Ինչո՞ւ պետք է պատվաստվել. ձմռանը մեծանում է հիվանդանալու ռիսկը
Այս տարի սուր շնչառական վարակների դեպքերը անցած տարվա համեմատ քիչ են
Ցրտելուն պես մեծանում է նաև հիվանդանալու ռիսկը: Թիրախային խմբում հիմնականում երեխաներ են: Մանկաբույժ Մարի Դարակչյանը հորդորում է խուճապի չմատնվել. խնդիրը սեզոնային է: Պարզապես պետք է հետևել մի քանի ցուցումների` հիվանդանալուց կամ հիվանդության բարդացումից խուսափելու համար: Առաջին տարածված սխալն, ըստ մանկաբույժի` վարակված երեխային դպրոց կամ մանկապարտեզ ուղարկելն է:
Առանց բժշկի հետ խորհրդակցելու հակաբիոտիկների ընդունումը կարող է վատ հետևանքներ ունենալ հատկապես երեխաների դեպքում: Ըստ մանկաբոււյժի` գրիպի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Որոշակի ախտանշաններից հետո բժշկի դիմելը պարտադիր է:
Ըստ վիճակագրության` այս տարի սուր շնչառական վարակների դեպքերն անցած տարվա համեմատ քիչ են: Այս պահին կան հոսպիտալացված երեխաներ` որոշակի բարդություններով, որոնք ստանում են համապատասխան բուժում:
Եթե ավելի խորը պատկերացում եք ուզում կազմել պատվաստումների մասին, հասկանալ, թե որքանով են դրանք կարևոր, կարող եք կարդալ «Մահաբեր ընտրություն» գիրքը: Այն հրատարակել ենք հատուկ այն մարդկանց համար, ովքեր վախ ունեն պատվաստանյութերից և կարծում են, որ դրանք վնասակար են: Գրքի հեղինակ Փոլ Օֆիթը հանգամանալից ապացուցում է, որ պատվաստումներն իրականում վտանգավոր չեն: Մարդիկ պետք է պատվաստվեն, որպեսզի նոր վարակների դեմն առնեն:
Փոլ Օֆիթ
5800 ֏
Նկարագրություն
Պատուհանից այն կողմ պատերազմ է, լուռ, վտանգավոր պատերազմ: Մի կողմում ծնողներն են, որոնց ռմբակոծում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններով, ու որոնք այլևս զգուշանում են պատվաստել իրենց երեխաներին: Մյուս կողմում բժիշկներն են, որոնք վախենում են իրենց ընդունարաններից դուրս թողնել երեխաների, որոնք խոցելի են իրենց տատերի ու պապերի ժամանակների հիվանդություններից:
Ինչպե՞ս պատահեց, որ պատվաստանյութերը սարսափեցրին ինչ-որ մեկին: Ովքե՞ր են վախեցնում ծնողներին և պայքարում պատվաստանյութերի դեմ։ Որքանով են հավաստի այն տեսանյութերը, որոնցով այսօր հեղեղված է համացանցը։ Այս գիրքը տալիս է բոլոր պատասխանները և քողազերծում պատվաստանյութերի հետևանքների մասին սարսափ պատմությունները։
Հատուկ հայերեն հրատարակության համար գրքի նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)