ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ով կլինի Ֆրանսիայի նախագահը. բանականության ու հույ

Ով կլինի Ֆրանսիայի նախագահը. բանականության ու հույզերի աբսուրդը

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների մթնոլորտը հիշեցնում է ֆրանսիական հեղափոխության ժամանակները`դեմագոգներով ու հեղափոխական լրագրողներով: Հաճախ հիշատակվում է նաև 1930-ականների ճգնաժամային իրավիճակը:
Ըստ սոցիոլոգների, Մակրոնի հաջողության գրավականը բանականության ու հույզերի միախառնումն է` խարսխված նոր ժողովրդավարական զգացողությունների վրա: Մարին լե Պենի հաղթաթուղթը Եվրամիությանն ապացուցելն է Ֆրանսիայի հեգեմոնությունը, նաև մահմադականների նկատմամբ իր ընդգծված ոչ դրական վերաբերմունքը:
Ֆրանսիացի ընտրողների համար այս արշավն ամենաաբսուրդայինն է: Ֆրանսիացիները սովոր են ընտրություն կատարել հանրապետականների ու սոցիալիստների միջև: Oops… հիմա կանգնել են անորոշության առջև. ո՞ւմ ընտրել, երբ չկան ավանդական ուժերի ներկայացուցիչները:

Եթե-ների շարանը


Ֆրանսիայի նախագահի ընտրության առաջին փուլի հաղթողները սոցիոլոգներն են: Նրանք էին համառորեն կանխատեսում, որ առաջին փուլի ֆավորիտը կլինի Էմմանուել Մակրոնը: Նրանք հիմա էլ են կանխատեսում, որ նա կլինի Ֆրանսիայի նախագահը: Ինչևէ, ընտրական կանխատեսումները կարելի է համարել հաստատուն, եթե չլինեն «եթե»-ները: Սակայն այդ «եթե»-ները կան:
OpinionWay-ի տվյալով՝ առաջին փուլից դուրս մնացած թեկնածուների ընտրազանգվածն իր ձայնը հավասարապես կբաշխի  Լը Պենի ու Մակրոնի միջև: Սա նշանակում է, որ երկրորդ փուլ անցած թեկնածուների ձայների քանակը տոկոսային հարաբերակցությամբ էականորեն չի փոխվի:
Ինչ է ցույց տալիս երկրորդ փուլի ուսումնասիրությունը. Ipsos-ի վերջին տվյալներով` ընտրության գնացողների 12 տոկոսը նախընտրում է չբարձրաձայնել, թե ում կընտրի: 15 տոկոսն ասել է, որ դեռ վստահ չէ իր ընտրության հարցում:Դրանց են գումարվում նաև նրանք, ովքեր երկմտանքի մեջ են`գնալ ընտրության, թե ոչ: Իսկ այդպիսիք քիչ չեն: Ահա այս երկմտողների զանգվածն է, որ վտանգավոր է Մակրոնի համար: Նրանք պարզապես կարող են չգնալ ընտրության, իսկ այդ քայլը շահավետ կլինի Լը Պենին:


Ֆրանսիական ընտրությունների մասին`



Odoxa ընկերության ապրիլի 27-֊ին հրապարակված հարցման արդյունքները վկայում են, որ «Առաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աստիճանաբար նվազում է, իսկ Մարին Լը Պենի վարկանիշը՝ աճում: Գուցե դրան նպաստել է նաև «Ըմբոստ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնի հայտարարությունը: Նա ուղղակիորեն ասել է` Էմանուել Մակրոնն ընդունակ չէ երկիր կառավարել:

Ո՞վ կհաղթի Ֆրանսիայիում


Եթե քարոզարշավի սկզբում Մարին Լը Պենի՝ մահմեդական ծայրահեղականների նկատմամբ խիստ ընդգծված բացասական վերաբերմունքը կարող էր ձայներ բերել, ապա այսօր արդեն ակնհայտ վնասում է նրան:
Նախագահական ընտրություններից 3 օր առաջ երկու թեկնածուները հեռուստաբանավեճ են ունեցել: Երկրի անվտանգության հարցերը քննարկելիս՝ Մարին Լը Պենն օգտագործել է իր հաղթաթղթերից մեկը, որը սակայն շրջվել է իր դեմ: Լը Պենը նորից բարձրաձայնել է մահմեդականների նկարտմամբ իր դիրքորոշման մասին ու Մակրոնին մեղադրել անվտանգության հարցում ծրագիր չունենալու համար: Ավելին, նա բարձրաձայն ենթադրել է, թե Մակրոնը գաղտնի կապեր ունի մահմեդական ծայրահեղականների հետ: Ինչին ի պատասխան Մակրոնն իր մրցակցին ստախոս է անվանել ու հավելել, որ Լը Պենը հրահրում է քաղաքացիական պատերազմ, պատերազմ, որի մասին երազում են մահմեդական ծայրահեղականները:
Բանավեճին անմիջապես հաջորդած հարցումը ցույց է տվել, որ հեռուստաբանավեճի հաղթողը Էմանուել Մակրոնն է: Մարին Լը Պենը կարողացել է միայն 34%-ին համոզել իր օգտին քվեարկել:
Եթե Մակրոնը դառնա նախագահ, ապա դա կլինի հաղթանակ, որը նրան կտրվի երկրի պառակտման ֆոնին պարզապես ավելի լավ թեկնածու չունենալու պատճառով: Ըստ էության, Մարին Լը Պենին էլ հաղթանակի համար շատ բան պետք չէ, ընդամենը նախորդի համեմատ 2-4 տոկոսով ավելի ձայն հավաքել: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Մակրոնի ընտրազանգվածը մնա տանը, ընտրության չգնա:
Ֆրանսիայի նախագահի ընտրության առաջին փուլի հաղթողները սոցիոլոգներն են: Այս անգամ էլ կարող են նրանք լինել:

Տարածել