Ինչու՞ ենք ձանձրանում և ինչու՞ է դա վտանգավոր
Ի՞նչ է ձանձրույթը
Մի հետազոտությամբ պարզվել է, որ պարապությունը մարդկանց մոտ ձանձրույթ է առաջացնում և նրանց դժբախտ է դարձնում: Գիտական տեսանկյունից ձանձրույթը սկսել են ուսումնասիրել վերջերս: 2012-ին Տորոնտոյի Յորքյան համալսարանի հոգեբաններն առաջին անգամ փորձել են տալ այդ վիճակի գիտական հիմնավորումը: Նրանք ուսումնասիրել են հարյուրավոր թեորիաներ և բազմաթիվ հարցազրույցներ, որպեսզի հասկանան, ինչպես են մարդիկ իրենց զգում, երբ ձանձրույթ են զգում: Մարդը ձանձրանում է, երբ նա ոչ թե ոչնչով զբաղված չէ, այլ ցանկանում է զբաղվել, բայց ինչ-որ պատճառով չի կարողանում կենտրոնանացնել իր ուշադրությունը որևէ գործի վրա:
Իոսիֆ Բրոդսկի. Գովք ձանձրույթի
Ինչու՞ ենք ձանձրանում
Հոգեբաններն առանձնացրել են մի քանի գործոններ, որոնք օժանդակում են դրա հայտնվելուն:
- Որպեսզի մարդը ձանձրույթ զգա, նա պետք է գտնվի հոգեբանական գրգռվածության մեջ: Նա ցանկանում է իր էներգիան ուղղել որևէ տեղ, բայց ոչինչ նրա ուշադրությունը չի գրավում: Եթե մարդը շատ գրգռված չէ, չի էլ ձանձրանա. նա իրեն հանգիստ կզգա:
- Ձայնձրույթը հաճախ առաջանում է այն իրավիճակներում, երբ մարդիկ չեն կարողանում իրավիճակի տերը լինել: Այդ պատճառով մենք ձանձրանում ենք սուպերմարկետում հերթի սպասելիս կամ օդանվակայանում, երբ սպսասում ենք ուշացած ինքնաթիռին: Սովորաբար, երբ մեզ դուր չի գալիս այն, ինչ անում ենք, մենք պարզապես այլ բանով ենք զբաղվում: Բայց այդ դեպքերում զբաղմունքը փոխելը հեշտ չէ և մենք ձանձրանում ենք:
- Ձանձրույթի պատճառը հաճախ նաև ատելություն է սերմանում և այդ զգացողություններն ունակ են երկատտև բնույթ կրել: Լավ օրինակ. «ձանձրալի» ստեղծագործությունները դպրոցական գրականության ծրագրից: Ինչպես կարգն է, եթե մարդը չի հավանում գիրքը, նա կարող է պարզապես տեղը դնել այն և ուրիշը վերցնել: Բայց դպրոցական ծրագրի գրքերը ընթերցանության համար պարտադիր էին, այդ պատճառով են սկսել նյարդայնացնել: Հենց ձանձրույթի պատճառով մարդիկ շարունակում են զզվել դպրոցական ծրագրից՝ նույնիսկ չափահաս տարիքում:
Ձանձրությը` առաջխաղացման շարժիչ ուժ
Քարնեգի Մելոն համալսարանի մասնագետները համարում են, որ ձանձրույթը ուղեղին ազդանշան է այն մասին, որ մտավոր ռեսուրսները լիարժեք չեն օգտագործվում, որը նշանակում է, որ մարդը պետք է այլ բանով՝ ավելի օգտակար գործով զբաղվի: Փենսիլվանիայի համալսարանի հոգեբան Անժելա Դակվորտի կարծիքով, ձանձրույթը մյուս բոլոր զգացմունքների պես, հայտնվել է մարդու էվոլյուցիոն զարգացման արդյունքում՝ որոշակի նպատակով: Վախը և անհանգստությունը անհրաժեշտ են գոյատևելու համար: Ձանձրույթը՝ մտավոր զարգացման համար: Առանց դրա, Դակվորտի խոսքով, մենք պարզապես կկրնեինք նույն գործողություններն անընդհատ ու անընդհատ: Ձանձրույթը մեզ ստիպում է առաջ շարժվել և այլ բաներով զբաղվել, երբ հնից սովորելու բան չկա:
Ինչպե՞ս հաղթահարել «հավես չունեմ»-ը և անցնել գործի
Ինչո՞վ է վտանգավոր ձանձրույթը
Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր հաճախ են ձանձրանում, նույնպես ենթարկվում են դեպրեսիայի և հակված են ագրեսիվ վարքի դրսևորելուն, թմրամոլության, խաղամոլության և ալկոհոլիզմի: Բայց պատճառահետևանքային կապը այս երևությունների հետ հաստատված չէ: Նաև հաստատվել է, որ նրանք, ովքեր անընդհատ դժգոհում են ձանձրույթից, երիտասարդ տարիքում են մահանում: Սակայն բացառված չէ, որ վաղաժամ մահերը կապված են ագրեսիվ վարքի դրևսորմամբ և կախվածություններից, այլ ոչ թե ուղղակիորեն ձանձրույթից:
Ինչպե՞ս հաղթահարել ձանձրույթը
Ձանձրույթն անուղակիորեն կապված է թափառող մտքի հետ. երբ մարդկանց ձանձրալի է, նրանք մտորումների մեջ են ընկնում, որից մեծամասամբ սկսում են ձանձրույթն ավելի ուժեղ զգալ: Այդ պատճառով մեզ համար հատկապես ավելի ձանձրալի է լինում երբ միայնակ ենք մնում սեփական մտքերի հետ: Գիտնականները համարում են, որ լավագույն ձևը ձանձրույթից ազատվելու համար որևէ բանով զբաղվելն է: Մարդիկ, որոնք հաճախ ինչ-որ բանով զբաղված են, ավելի քիչ են ձանձրանում և միջին վիճակագրական տվյալներով երջանիկ են: