JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ի՞նչն է Ձեզ խանգարում հարստանալ և հասնել ցանկալի ն

Ի՞նչն է Ձեզ խանգարում հարստանալ և հասնել ցանկալի նպատակներին. Խուսափեք անհեռատես որոշումներից

Ո՞րն է Ձեր խնդիրը


 
Հավանաբար, յուրաքանչյուրս հայտնվել ենք այնիպիսի դրության մեջ, երբ գնացել ենք խանութ որևէ հստակ նպատակով, ինչ-որ բան գնելու, բայց արդյունքում գնել ենք բոլորովին այլ բան: Նման իմպուլսիվ գնումները ժամանակավոր երջանկություն են պարգևում մեզ, բայց հենց դրանք են հարվածում ձեր գրպանին:
Attentional Trade-offs under Resource Scarcity, Present-Bias, Quasi-Hyperbolic Discounting, and Fixed Costs հետազոտությունները հաստատում են, որ մենք հակված ենք ոչ հեռատեսային որոշումների, որոնք այդ պահին մեզ ամենաճիշտն են թվում, բայց որոնք ապագայում մեզ շատ խնդիրներ են պատճառում: Օրինակ` շատերը հսկայական գումարներ են վատնում կարճաժամկետ հանգստի վրա, բայց գումար չեն կուտակում ապագայի համար: Տնտեսագետներն այս պահվածքն անվանում են ժամանակավոր նախապատվություն:
 

Ինչպե՞ս խուսափել անհեռատես որոշումներից


 
Եթե ցանկանում եք սեփական բիզնեսը սկսել, հստակ նպատակներ ունեցեք, զարգացրեք հեռատեսական մտածելակերպը:
 
1. Ձեր նախասիրությունները ձեր ցանկություններից վեր դասեք
 
Ֆինանսական փորձագետ Տիֆանի Ալիչեն մշակել է շատ պարզ, բայց արդյունավետ միջոց իմպուլսիվ գնումներից խուսափելու համար: Նա խորհուրդ է տալիս ինչ-որ գնում կատարելուց առաջ նախ` 2 հարց տալ ինքներդ Ձեզ:
1. Սա իրո՞ք ինձ անհրաժեշտ է:
2. Դա ինձ դո՞ւր է գալիս:
Եթե պատասխանը բացասական է, ապա գնումը վստահաբար ձեր ակնթարթային ցանկությունների շարքից է և կարող է Ձեզ զրկել իրապես կարևոր բանից:
3. Հիշեք` որքան քիչ ծախսեք հիմա, այնքան շատ կունենանք ապագայում:
 
Երբ երկընտրանքի առաջ եք կանգնած, մի շտապեք, սպասեք մի քանի օր կամ շաբաթ և կատարեք ճիշտ ընտրություն: Այդ ժամանակ Ձեր որոշումն ավելի կշռադատված կլինի:
 
4. Ինքներդ Ձեզ մի խոստում տվեք, որը չեք կարողանա դրժել
 
Եթե չեք կարողանում դիմադրել գայթակղությանը, դիմեք ֆինանսական մարզչի օգնությանը: Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ ինչ-որ բանի համար գումար ես վճարում, ապա չես խախտում տվյալ պայմանավորվածությունը: Օրինակ, եթե մեկ ամսվա մարզումների համար վճարել ես, դժվար թե բաց թողնես մարզումներդ:


 Կարդացեք նաև.



 
5. Գտեք մեկին, ով ձեզ կաջակցի
 
Եթե կտրուկ փոփոխություններն ու նշված մեթոդները Ձեզ այդքան էլ դուր չեն գալիս դիմեք ընկերոջ օգնությանը: Աջակցությունը նման դեպքերում անհրաժեշտ է: Միայնակ որոշում կայացնելն ավելի բարդ է: Ընկերոջ խորհուրդը կօգնի իրավիճակն այլ տեսանկյունից գնահատել:
 
6. Ձեզ համար անվտանգության ֆինանսական բարձիկ ստեղծեք
 
Ենթադրենք` ցանկանում եք սեփական տուն ունենալ: Իհարկե շատ լավ ներդրում է, բայց եթե ձեր եկամուտը թույլ չի տալիս հիփոթեքային վարկ վերցնել, ապա գուցե ավելի լավ կլինի հետաձգել այդ գնումը: Գուցե տարիների պարտքի փոխարեն ավելի լավ է ուղղակի խնայել այդ գումարն ու պահուստային ֆոնդ ստեղծել:

LIFEHACKER

Տարածել