ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Mediamax. Հարութ Կբեյանի «Լոտոն» ու Նաիրյան երկրի

Mediamax. Հարութ Կբեյանի «Լոտոն» ու Նաիրյան երկրի իշխանական խարդավանքները

Սովորականից ավելի լուռ եւ համեստ Հարութ Կբեյանը սեղմում է ընկերների ու գործընկերների ձեռքը, ժպտում հարազատներին ու անծանոթներին։ «Լոտո»-ն Կբեյանի առաջին վեպն է։ Նախկինում հեղինակել է «Մայրամուտի գերիները» գիրքը, «Զեւսը» պատմվածքը։ «Լոտո» վեպը խմբագրել է Վահան Իշխանյանը, հրատարակել է newmag-ը, շապիկի ձեւավորվումը՝ Էդիկ Պողոսյանի։




«Լոտո»-ն գրվել է տասը տարում։ Ժանրը՝ պսեւոդոքաղաքական ուտոպիա է, նշանակությունը՝ առավել քան այսօրեական։ Ահա, թե ինչ են պատմում «Պողոսի մասին, որ գլուխ չի հանում Նաիրյան երկրի իշխանական խարդավանքներից»:
Խմբագրի կարծիքով
Վահան Իշխանյան
«Պսեւդոքաղաքական ուտոպիա ժանրը մի քիչ վիճելի է։ Այս գրքի իրականությունն այնքան էլ ուտոպիա չէ, շատ էլ ներկա է եւ անցյալ։ Մեզ ծանոթ իրականությունում մեր թերթերը մեզ քաղաքականություն են մատուցում այն մասին, թե ինչպես է ընթանում քաղաքականությունը, ինչպես են ստեղծվում կուսակցությունները, ինչպես են քաղաքական գործիչները կարիերա անում։ Եվ գեղարվեստական գրականությունը նրա համար է, որ զուգահեռ իրականություն է ստեղծում եւ մեզ ցույց է տալիս, որ այն ինչ մեզ ասել է մամուլը, այդքան էլ այդպես չէ, ուրիշ է։ Հարութ Կբեյանի «Լոտո» վեպը մեզ ուրիշ հայացքով է ցույց տալիս մեր քաղաքական  իրականությունը։
Վահան Իշխանյանը


Վեպի բառերով ասեմ՝ քաղաքական գործիչների աստղային ժամերը եւ ձախողումները պատահականության արդյունք են։ Մեծ հաճույք էր մասնակցել այսպիսի գործի շտկումներին, ճշտումներին։ Կարծում եմ՝ հայ ընթերցողը հաստատ կհասկանա, որ սա Հայաստանի իրականության մասին է։ Բայցն ինչն է հետաքրքիր, վեպում Հայաստանը կոչվում է Նաիրյան երկիր եւ որեւէ օտար ընթերցող, եթե բացի քարտեզը, այդպիսի երկիր չի գտնի, ուրեմն կմտածի, որ սա հորինված է, իսկ երբ որեւէ չեխ կամ լեհ կարդա այս վեպը, հաստատ կտեսնի իր երկրի քաղաքական կյանքը։ Այս գրքի արժեքը հենց դրանում է, որ լոկալ քաղաքական խնդիրները չեն ներկայացված միայն»։
Հրատարակչի նշումով
Արտակ Ալեքսանյան
«Այսօր  Հայաստանում քիչ են ստեղծվում վեպեր։ Քիչ են տպվում վեպեր, որոնցում որոշակի առումով կա ինքնառեֆլեքսիա, այսինքն՝ երկրում կատարվող իրադարձությունների գրական արտացոլանքը։ Քիչ են տպվում վեպեր, որտեղ ներկայացված են հանրային հարաբերությունների նոր բանաձեւեր։
Արտակ Ալեքսանյանը

Հիշում եմ՝ 90-ականներին պատմության ֆակուլտետում ձեռնապահ էին մնում քսանականների մասին թեզեր գրելուց, որովհետեւ դրանք համեմատաբար մոտ ժամանակներ էին։ Չգիտեմ՝ ինչու են գրականության մեջ քիչ գրում նրա մասին, ինչը կատարվել է քիչ առաջ կամ հիմա, բայց այս գիրքն այդ առումով ինքնուրույն ձեռագիր, թեմատիկա ունեցող վեպ է, որը կունենա իր ընթերցողը»։
Եվ հեղինակի կարծիքով
Հարութ Կբեյան
«Իրականում տասը տարի ամեն օր չեմ գրել, սուտ կլիներ այդպես ասել։ Տասը տարի առաջ ծնվեց գաղափարը, որ ինչ-որ պահի լոտոն կարող է մեր կյանքում փոխարինել ու փոխարինում է կարեւոր որոշումների ընդունմանը, ընտրության սկզբունքին։
Գաղափարի ձեւավորվելուց հետո սկսեցի կառուցել գլխավոր կերպարներին եւ նրանց զուգահեռ իրականությունները։ Եղել է, որ երկար ժամանակով դրել եմ մի կողմ ու ոչ մի բառ չեմ գրել։ Չեմ աշխատել վրան, բայց միշտ մտքիս է եղել։
Հարութ Կբեյանը


Չարենցյան Նաիրյան երկիրը վերցրել եմ հենց նրա համար, որ ոչ մեկ չասոցացնի այն իրականության հետ, որում մենք ապրում ենք։ Տեղանունները իրական չեն։ Շատ բան հորինված է, շատ բան էլ նման է մեր կյանքին։ Երևի, մի քիչ էլ էքսկուրսիա կա դեպի անցյալ։ Մեր կյանքի ամենամեծ շրջափուլը փակվեց երկու տարի առաջ։ 1988-ից մինչեւ 2018-ը ընկած շրջան էր, որը փորձել եմ ամփոփել այս գրքի մեջ։ Ուզում եմ այս գրքով մարդիկ ամեն ինչին կողքից նայեն ու հանգստանան, բոլոր վեճերը, կռիվները դնեն մի կողմ։ Ցավոք, մեր քաղաքական իրականությունը շատ անգամ մեզանից շատ ավելի ուշադրություն է խլում, քան դրան արժանի է։

Ես գլխավոր կերպարի անունը դրել եմ Հարութ, որ ոչ մեկի հետ չասոցացվի, ոչ ոք չնեղանա։ Պողոսն էլ լրիվ ուրիշ անուն ուներ, որն ինձ դուր չէր գալիս։ Երկար ժամանակ քննարկում էինք՝ ինչ անուն տալ։ Մի օր կնոջս ասացի՝ անունն ուզում եմ փոխել, դուրս չի գալիս, ասաց՝ Պողոս դիր։ Դե գիտեք, ստեղնաշարի վրա Ctrl F ես սեղմում ու հերոսդ դառնում է Պողոս։ Այդքան պարզ»։




Ի վերջո, ինչի մասին է Հարութ Կբեյանի առաջին վեպը
«Օրերից մի օր Պողոսը լոտո գնեց: Սովորական օր էր, սովորական լոտո, բայց մրցանակն էր արտասովոր՝ հանդիպում երկրի նախագահի հետ: Ի՞նչ է ընծայում նախագահը Պողոսին, ինչո՞ւ է երկրի առաջնորդը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին, Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը: Առաջարկ, որից չես հրաժարվի, բայց որը կարող է փոխել ոչ միայն Պողոսի, այլ նաեւ ամբողջ երկրի ճակատագիրը»:
[gallery ids="59251,59259,59250"]
 
 
 

mediamax.am





Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել