ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Պատվաստե՞լ, թե՞ ոչ․ հատուկ թողարկում մահաբեր վիրու

Պատվաստե՞լ, թե՞ ոչ․ հատուկ թողարկում մահաբեր վիրուսների մասին

newmag-y-n

Պատվաստե՞լ, թե՞ ոչ, եթե սա 21-րդ դարի գլխավոր երկընտրանքն է, ապա Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն» գրքի դեպքում սխալ ընտրության հետևանքը մեկն է: Ավելի հեշտ է տրվել համացանցին, հավատալ միֆերին ու կեղծ տեղեկություններին ու երեխայի կյանքը դնել հարվածի տակ: Փոլ Օֆիթի գիրքը պարզ ուղեցույց է ամենաբարդ գիտության մասին:

Արմենիա Թի Վի-ի Բարի լույս հաղորդման ուղիղ եթերում Newmag-ի խմբագրական թիմը պատմեց գրքի հայերեն թարգմանության մասին: Գրքի թարգմանիչ Աստղիկ Սարգսյանը Օֆիթի գիրքը թարգմանելիս դիմել է իր բժիշկ ընկերներին, որ օգնեն տերմինները ճիշտ թարգմանել:

 

Ինֆեկցիոն հիվանդությունների փորձագետ Փոլ Օֆիթն իր գրքում ներկայացնում է պատվաստանյութերի դեմ շարժման ամբողջ պատմությունը: Թե ինչպես կեղծ փորձագետները պայքար սկսեցին մի բանի դեմ, որի առաքելությունն իրենց իսկ երեխաներին մահից փրկելն էր :

Սա այն գիրքն է որի շնորհիվ հասարակությունը հասկացավ, թե իրականում ինչ են պատվաստումներն ու ինչքանով են դրանք կարևոր կյանքեր փրկելու համար: Այս պահին ամբողջ մոլորակը դրա կարիքն ունի, սակայն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար ժամանակ է պետք: Գրքի վերիֆիկանտ, երիտասարդ գիտնական Հովակիմ Զաքարյանը նշում է, որ պատվաստանյութ ստեղծելու համար առնվազն 1 տարի է պետք:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը բնակչությանը կօգնի պայքարել վիրուսի տարածման դեմ ու կանխել մահերը: Այս առումով Օֆիթի գիրքը սթափեցնող ալիք է, որը հասարակությանը կստիպի ավելի լուրջ վերաբերվել պատվաստումներին ու թույլ չտալ, որ միֆերն ապակողմնորոշեն մարդկանց:

Օֆիթի գիրքը թարգմանվել է աշխարհի 20 լեզուներով, ճանաչվել տարվա գիրք ու գլխավորել բժշկական բեսթսելլերների ցուցակը: Օֆիթը պատմում է, թե ինչպես է պետք կանխել դաժան համարաճարակների վերադարձն ու զերծ մնալ մահաբեր ընտրությունից:

 

Տարածել

Մահաբեր ընտրություն
Մահաբեր ընտրություն

Փոլ Օֆիթ

5800 ֏

Նկարագրություն

Պատուհանից այն կողմ պատերազմ է, լուռ, վտանգավոր պատերազմ: Մի կողմում ծնողներն են, որոնց ռմբակոծում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններով, ու որոնք այլևս զգուշանում են պատվաստել իրենց երեխաներին: Մյուս կողմում բժիշկներն են, որոնք վախենում են իրենց ընդունարաններից դուրս թողնել երեխաների, որոնք խոցելի են իրենց տատերի ու պապերի ժամանակների հիվանդություններից:
Ինչպե՞ս պատահեց, որ պատվաստանյութերը սարսափեցրին ինչ-որ մեկին: Ովքե՞ր են վախեցնում ծնողներին և պայքարում պատվաստանյութերի դեմ։ Որքանով են հավաստի այն տեսանյութերը, որոնցով այսօր հեղեղված է համացանցը։ Այս գիրքը տալիս է բոլոր պատասխանները և քողազերծում պատվաստանյութերի հետևանքների մասին սարսափ պատմությունները։
Հատուկ հայերեն հրատարակության համար գրքի նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։