Ինչպես Մեսսին ու Նեյմարը արձագանքեցին ֆուտբոլային լեգենդ Մարադոնայի մահվան մասին
Անցած շաբաթ ֆուտբոլային աշխարհը հրաժեշտ տվեց իր կուռքին։ Դիեգո Առմանդո Մարադոնան մահացավ 60 տարեկանում սրտի կաթվածից: Համաշխարհային ֆուտբոլի լեգենդի խաղընկերներն ու հարազատները մեծ ցավով հրաժեշտ տվեցին մեծ ֆուտբոլիստին: Հայտնի ֆուտբոլիստները միանգամից սոց
Լուսանկարներով ու իր մեծ հարգանքի մասին միանգամից հանրագիր կատարեց Մեսսին. «Սա շատ տխուր օր է ամբողջ Արգենտինայի ու ֆուտբոլի աշխարհի համար: Նա գնաց, բայց կմնա մեզ հետ, քանի որ Դիեգոն հավերժ է: Միշտ կհիշեմ այն լավ պահերը, որ ապրել եմ Մարադոնայի հետ: Խորին ցավակցություններս եմ հայտնում նրա ընտանիքին ու ընկերներին»:
«Դուք միշտ կմնաք մեր հիշողության մեջ: Հանգիստ եղեք, լեգենդ»:
Մեսիին Մարադոնան միշտ է առանձնացրել ֆուտբոլային աշխարհից: Նրան անվանում էր իսկական առաջնորդ. «Ժամանակին ես նրա մեջ տեսել եմ առաջնորդի հատկանիշներ: Եվ չեմ սխալվել: Այժմ ի՞նչ կասեն մարդիկ, որոնք քննադատել են Մեսսին, երբ նա գոլեր չէր խփում: Այդպես ասում էին նրանք, ովքեր երբեք խաղադաշտում չեն եղել: Իսկ ես կրկին ուզում եմ աշխատել նրա հետ»:
Բրազիլացի հարձակվող Նեյմարը սոցիալական իր էջում գրեց՝ «Դուք միշտ կմնաք մեր հիշողության մեջ: Հանգիստ եղեք, լեգենդ»:
Կարդացեք նաև
- Մեսսին հեռանու՞մ է․ հնարավոր պատճառներն ու առաջին արձագանքները
- 6 սպորտային գիրք Newmag-ից. ի՞նչ կարդալ, եթե սպորտի սիրահար եք
- Նոր սկանդալ Նեյմարի շուրջ. Նրան անվանում են «կապիկ», իսկ մարզաշապիկով մաքրում ոտքերը
Ոսկե գնդակի հնգակի դափնեկիր Ռոնալդուն, «Յուվենտուսի» գերաստղը Instagram- ի իր էջում արձագանքեց ցավալի լուրին՝ անվանելով Մարադոնային «յուրօրինակ հրաշագործ», որը թողնում է «դատարկություն, որը երբեք չի լրացվի»: «Այսօր ես հրաժեշտ եմ տալիս ընկերոջս, և աշխարհը հրաժեշտ է տալիս հավերժական հանճարին: Երբևէ լավագույններից մեկը: Յուրօրինակ հրաշագործ»:
Երբևէ լավագույններից մեկը: Յուրօրինակ հրաշագործ:
Լեգենդար ֆուտբոլիստը վիրահատությունից հետո գտնվում էր Բուենոս Այրեսի արվարձաններում գտնվող իր առանձնատանը: Դիեգո Մարադոնան աշխարհի 1986 թվականի չեմպիոն է: Կյանքի 6 տասնամյակում զգալով աղքատության ու հարստութուն սահմանագիծը, հաղթանակի ու պարտության բերկրանքը, ոգևորութան ու հիասթափության տարբերությունը՝ Դիեգո Մարադոնան կյանքում ու ֆուտբոլի դաշտում չփոխեց կյանքի իր նշանաբանը, որը հաճախ էր կրկնում՝ Մի՛ վախեցեք գնդակը կեղտոտելուց:
Լուկա Կայոլի
7800 ֏
Նկարագրություն
ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավիճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարելագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին:
Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։
Ուժ, արագություն և նվիրվածություն. Կրիշտիանուն աշխարհին հայտնի է որպես ժամանակակից ֆուտբոլի հսկա։