Ինչո՞ւ չի կարելի զարգացման ռազամավարությունը համադրել առաջադրանքների ցուցակի հետ

Ինչո՞ւ չի կարելի զարգացման ռազամավարությունը համադրել առաջադրանքների ցուցակի հետ

Զարգացման ռազմավարությունը պետք է որոշի, թե ինչպես եք կառուցում օրվա կարգացուցակը, այլ ոչ թե լինի հենց դա:

Հիշում եմ, կարիերայի սկզբում, երբ ես մարքեթինիգ մասով  փոխնախագահ էի Ardent ընկերությունում, տնօրենը մի անգամ ինձ կանչեց իր մոտ: Նա առաջարկեց բիզնեսի զարգացման երկու բարդ ռազմավարություն կես տարվա համար և հարցրեց, կարո՞ղ եմ երկուսն էլ համադրել: Ես  համաձայնվեցի:

Հաջորդ վայրկյաններին տնօրենը սկսեց գոռալ ինձ վրա: Պարզվում է, որ դրանք իրարամերժ ռազմավարություններ էին: Միաժամանակ կիրառելու դեպքում ընկերությունը կարող էր սնանկանար: Անցել է 25 տարի, բայց մինչև հիմա հիշում եմ այդ բառերը. «Դու գաղափար անգամ չունես, թե որն է մարքեթինգի նպատակը, դու պարզապես կատարում ես առաջադրանքների շարք, ասես թե դա գործերի մեծ ցուցակ է: Չհասկանալով, թե ինչո՞ւ ես անում, վտանգավոր ես դառնում ընկերության համար»։


Կարդացեք նաև․


Միայն ավելի ուշ հասկացա, որ իմ աշխատանքի ռազմավարական մասը երկու նպատակի էր ծառայում.

  • Գտնել լայնածավալ և կրկնվող բիզնես-մոդել: Անհրաժեշտ էր թեստավորել հիպոթեզներ և հասկանալ, թե ովքեր են ընկերության պոտենցիալ հաճախորդները, որո՞նք են նրանց խնդիրները և կարիքները:
  • Կառուցել մարտավարական ծրագիր (գովազդային նյութեր, առևտրային ցուցադրություններ, վերլուծական հաշվետվություններ, հեռանկարներ), ինչպես նաև աշխատակիցներին սովորեցնել վաճառել ընկերության ապրանքը:

Հասկանալով գործողությունների ծրագիրը, դուք պարզ կտեսնեք ձեր առաջադրանքների ցուցակը: Դուք կկարողանաք դասակարգել առաջնահերթությունները, ծրագրեք, ինչ և երբ անեք, և միանգամից կնկատեք իրարամերժ մոտեցումները:

Ոչինչ մի արեք առանց հասկանալու գործողությունների պատճառը: Այլապես այն կդառնա պարզապես հերթական կետը ձեր խնդիրների ցուցակում:

Հետևություններ․

  • Ձեռնարկատերերը ստանում են շատ լավ պատասխաններ,
  • Խորհուրդներից մեծամասնությունը իրարամերժ են,
  • Պետք չէ հետևել ինչ-որ մեկի խորհրդին, եթե չեք կարող բացատրել, ինչու եք դա անում:

LIFEHACKER

Գրել կարծիք