ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Այս սեզոնի լավագույն ընթերցանությունը. «Ինչպես հաս

Այս սեզոնի լավագույն ընթերցանությունը. «Ինչպես հասցնել բոլոր գործերը»

Բարի գալուստ ռազմավարությունների ոսկեբեր հանք. Դեյվիդ Ալենը գործնական խորհուրդներով ու արժեքավոր տեղեկություններով ներկայացնում է՝ ինչպես ունենալ ավելի շատ էներգիա, ավելի հանգիստ լինել, կենտրոնացած ու քիչ ջանք գործադրելով՝ շատ բանի հասնել:
Այդ մեթոդի անունն է «Ինչպես հասցնել բոլոր գործերը»: Հեղինակը խոսում է կազմակերպված լինելու կարևորության մասին։ Գիրքը հրատարակվել է 30 երկրում, ապահովել վաճառքի միլիոնավոր օրինակներ: Նյու Յորք Թայմսն այն անվանել է վերջին տասնյակների ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը:
Դեյվիդ Ալենը գիրքը բաժանել է երեք մասի: Առաջին մասում համառոտ նկարագրել է ընդհանուր համակարգը, բացատրել, թե ինչու է այն եզակի և արդիական: Երկրորդ մասում քայլ առ քայլ բացատրել, թե ինչպես է պետք կիրառել իր մեթոդները: Երրորդ մասն էլ ակնկալիքների մասին է:



Կարդացեք նաև.
Newmag-ը հրատարակել է «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը
Տեղի ունեցավ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)


GTD մեթոդաբանությունը միայն գործերը կարգի բերելու մասին չէ։ Այն օգնում է ներգրավված լինել կյանքում ու աշխատանքում։ Հեղինակը խոստովանում է՝ գրքի վերնագիրը կարող է շփոթեցնել և տպավորություն ստեղծել, թե կողմնակից է ավելի շատ ու երկար աշխատելուն:
Գիրքն անձնական արդյունավետությունը բարձրացնելու բացահայտումների մասին է: Սա նվազագույն ներդրումներով առավելագույն արդյունքի հասնելու ուղեցույց է մի աշխարհում, որտեղ աշխատանքի ծավալը մեծանում է, դառնում փոփոխվող ու անորոշ:
Դեյվիդ Ալենի գիրքը աշխատանքային օրվա լարված վիճակները հաղթահարելու և հոգեկան հավասարակշռությունը պահպանելու մասին է:
[embed]https://youtu.be/TSblygx611k[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել