ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Միայն պատվաստանյութով հնարավոր չէ պաքարել Կորոնավի

Միայն պատվաստանյութով հնարավոր չէ պաքարել Կորոնավիրուսի դեմ. Փոլ Օֆիթ (տեսանյութ)

newmag-y-n

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակում ամբողջ աշխահրը, սակայն մինչև հիմա արդյունավետության առումով ամենաբարձր ցուցանիշները գրանցել են ամերիկյան երկու կազմակերպություն՝ Pfizer-ն ու Նուբար Աֆեյանի Moderna-ն: Ամերիկացի մանկաբույժ, վարակիչ հիվանդությունների, պատվաստանյութերի, իմունաբան, վարակաբան , «Մահաբեր ընտրություն» գրքի հեղինակ Փոլ Օֆիթը հայտարարել է, որ միայն պատվաստանյութի վրա հույս դնելը քիչ է:

Փոլ Օֆիթը հիշեցնում է՝ վիրուսի տարածումը կանխարգելելու համար նախ պետք է հակահամաճարակային կանոնները պահպանել, նոր սպասել պատվաստանյութին. «Պետք է սպասել և տեսնել՝ ինչ արդյունքներ են արձանագրվում: Կարծում եմ, որ լավագույն արդյունքը կլինի այն, որ պատվաստանյութը պաշտպանի կրկնավարակից»:

Օֆիթը հիշեցնում է. միայն հակամարմիններ ունենալը չի երաշխավորում վիրուսից պաշտպանությունը: Հետևաբար անկախ հակամարմինների դրական կամ բացասական արդյունքից պետք է պատվաստվել:

Օֆիթը «Մահաբեր ընտրություն» բժշկական բեսթսելլերի հեղինակն է: Այս գրքի բոլոր էջերը փաստում են պատվաստանյութերի կարևորությունը: Օֆիթը  ռոտավիրուսի պատվաստանյութի գյուտի համահեղինակն է, ավելի քան 130 գիտական հոդվածներ է հեղինակել՝ պատվաստանյութերի մասին. «Պատվաստանյութերի պատմությունը ցույց է տալիս որ առաջին պատվաստանյութերը ոչ միշտ են ամենալավը, ահա ինչու մեզ պետք են պատվաստանյութերի մի քանի տարբերակներ: Մինչև այս ունեցած պատվաստանյութերը ունեն 95 տոկոս արդյունավետություն, սա լավ ցուցանիշ է»։

Օֆիթը հիշեցնում է. միայն հակամարմիններ ունենալը չի երաշխավորում վիրուսից պաշտպանությունը: Հետևաբար անկախ հակամարմինների դրական կամ բացասական արդյունքից պետք է պատվաստվել:

Կարդացեք նաև

Pfizer-ը հայտարարել է, որ իր ստեղծած  պատվաստանյութի արդյունավետությունն ավելի բարձր է, քան հաղորդվում էր դրանից առաջ՝ ոչ թե 90, այլ 95 տոկոս։ Կլինիկական փորձարկումներին մասնակցած 43 հազար կամավորներից կորոնավիրուսով են վարակվել 170-ը: 94,5% արդյունավետություն է արձանագրել:

Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունն արդեն հայտարարել է, որ իրնց պատվաստանյութի արժեքը կտատանվի 25-37 դոլարի սահմանում: Սրանք առայժմ պատվաստանյութերի երկու ամենաարդյունավետ տարբերակներն են:

Հայտնի է, որ սեփական պատվաստանյութն է ստեղծել նաև Ռուսաստանը։ Մոսկվան Հայաստանին արդեն տվել է նմուշներ: Այս պատվաստանյութը մշակել է Գամալեյա կենտրոնը:

 

 

Տարածել

Մահաբեր ընտրություն
Մահաբեր ընտրություն

Փոլ Օֆիթ

5800 ֏

Նկարագրություն

Պատուհանից այն կողմ պատերազմ է, լուռ, վտանգավոր պատերազմ: Մի կողմում ծնողներն են, որոնց ռմբակոծում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններով, ու որոնք այլևս զգուշանում են պատվաստել իրենց երեխաներին: Մյուս կողմում բժիշկներն են, որոնք վախենում են իրենց ընդունարաններից դուրս թողնել երեխաների, որոնք խոցելի են իրենց տատերի ու պապերի ժամանակների հիվանդություններից:
Ինչպե՞ս պատահեց, որ պատվաստանյութերը սարսափեցրին ինչ-որ մեկին: Ովքե՞ր են վախեցնում ծնողներին և պայքարում պատվաստանյութերի դեմ։ Որքանով են հավաստի այն տեսանյութերը, որոնցով այսօր հեղեղված է համացանցը։ Այս գիրքը տալիս է բոլոր պատասխանները և քողազերծում պատվաստանյութերի հետևանքների մասին սարսափ պատմությունները։
Հատուկ հայերեն հրատարակության համար գրքի նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։