JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

4 միջոց, թե ինչպես ստարտափ թիմ ձևավորել և հաջողութ

4 միջոց, թե ինչպես ստարտափ թիմ ձևավորել և հաջողության հասնել

Փուլ 1. Թիմում դերերը հասկանալը


Արդեն աշխատող ու կայացած նախագծում աշխատակիցների դերերն ու պարտականություններն առավել հաճախ կանոնակարգված են լինում. գոյություն ունեն պաշտոնական հրահանգներ, աշխատանքի ստանդարտներ: Եթե աշխատողը հեռանում է, նոր մարդու փնտրտուքը կազմվում է պաշտոնական հրահանգի հիման վրա: Ստարտափում նման մոտեցումը չի աշխատում: Նոր նախագծում ամեն օր շատ բան է փոխվում և առաջին պլան են մղվում ոչ թե աշխատակցի ձեռնհասությունը, այլ անձնային որակները՝ նոր հմտություններ յուրացնելու կարողությունն ու ցանկությունը, շփվողությունը, ճկուն լինելու և մշտապես խնդիրներ լուծելու կարողությունը:

Փուլ 2. Թեկնածուների ընտրությունը


Անկասկած՝ թիմի ձևավորման ամենաերկար փուլն այնպիսի թեկնածուներ փնտրելն է, որոնք իրենց փորձով, հմտություններով, ձեռնհասությամբ ու անձնային որակներով լավագույն կերպով համապատասխանում են ձեր ստարտափին: Դա դժվար է, բայց ռեալ:
Կադրեր կարելի է փնտրել մի քանի եղանակով՝ անձնական ծանոթություններ, ծանոթների ու գործընկերների առաջարկներ, սոցիալական ցանցեր, գլխամասային ընկերության աշխատակիցներից ընտրություն, բաց աշխատաշուկայից ընտրություն և այլն:


Կարդացեք նաև․





Փուլ 3. Հարցազրույց


Եթե թափուր աշխատատեղի համար շտապ է թեկնածու պահանջվում (իսկ այդպես լինում է 90% դեպքերում), այս փուլը կարելի է կրճատել և հարցազրույցը միանգամից երկուսով անցկացնել՝ նախագծի ղեկավարն ու ՄՌ մենեջերը:
Հարցազրույցին պատրաստվելիս ցանկալի է նախապատրաստել հիմնական հարցերն ու պայմանավորվում ՄՌ մենեջերի հետ, թե ով պիտի վարի այն:

Փուլ 4. Տնային առաջադրանք և քեյս


Հարցազրույցից հետո պետք է արդեն ունենաք թեկնածուների համառոտ ցուցակը: Ամբողջական պատկերացում կարելի է կազմել միայն մարդուն աշխատանքի մեջ տեսնելով: Դրա համար նախատեսվում է տնային առաջադրանք. թեմա նախապատրաստել, որը համապատասխանում է այն գործառնական դերին, որին թեկնածուն հավակնում է:
Տնային առաջադրանքից բացի՝ այս վերջին փուլում հաճախ թեկնածուին առաջարկվում է այսպես կոչված՝ քեյս: Քեյսը նկարագրում է տարբեր բիզնես-իրավիճակներ, որոնց արձագանքելով՝ թեկնածուն ներգրավվում է կոնկրետ բիզնես-խնդիրների լուծման մեջ ու առավելագույնս դրսևորում իրեն:

INTERNEST

Տարածել