Ռոնալդուին ցանկանում են «Չելսիում», կարոտում՝ «Ռեալում»․ որքա՞ն գումար են պատրաստ վճարել նրա համար
«Չելսիի» տրանսֆերային թիրախում է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել 120 միլիոն եվրո 35-ամյա ֆուտբոլիստի համար:
«Ռեալում» էլ կարոտում են Ռոնալդուին։ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Նա ասել է, որ Ռոնալդուն լավագույններից է։
«Մեզ «Ռեալում» պակասում են նրա գոլերն ու բնավորությունը։ Կրիշտիանուն միշտ ուզում է հաղթել, նա մոտիվացնում էր մեզ», - ասել է Մոդրիչը։
Ռեալի կիսապաշտպանը ասել է, որ Ռոնալդուն ասես տասը տարեկան լինի, որովհետև մեծ սիրտ ունի և միշտ պատրաստ է օգնել բոլորին։
Լուկա Կայոլի
7800 ֏
Նկարագրություն
ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավիճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարելագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին:
Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։
Ուժ, արագություն և նվիրվածություն. Կրիշտիանուն աշխարհին հայտնի է որպես ժամանակակից ֆուտբոլի հսկա։
Կարդա նաև
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)