10 նշան, որ ձեր ընկերությունում ինչ-որ բան այն չէ

10 նշան, որ ձեր ընկերությունում ինչ-որ բան այն չէ

Գրասենյակից մի քանիսին հարցրեք, թե երբ է կոլեգաներից մեկի ծննդյան օրը: Եթե աշխատողները չեն հիշում գոնե մոտավորապես, չնայած որ ընկերությունում աշխատում են երկար ժամանակ, նշանակում է, որ ձեր կոլեկտիվը կազմակերպված չէ:

1. HR-բաժինը բարգավաճում է, իսկ ընկերությունը՝ ոչ

Wisut / Shutterstock

Իվան Մաուրախ.‹‹Ուշադիր հետևեք HR-բաժնին: Եթե այն բարգավաճում է ընկերությանը ոչ զուգահեռ կամ ծախսում է շատ գումար, դա կարող է խոսել այն մասին, որ թիմում անառողջ մթնոլորտ է: HR-մասնագետները առաջին հերթին պետք է աշխատեն աշխատակիցների մոտիվացիայի ուղղությամբ, այլ ոչ թե ընդունել նոր աշխատակիցներ այն խնդիրների համար, որոնք լուծելու համար արդեն կան համապատասխան աշխատողներ: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, երբ ընկերությունն ընդլայնվում է և ունի նոր աշխատողների կարիք: Հակառակը. եթե խնդիրներն ու ցուցանիշները նույնն են, իսկ HR-ն աշխատում է վարձակալությամբ (այդ թվում նրանք, ովքեր օգնում են գտնել աշխատակիցներ), ապա մի բան այն չէ››:

2. Ձեր վաճառողին կարելի է նեղացնել

robuart / Shutterstock

Միխայիլ Մոսկոտին. ‹‹Լավ վաճառողին անհնար է նեղացնել: Որքան էլ որ դժվար թվա իրավիճակը, նա հաճախորդների հետ չի վիճում: Բիզնեսում գլխավորը հաճախորդն է: Չլինի հաճախորդ, չի լինի և ձեր բիզնեսը: Վատնեք մի փոքր ժամանակ և հետևեք ծառայողների աշխատանքին:

Եթե նկատել եք, որ վաճառողը կոնֆլիկտի է բռնվում հաճախորդների հետ, նեղացնում է ու վիճում նրանց հետ, փորձեք օրինակ ծառայել ձեր աշխատողների համար:

Ցուցաբերեք սեր բոլոր հաճախորդների նկատմամբ. ստեղծեք ճիշտ հարաբերություններ և ճիշտ վարվելաոճ››:

3.Ձեր ընկերությունը սկսել են չսիրել

Jiw Ingka / Shutterstock

Միխայիլ Մոսկոտին.‹‹Հետևեք մշտական հաճախորդներին: Եթե նրանք հեռանում են, դա վատ է, նույնիսկ եթե փոխարենը գալիս են շատ նոր հաճախորդներ: Մշտական հաճախորդները շատ զգայուն են հատկապես ծառայության նկատմամբ, և նրանց ցուցակը միշտ պետք է լինի ղեկավարի ձեռքի տակ: Ցանկացած դուրս մնացած անդամ պետք է դառնա լուրջ քննարկման առարկա, թե ինչու է դա տեղի ունեցել››:

4.‹‹Ես››-ի փոխարեն հայտնվում է ‹‹մենք››-ը

Jiw Ingka / Shutterstock

Իվան Մաուրախ. ‹‹Հետևեք այն դերանուններին, որոնք օգտագործում են կոլեգաները: Մոտիվացված աշխատակիցը չի փորձում իրենից հեռացնել պատասխանատվությունը. ‹‹մենք››-ն արտասանելիս նա ասում է ‹‹ես››: ‹‹Ես սխալ եմ գործել››-ի փոխարեն ‹‹հաշվարկներում սխալ է հայտնվել›› արտահայտությունը անորոշ է դարձնում իրավիճակը: Այս դեպքում սխալն ապրում է իր սեփական կյանքով և կարծես կապ չունի այն մարդու հետ, ով այն թույլ է տվել››:

5. Վաճառողները չեն զանգում հաճախորդներին

Jiw Ingka / Shutterstock

Միխայիլ Մոսկոտին.‹‹Վաճառքի ցածր մակարդակը խնդիր է, և հասկանալու համար՝ ինչու է այդպես, վերլուծեք աշխատակիցների գործունեությունը: Հետևեք նշանակված հանդիպումների քանակին և զանգերի քանակին, որոնք նախաձեռնում են վաճառողները:

Սրանք ոչ պակաս կարևոր բիզնես-ցուցանիշներ են, քան ստացականներն ու եկամուտը:

Յուրաքանչյուր կարևոր աշխատակցի հետ անցկացրեք օրական հանդիպումներ քննարկելու, թե ինչ են արել նրանք այդ օրը և ինչպես է այն ազդել ընդհանուր գործընթացի վրա››:

6. Աշխատակիցները համաձայնվում են անիրական պլանին

Jiw Ingka / Shutterstock

Իվան Մաուրախ.‹‹Փոքր պրովոկացիան չի խանգարի: Քննարկման ժամանակ ծառայողներին տվեք խնդիր՝ անիրական (բայց ոչ աբսուրդային) թվերով, որոնց դուք իբր կցանկանայիք հասնել: Վերցրեք ցուցանիշերը, որոնց դուք ուզում եք հասնել իրականում և բազմապատկեք այն 1,3-ով:

Եթե աշխատակիցներն իրոք ներգրավված են աշխատանքի մեջ և գիտեն, թե ինչով են զբաղվում, դուք միանգամից կլսեք առարկություններ:

Իսկ եթե նրանք հնազանդ կընդունեն պլանը, ապա դա ձեզ կստիպի զգուշանալ››:

7. Դուք լսում եք ‹‹մարկետոլոգները հիմար են›› արտահայտությունը

TarikVision / Shutterstock

Միխայիլ Մոսկոտին.‹‹Կամ վաճառողները: Կամ մենեջերները: Ասել նմանատիպ բան, նշանակում է նորից մի կողմ դնել պատասխանատվությունը: Բաժանմունքների միջև կոնֆլիկտները կարող են թաքուն լինել:

Այս դեպքում ղեկավարը ստիպված կլինի ստանձնել աղբահավաքի դերը. խոսել բոլոր կողմերի հետ և բացատրել, որ յուրաքանչյուր բաժին ներկայացնում է միայն իր աշխատանքը:

Հետո դուք ինքներդ որոշեք, թե իրականում ով է դանդաղեցնում բիզնեսը››:

8. Ձեզ խաբում են

Sentavio / Shutterstock

Իվան Մաուրախ.‹‹Հնարավոր է՝ խաբում են ուղղակիորեն, իսկ հնարավոր է՝ ինչ-որ բան չեն ասում, լռում են, ասում են մի բան, բայց մտածում բոլորովին այլ բան: Այս խնդիրը կոչվում է ոչ ամբողջականություն: Նման պահվածքի պատճառ հաճախ լինում է պատժվելու վախը: Հենց վախով էլ պետք է աշխատել: Խոսեք կոլեգայի հետ, որը ձեզ խաբում է: Մի մեղադրեք նրան, այլ պարզապես հարցրեք, թե ինչ է նա անում աշխատավայրում: Հավանաբար նա կդժվարանա պատասխանել:

Բացատրեք, թե ինչով է նա այստեղ զբաղվում և ինչ են նրանից սպասում:

Իսկական թիմերը ստեղծվում են մի խումբ մարդկանցից, այլ ոչ թե ղեկավարության ցուցումներով: Դարձեք դաշնակիցներ››:


Կարդացեք նաև․


9. Աշխատակիցները չգիտեն միմյանց ծննդյան օրերը

hvostik / Shutterstock

Իվան Մուրախ. ‹‹Պառակտվածությունը կոլեկտիվում վնասակար բան է: Բայց այն նկատելն այդքան էլ հեշտ չէ: Գրասենյակից մի քանիսին հարցրեք, թե երբ է կոլեգաներից մեկի ծննդյան օրը: Եթե աշխատողները չեն հիշում գոնե մոտավորապես, չնայած որ ընկերությունում աշխատում են երկար ժամանակ, նշանակում է, որ ձեր կոլեկտիվը կազմակերպված չէ: Գուցե ձեզ թվում է, որ դա կարևոր չէ:

Բայց մեծ է ռիսկը, որ իրար նկատմամբ անտարբեր կոլեգաները, նույն կերպ են վերաբերվում նաև աշխատանքին:

Իսկ դա բերում է գործի նկատմամբ հետաքրքրության բացակայությանը: Երբ շուրջբոլորը թքած ունի քեզ վրա, ցանկություն էլ չի մնում փորձել հասնել ավելիին››:

10. Աշխատակիցներն իրար մեջ հաճախորդներին  անվանում են հիմարներ

Macrovector / Shutterstock

Միխայիլ Մոսկոտին.‹‹Բանն այն չէ, որ հաճախորդները կարող են բացահայտել, թե ինչ են խոսում իրենց մեջքի հետևում: Հարցը վերաբերմունքի մեջ է: Տարանջատել հաճախորդներին ‹‹նորմալների›› և ‹‹աննորմալների›› լավ մեթոդ չէ: Վաճառողը պարտավոր է լավ վերաբերվել ցանկացած հաճախորդի հետ: Հասկանալու համար՝ կա՞ արդյոք ձեր ընկերությունում այդ խնդիրը, լսեք, թե ինչ են խոսում ձեր աշխատակիցները:

Գրանցեք նրանց աշխատանքային հեռախոսազանգերը (միայն թե խորհրդակցեք իրավաբանների հետ), հետևեք տոնին:

Համաձայնեք, որ մատուցողը սրճարանում կարող է տարբեր ձևերով ասել. ‹‹Հավանաբար մենք ունենք դեղձի թեյ››: Առաջին դեպքում ձեզ դուր կգա ծառայության որակը, իսկ մյուս դեպքում ձեզ վիրավորված կզգաք››:

MEDUZA

Գրել կարծիք