JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Շաբաթվա վենչուրային թոփ լուրը. Ինչո՞ւ Facebook-ը չ

Շաբաթվա վենչուրային թոփ լուրը. Ինչո՞ւ Facebook-ը չվախեցավ և գնեց Tbh-ը

Tbh հավելվածի իմաստը անանուն  հաճոյախոսությունների փոխանակումն է: Անշուշտ սա առաջին հավելվածը չէ անանուն շփման առումով, նրա նախնիներից է, օրինակ, formspring.me-ին կամ Secret-ը.  սակայն դրանցից և ոչ մեկը չզարգացավ , քանի որ ձևավորեց բացասական իմիջ: Մարդիկ սկսեցին փնովել իրար: Tbh-ի առաջընթացի գաղտնիքը այն է, որ հավելվածը սահմանափակում է օգտատերերին, թույլ չի տալիս ինքնուրույն գրել որևէ մեկի մասին, միայն դրական հարցեր են, որոնց պատասխանները ստանում է միմիայն հաղթողը: Այսպիսով այս հավելվածը միայն դրական զգացմունքներ է առաջացնում:
Այս հավելվածը ընդամենը 2 ամիս առաջ և հասանելի է միայն ԱՄՆ-ում, ստարտափը չուներ մեծ փողեր այն գովազդելու համար: Այդուհանդերձ հավելվածը ընդգրկվեց App Store-ի թոփերի ցանկ:
Facebook-ի և tbh-ի գործարքի գինը դեռ չի հրապարակվել: Միայն հայտնի է, որ հենց tbh-ն արժե  $100 մլն-ից ոչ պակաս: Փորձագետները չեն հասնակում, եթե ստարտափը կարղ է մի քանի միլիարդ դոլարի IPO-ի մասնակցել, ինչո՞ւ են սեփականատերերը այն հենց սկզբից վաճառում: Այդ հիմնավորումը կարելի է բացատրել երկու թեզով:



Բիզնեսի թեմաներով գրել ենք նաև.



Նախ այդ 2 ընկերությունների պատկերացումները ռիսկի մասին տարբեր են:  Facebook –ը արդեն իսկ մեծ ընկերություն է, որի պարագայում ամեն ինչ որոշում է պարզ թվաբանությունը: Եթե կա 1% հավանականություն, որ tbh կաճի մինչև IPO և, օրինակ, կգնահատվի $50 մլրդ, ապա ցանկացած գնում մինչև $500 մլն շահութաբեր է:
Երկրորդը` Facebook-ի մարկետինգային ռեսուրսները անսահմանափակ են, բայց ոչ անվճար: Շատ հավանական է, որ ընկերությունը մտադիր է առավել ընդլայնվել նույնիսկ ստարտափերի հաշվին:

FORBES

Տարածել