ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես կենտրոնացնել ուժերը. Դեյվիդ Ալենի մարտարվես

Ինչպես կենտրոնացնել ուժերը. Դեյվիդ Ալենի մարտարվեստը

Մի գաղտնիք բացեմ. «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը` ամենևին էլ գործերը հասցնելու մասին չէ: Այն սովորեցնում է իրավիճակը ճշգրիտ գնահատելու նրբությունները: Հենց դա է գրքի բանալին՝ ուժերի ճիշտ կենտրոնացումը:
Բոլորդ, հույս ունեմ, հիմա ինձ եք լսում ու զբաղված չեք այլ բաներով, այսինքն ներգրավված եք: Հենց այս մասին եմ ուզում խոսել, նշելով մի քանի կարևոր բան: Մտածեք այդ մասին: Նախ՝ ձեր ամբողջ ուժն ու եռանդը դնո՞ւմ եք այն նախագծի մեջ, որի վրա հիմա աշխատում եք, կամ այն հետազոտության մեջ, որը շուտով պետք է հանձնեք, կամ հեռու չգնանք՝ ձեր կատվին խնամելու գործում:
Իսկ առողջությանը հետևո՞ւմ եք:  պատրաստվո՞ւմ եք ամբողջ ուժերը կենտրոնացնել այն բանի վրա, որը հնարավոր է, գուցե, պետք է, դե երևի անեք: Պետք է ընդամենը վերլուծել մտքում եղածն ու հասկանալ՝ ինչ եք ուզում: Հիմա ինձ լսելուց բացի ինչի՞ մասին եք մտածում: Կա՞ն մարդիկ, որ ինչ-որ շատ կարևոր բանի մասին են հիմա մտածում:
Հետաքրքիր է, որ ինչքան շատ բան կա ձեր մտքին, այդքան այն չի կատարվելու, ու դա ճիշտ այնքան է, որքան դուք չեք կենտրոնանում դրա վրա: Այն շարունակում է ընդամենը միտք լինել, որովհետև դուք դեռ ծանրութեթև եք անում, կասկածում եք, մտածում եք, որ դեռ հստակ չեք որոշել, դեռ հարցեր կան:
Իրականում պետք չէ գնալ դրանց պատասխանների հետևից, որ կարողանաք կենտրոնանալ ձեր գործերի վրա: Պարադոքսն այն է, որ այս բոլոր բարդությունները հաղթահարելու համար երեք հիմնական սկզբունք է պետք հասկանալ ու կիրառել: Ոչ, նոր սմարթֆոն պետք չէ, ոչ էլ նոր գեղեցիկ նոթատետր: Սրանք լավ բաներ են, բայց միայն եթե դրանք ծառայեցնում եք ձեր նպատակին: Հենց գտնեք ձեզ անհրաժեշտ սկզբունքները, կգտնեք ձեր բանաձևը: Եթե ուզում եք սովորել ինչպես մաքսիմալ ուժ կիրառել կարատեի մեկ հարվածով, ուրեմն պետք է ժամերով զբաղվեք դրանով, որքան էլ  տհաճ լինի ու հոգնեցուցիչ: Եթե 100 ժամ դրանով  զբաղվեք, հավատացեք՝ կսովորեք շատին ու քիչն արդեն անսովոր կթվա:
Իմ խորհուրդներից շատերը հենց այսպիսին են լինելու: Այնպես որ էլ ոչինչ դարերով մտքում մի պահեք, որովհետև ինչ-որ մի փուլում այն վերածվելու է ճգնաժամի ու սթրեսի: Ամբողջ աշխարհը լցվում է քո հոգեբանության մեջ՝ բում: Իմ այս խոսելու ընթացքում էլեկտրոնային փոստիդ բազմաթիվ նոր նամակներ են գալիս: Ու ամեն մեկն առանձին ուշադրություն է պահանջում:



Կարդացեք նաև.



Ու այս ամենին արձագանքում եք հիստերիկայով կամ էլ մտնում այդ ծանր գործի մեջ: Ու հետո այդ սթրեսի մեղավորը դառնում է ժամանակը՝ չեմ հասցնում, էլ ժամանակ չկա, չէ չի հերիքում:
Դե, կներեք: Լեոնարդո դա Վինչին, Թոմաս Ջեֆերսոնը, Էյնշտեյնը, Մայր Թերեզան, ու մյուս  բոլորն էլ 24 ժամ ունեին: Բախն էլ ընդամենը 24 ժամ ուներ: Դե նա էլեկտրոնային նամակներ չէր ստանում, բայց 20 երեխա ուներ:
Իսկ դու ասում ես՝ 2 ժամ էլ, խնդրում եմ Դեյվիդ, ևս 2 ժամ: Գիտե՞ս քո ինչին է պետք այդ 2 ժամը: Ոչ մի բանի: Դու ուզում ես էլի 2 ժամ, բայց խնդիրը ժամանակը չէ:
Ինչքա՞ն ժամանակ է պետք լավ գաղափար հղանալու համար: Ոչ մի:
Ինչքա՞ն ժամանակ է պետք ոգեշնչվելու համար: Ոչ մի:
Ոչ թե ժամանակ է պետք, այլ հոգեկան հանգստություն: Հավատացեք ինձ: Իսկ եթե հոգեկան հանգստություն չունեք, ուրեմն լրացուցիչ 2 ժամ խնդրեք ու վատնեք այն:
[embed]https://youtu.be/c5fygzC7xkU[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել