JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Հարուստների և աղքատների սովորությունների տարբերութ

Հարուստների և աղքատների սովորությունների տարբերության մասին. Ինչպե՞ս դուրս գալ փակ շրջանից

Հարստության հասնելու ճանապարհները տարբեր են, բայց նման են հարուստ մարդկանց սովորույթները: Թոմաս Քորլին հետազոտել է 233 հարուստ և 128 աղքատ մարդկանց ամենօրյա սովորույթները:
Գործողությունների հերթականություն


  • Կազմում են օրվա պլանը՝ հարուստների 81, աղքատների 9 տոկոսը:

  • Արթանանում են աշխատանքը սկսելուց 3 ժամ առաջ կամ ավելի շուտ՝ հարուստների 44, աղքատների 3 տոկոսը:

  • Երբ ազատ ժամանակ ունեն, աուդիոգրքեր են լսում՝ հարուստների 63, աղքատների 5 տոկոսը:

  • Ամիսը 5 ժամից ավելի ծախսում են կապեր հաստատելու և հարաբերություններ կառուցելու վրա՝ հարուստների 79, աղքատների 16 տոկոսը:

  • Ամեն օր կարդում են կես ժամ և ավելին՝ հարուստների 88, աղքատների 2 տոկոսը:

  • Սիրում են կարդալ՝ հարուստների 86, աղքատների 26 տոկոսը:


Առողջություն

  • Շաբաթը 4 անգամ զբաղվում են ֆիզիկական վարժություններով՝ հարուստների 76, աղքատների 23 տոկոսը:

  • Սննդակարգում անօգտակար ուտելիքը կազմում է՝ հարուստների մոտ օրը 300 կկալ-ից պակաս՝ 75 տոկոսից ոչ ավելին, աղքատների մոտ ավելի քան 300 կկալ, գրեթե 100 տոկոս:


Հեռուստացույց

  • Հեռուստացույց են դիտում օրը ոչ ավել, քան մեկ ժամ՝ հարուստների մոտ 60, աղքատների 25 տոկոսից էլ պակաս մասը:

  • Ռեալիթի շոուներ են դիտում հարուստների առավելագույնը 5, աղքատների 75 տոկոսից ավելին:


Երեխաների դաստիարակություն

  • Փոխանցում են այնպիսի սովորույթներ, որոնք բերում են հաջողության՝ հարուստների 74, աղքատների 1 տոկոսը:

  • Շաբաթը 10 և ավելի ժամ երեխաները զբաղվում են կամավորական աշխատանքով՝ հարուստների 70, աղքատների 3 տոկոսի դեպքում:

  • Երեխաներին խրախուսում են ամեն ամիս 2-ից ավելի ոչ գեղարվեստական գիրք կարդալ՝ հարուստների 63, աղքատների 3 տոկոսը:


 


Կարդացեք նաև․



Նպատակներ դնել

  • Իրենց նպատակները գրի են առնում՝ հարուստների 67, աղքատների 17 տոկոսը:

  • Կենտրոնանում են հստակ նպատակների վրա՝ հարուստների 80, աղքատների 12 տոկոսը:

  • Հավատում են, որ անընդհատ պետք է սովորել՝ հարուստների 86, աղքատների 5 տոկոսը;

  • Հավատում են, որ ճիշտ սովորույթները հնարավորություններ են ստեղծում՝ հարուստների 84, աղքատների 4 տոկոսը:

  • Հավատում են, որ վատ սովորույթները վատ ազդեցություն են ունենում՝ հարուստների 76, աղքատների 9 տոկոսը:


Դեմոգրաֆիա

  • Նյու-Յորքում ապրում է 389 հազար միլիոնատեր, Լոնդոնում՝ 281 հազար, Փարիզում՝ 219 հազար, Ֆրանկֆուրտում՝ 217 հազար, Պեկինում՝ 213 հազար, Շանհայում՝ 166 հազար, Հոնկոնգում՝ 187 հազար, Տոկիոյում՝ 461 հազար, Օսակայում՝ 190 հազար միլիոնատեր:

  • Ըստ Ֆորբսի՝ ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնված 400 ամերիկացիների 68 տոկոսն ինքուրույն է հասել իր միլիոններին և ոչ թե ժառանգել դրանք:


LIFEHACKER


 

Տարածել