924 թվականին միավորվեցին Սիրիայի դաշնության մեջ, իսկ Ջեբել Դրուզի և Ալավիների «պետությունները» ֆրանսիացիները պահպանեցին մինչև 1936 թվականը:
Դեռևս 1920-ականներին Սիրիան բաժանված էր 4 մասի՝ չհաշված Մեծ Լիբանանը, որը մի փոքր այլ պատմություն է: Բաժանման հիմքում ընկած էր նույն Էթնիկ-դավանական սկզբունքը, որն այսօր գործում է պատերազմի հետևանքով մասնատված Սիրիայի պարագայում:

Մեծ հաշվով ներկա իրավիճակի հետ ամենամեծ տարբերությունն այն է, որ այն ժամանակ քրդերի «պետության» կամ գոնե տարածքային առանձին միավորի մասին խոսք չէր գնում, ինչպես որ հիմա քննարկման առարկա չէ դրուզների առանձին վարչական միավոր ստեղծելու հարցը:
«Պատմությունը կրկնվելու հատկություն ունի» խոսքը Սիրիայի դեպքում թերևս կիրառելի է: 1920 թվականին Սիրիայի ապագան որոշում էին օտարները՝ ֆրանսիացիները: Գրեթե 1 դար անց Սիրիայի միասնական պետություն լինել-չլինելու հարցը նորից դրսի ուժերի որոշելու հարցն է: Մնում է, որ օտարների դեպքում էլ «պատմությունը չկրկնվի», Սիրիայի և նոր Մերձավոր Արևելքի սահմանները չգծվեն քանոնով, ինչպես դա արվեց ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1916 թվականին:
________
[1] Դրուզների թիվը ամբողջ աշխարհում տատանվում է 1-1,5 միլիոն: Նրանք արաբալեզու փակ համայնք են և առանձնանում են իրենց յուրօրինակ հավատալիքներով: Այդ հավատալիքները ներառում են իսլամի, միստիցիզմի որոշ չափով նաև քրիստոնեության տարրեր: Որևէ մարդ չի կարող դրուզների հավատքն ընդունել ու դառնալ համայնքի անդամ, քանի որ նրանց պատկերացմամբ դրուզ ծնվում են և այդպիսին կոչվելու համար պետք է 2 ծնողներն էլ դրուզ լինեն: Համարվում է, որ դրուզների նախնիները Իսլամի Իսմայիլական հոսանքի հետևորդներ են եղել, որոնք առանձնացել են իսմայիլականներից:

Տարածել