Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որ միլիարդ է վաստակել ֆուտբոլով

Ռոնալդուն միլիարդ է վաստակել միայն ֆուտբոլից ստացած եկամուտներով, որոնց մեջ չեն հաշվել հովանավորչական գումարները: Սպորտում Ռոնալդուն առաջինը չէ, որը հատում է միլիարդի սահմանը, սակայն թիմային մարզաձևերում նա առաջինն է, ով նման հաջողության է հասնում։ Մինչև Կրիշտիանուն, մարզիկներից միլիարդ վաստակել էին բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերն ու գոլֆիստ Թայգեր Վուդսը։
Մեսսին դեռևս միլիարդ չունի, բայց մոտ է ցուցանիշին: Մեսսին Ռոնալդուից հետ է մնում մեկ միլիոնով։ Ռոնալդուն 105 միլիոն դոլար է վաստակել, Մեսսին՝ 104։
17 տարվա ընթացքում («Սպորտինգից» մինչև «Յուվենթուս») Ֆուտբոլային պայմանագրերով Ռոնալդուն վաստակել է 650 միլիոն դոլար։
Nike ընկերության հետ Ռոնալդուն հավերժ պայմանագիր ունի։ 2016 թվականից սկսած Nike-ից նա տարեկան 20 միլիոն դոլար է վաստակում։
Clear, Herbalife և Abbott ընկերությունների հետ պայմանագրերով Ռոնալդուն վաստակել է 45 միլիոն եվրո։
CR7 բրենդը բերում է Ռոնալդուի եկամուտների քառորդը տարեկան կտրվածքով։
Ռոնալդուն գործակցում է Pestana Hotel Group հյուրանոցային ցանցի հետ։ Նա բացել է հյուրանոց հարազատ Մադեյրայում, որտեղ ֆուտբոլիստին նվիրված թանգարան կա։
Այսպիսով, Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը հատեց միլիարդ վաստակելու շեմը։
[gallery]
Աղբյուր՝ armsport.am

Լուկա Կայոլի
7800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

«Ցեղասպանության շաբավա» ընթացքում Newmag-ը կներկայացնի շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզին ու նրա գիրքը (թրեյլերը)

Տեղի ունեցավ Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Ultraviolet / S03 E01 / ապրիլի 16 / Որտեղից հայտնվեց «Իրական Հայաստանը» (տեսանյութ)

Newmag հրատարակչությունն ու «Գյուլբենկյան» հիմնարկությունը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեցին «Կոտրված վահան» գիրքը (տեսանյութ)
