Առավոտյան փողը, երեկոյան աթոռները. ինչպե ՞ս ընտրել ճիշտ ռազմավարություն նոր պրոդուկտի համար
Որքան շուտ պոտենցիալ հաճախորդին հայտնեք ձեր նոր ապրանքի մասին, այնքան ավելի լավ: Այս մոտեցումը արմատապես տարբերվում է դասական մեթոդներից, որոնք կիրառում էին միակողմանի հաղորդակցության` բրենդից դեպի սպառող կարգախոսի մարքեթոլոգները: Այդ ժամանակ նախ ստեղծվում էր ապրանքը, հետո դրա բրենդը և միայն այդքանից հետո գնորդներն իմանում էին նորաթուխ ապրանքի մասին:
Այսօր այդ մեթոդը համարվում է գրեթե չհիմնավորված, քանի որ դուք կարող եք ստեղծել մի ապրանք, որն, ի վերջո, կլինի անպիտան և չպահանջված:
- Դասական թողարկում:
Սա ենթադրում է նախ շուկայի ուսումնասիրություն, ստեղծվելիք ապրանքին մոտ պրոդուկտի փորձարկում թիրախային խմբում, հետո ապրանքի արտադրություն և պատրաստի արտադրանքի մարքեթինգ:
- Նախապատվեր:
Սա էլ են ենթադրում է ապրանքի նմանակի թողարկում, դրա մարքեթինգ, կանխավճարի հավաքագրում և ապրանքի վերջնական թողարկում:
- Մաքուր մարքեթինգ:
Այս ճանապարհը ենթադրում է մարքեթինգ, պոտենցիալ գնորդների հավաքագրում, ապրանքի նմանակի թողարկում, նախապատվեր և ապրանքի արտադրություն:
Դասական թողարկում
Դուք վերլուծում եք մրցակիցների առաջարկները, որոնք լուծում են նույն խնդիրները, որոնք պետք է լուծի ձեր պրոդուկտը: Գալիս եք եզրահանգման, որ ձեր առաջարկն ավելի էժան է և առավել գրավիչ է գնորդների համար:
Գալիս եք եզրահանգման, որ ձեր առաջարկն ավելի էժան է և առավել գրավիչ է գնորդների համար:
Նախ` անցկացրեք հարցում թիրախային խմբում, ստանալով դրական արձագանք, կատարեք ներդրում նոր ապրանքի ստեղծման գործում, դրանից հետո կատարեք մարքեթինգային աշխատանք և սպասեք վաճառքների հաջողությանը:
Կարդացեք նաև.
- Արդյունավետ ռազմավարություն նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ հաջողակ պրոֆեսիոնալներ
- 10 միլիարդատերեր, ովքեր նույնիսկ չեն ավարտել դպրոցը
- 10 նշան, որ ձեր ընկերությունում ինչ-որ բան այն չէ
Նախապատվերներ
Առաջադեմ ստարտափերներն են հնարել նախապատվերների ռազմավարությունը: Այն օգտագործել է նաև Իլոն Մասկը նոր Tesla Model-ի թողարկման ժամանակ: Շնորհանդեսի ժամանակ նա ցուցադրեց միայն մեքենայի մակետը, որը նա խոստացավ արտադրել 2 տարի հետո: Բայց նույնիսկ դա չխանգարեց նրան նախնական պատվերների ժամանակ հավաքել կես միլիարդ դոլար, որոնք լիովին բավարար են նոր մեքենայի նոր արտադրություն սկսելու համար:
Մաքուր մարքեթինգ
Այս դեպքում դուք վաճառում եք պրոդուկտի գաղափարը նույնիսկ առանց դրա նմանակն ու պրոտոտիպը ստեղծելու: Դրանից հետո մշակում և կատարելագործված ձևով ստեղծում եք ապրանքը հիմնվելով սպառողներից և ԶԼՄ-ներից ստացած արձագանքների վրա: Այս ռազմավարությունը հնարավորություն է տալիս ձախողման դեպքում 90%-ով կրճատել կորուստները: Այս մոտեցումը կիրառում են ճկուն և առաջադեմ ընկերությունները, որոնք ունեն խիստ սահմանափակ միջոցներ: