Ինչպե՞ս հաղթահարել «հավես չունեմ»-ը և անցնել գործի

Ինչպե՞ս հաղթահարել «հավես չունեմ»-ը և անցնել գործի

Հիշո՞ւմ եք` որքան շատ է Ձեզ խանգարել «հավես չունեմը»: Գործնականում ապացուցված օրինակներով պատմում ենք, թե ինչպես հաղթահարել ձանձրույթը:

Հաճախ  հրաժարվում ենք ﬔր նպատակից ոչ թե այն պատճառով, որ իրականացնելն անհնար է, այլ որ այդ նպատակի իրականացման ճանապարհին ﬔզ պատում է «հավես չունեմ»-ի զգացողությունը։ Անկախ նրանից՝ ծրագրավորման նոր լեզո՞ւ եք սովորում, թե՞ ձգտում եք զարգացնել Ձեր մարզական հմտությունները, այդ գործընթացում Ձեզ անխուսափելիորեն հյուր է գալու ձանձրույթը։ Այս երևույթը կարելի է բացատրել հետևյալ կերպ․ ﬔր ուղեղի առաջնային գործառույթներից ﬔկն է պահպանել ﬔր էներգիան՝ թե՛ մտավոր, թե ֆիզիկական։

Ցանկացած իրավիճակում ﬔր ուղեղը ձգտում է գտնել A կետից B կետին հասնելու աﬔնակարճ ուղին, իսկ այն դեպքերում, երբ այդ ուղին երկարում է, կամ առաջ են գալիս դժվարություններ, ﬔզ մոտ առաջանում է ձանձրույթի զգացողություն, և ﬔնք ոչ ﬕ կերպ չենք տրամադրվում անել անհրաժեշտ աշխատանքը։ Սակայն շատ կարևոր է գիտակցել, որ ձանձրույթը հաղթահարելու պատրաստակամությունն է, որ որոշիչ գործոն է դառնում ﬔր նպատակն իրականացնելու համար։

Շատերը «հավես չունեմ»-ի և ձանձրույթի առկայությունը շփոթում են սխալ ճանապարհի վրա լինելու հետ։ Նրանց թվում է, որ եթե իրենք զբաղվում են իրենց սիրելի գործով, ապա երբեք չպետք է ձանձրույթի զգացողություն ունենան։ Որպես կանոն՝ նման մտածելակերպ ունեցող մարդիկ սկսում են որևէ գործով զբաղվել՝ սկզբնապես շատ ոգևորված լինելով։ Որոշ ժամանակ անց, սակայն, ի հայտ է գալիս առաջին խոչընդոտը, և սկզբնական ոգևորվածությունից այլևս ոչինչ չի ﬓում։ Դա է հավանաբար պատճառը, որ մարդկանց ﬔծ մասը Հունվարի 1-ը դիմավորում է ﬔծ նպատակներով, իսկ Փետրվարի 1-ին այդ նպատակների ﬔծ մասն արդեն մոռացության է մատնված լինում։ Իրականում, ձանձրույթը յուրաքանչյուր ﬔծ նպատակի իրականացման ճանապարհի անքակտելի մասն է։

Հիշե՛ք՝ անկախ նրանից՝ ինչ ճանապարհ եք ընտրել, լինելու են պահեր, երբ Ձեր ոգեշնչվածությունն ասես անհետ կորած լինի, Դուք դժվարություններ եք ունենալու, Ձեզ տիրելու է ձանձրույթը, և Դուք հավես չեք ունենալու կատարել Ձեզ անհրաժեշտ հմտությունները զարգացնելուն նպաստող միապաղաղ աշխատանքը։ Սակայն եթե ﬕայն կարողանաք կամք գործադրել և շարունակել աշխատել Ձեր նպատակի ուղղությամբ՝ անկախ նրանից՝ որքան ձանձրալի է գործընթացը դառնում, Դուք շա՜տ ﬔծ արդյունքների եք հասնելու։


10 000 ժամի կանոնը․ ո՞րն է Մոցարտի հանճարի գաղտնիքը


Որպես օրինակ դիտարկենք Techstars Chicago-ի հաջողության պատմությունը։ Techstars Chicago-ն ստարտափերի զարգացմամբ զբաղվող ծրագիր է, որը 3 աﬕս ժամանակահատվածով իր հովանու տակ է առնում 10 խոստուﬓալից ստարտափերի և օգնում է նրանց զարգանալ։ Դրանից հետո յուրաքանչյուր ստարտափի ղեկավար ելույթ է ունենում հարյուրավոր պոտենցիալ ներդրողների առաջ՝ սեփական գաղափարը ներկայացնելու և, աﬔնակարևորը, հենց իր ստարտափում ներդրում ստանալու նպատակով։

Հանրային ելույթի մարտահրավերային բնույթը հաշվի առնելով՝ Techstars Chicago-ի տնօրենը պահանջում է յուրաքանչյուր ելույթ ունեցողից սեփական ելույթը փորձարկել նվազագույնը 100 անգամ։ Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն կլինի Ձեր ելույթի որակը, եթե Դուք այն փորձեք 100 անգամ։ Դժվար չէ կռահել, որ այն իսկապես կգերազանցի Ձեր սպասելիքները։ Այս հնարքի շնորհիվ Techstars Chicago-ի բոլոր խոսնակները հրաշալի ելույթներ են ունենում։ Եվ պատճառն այն չէ, որ հանրային ելույթ ունենալը նրանց ուժեղագույն հատկանիշն է։ Իրական պատճառն այն է, որ նրանք քրտնաջան աշխատում են՝ ցուցաբերելով կամք, հաստատակամություն և հաղթահարելով ﬕևնույն տեքստը տասնյակ անգաﬓեր կրկնելու ձանձրույթը։ Այո՛, նման դեպքում հաջողությունն ապահովված է։

Ամեն անգամ, երբ մտածում եք Ձեր նպատակի մասին և Ձեզ տիրում է վախը, հարցրե՛ք ինքներդ Ձեզ՝ արդյոք պատճառը հենց վա՞խն է, թե այն, որ Դուք պարզապես հավես չունեք անհրաժեշտ միջոցները ձեռնարկել և հավուր պատշաճի աշխատել Ձեր նպատակի ուղղությամբ։ Վախն առաջին արձագանքն է, որ մարդիկ ունենոիմ են՝ մտածելով սեփական նպատակների և դրանց հասնելու մշուշոտ ու մառախլապատ ուղիների մասին։ Վախը, սակայն, աﬔնակարևոր գործոնը չէ, որ կանգնած է Ձեր և Ձեր նպատակի ﬕջև։ Իրական խոչընդոտը այն է, որ Ձեր նպատակի իրականացման ճանապարհը չափից ձանձրալի ու խճճված է թվում, և սեփական ձանձրույթը հաղթահարելու անկարողությունը Դուք բարդում եք վախի կամ ինքնավստահության պակասի վրա։

Kaizen Mastery

Գրել կարծիք