ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Նիլ Ֆերգյուսոնի «Մեծ անկում» գրքի շնո

Տեղի ունեցավ Նիլ Ֆերգյուսոնի «Մեծ անկում» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Ինչպե՞ս բացատրել երկրների տնտեսական անհավասարությունը: Ինչո՞ւ են որոշ երկրներ ավելի հարուստ, քան մյուսները, ինչո՞ւ է որոշ երկրներում աշխավատավարձը ավելի բարձր, քան մյուսներում։ Նիլ Ֆերգյուսոնը բարձրացնում է այս խնդիրները և ներկայացնում իր հիմնավորումներն ու բացատրությունները։ Հեղինակը հստակ գրել է, թե ինչ է լինելու Մերձավոր Արևելքում։ Ազդեցության վակուումը լցնելու փորձեր նոր ուժերի կողմից, և իհարկե բռնություն։ Հեղինակը կանխատեսել էր, որ հենց 2020–ին Արևմուտքում պայթելու է մեծ դժգոհություն։

Ֆերգյուսոնին կարդում են Արևմուտքի առաջնորդները՝ հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր լուծել ամենաբարդ հարցերը՝ տնտեսությունից մինչև հասարակական հուզումներ և քայքայվող ինստիտուտներ։ Շոտլանդացի պրոֆեսորը խոսում է ժամանակակից ճգնաժամերի մասին, բացատրում է, թե ինչպես են ծագել ու զարգացել։

 «Արևմտյան գաղափարների շշմեցուցիչ պատմությունը...էպիկ է». The Economist

Նիլ Ֆերգյուսոնի կարծիքով Արևմուտքն այսօր չի կարող լուծել սպասվող խնդիրները։ «Մեծ անկում» գրքում նա նշում է, որ դրա պատճառը պետական մեծ պարտքն է, որն Արևմուտքի խոշոր երկրները փորձել են թեթևացնել պատերազմների միջոցով։ Պատերազմներից բացի, պետական պարտքը անցած դարերում թեթևացնում էին նաև նոր տեխնոլոգիաները։ Սակայն, Ֆերգյուսոնը պնդում է, որ այսօր դա էլ չի օգնի, քանի որ առաջիկա 25 տարում հեղափոխական ոչ մի տեխնոլոգիա չի սպասվում։ Միակ ելքն ըստ հեղինակի՝ քաղաքական լուծումներն են, որոնք չկան։

Հայերեն թարգմանության գիտական խմբագիրը  տնտեսագիտության դոկտոր և պրոֆեսոր Յուրի Սուվարյանն է։ Նրա խոսքով, աշխարհի ֆինանսատնտեսական դրությունն օրհասական է:

 «Գլուխգործոց...յուրաքանչյուր էջում դյութիչ փաստերը հիացնում են հրավառության պես». Sunday Times

Հայերեն թարգմանության գլխավոր գործընկերը Լույս հիմնադրամն է։ Հիմնադրամն հայտնի է նրանով, որ աջակցում է  ժամանակակից գիտելիքը Հայաստան բերելու գործին։

Գիրքը ցնցել է արևմտյան մամուլն ու վերլուծական շրջանակները։ Շատերը հոդվածներ էին գրում՝ նշելով, որ քաղաքական պատճառներով Ֆերգյուսոնի զգուշացումները Սպիտակ տանը կանտեսեն։ Այդպես էլ եղավ։ Մեծ Անկմանն արձագանքել է համաշխարհային մամուլը։ 


 «Ընթերցողին պատմությունը ներկայանում է ապշեցուցիչ իմաստությամբ...աննման գիրք է». Independent on Sunday

Արևմուտքի՝ երբեմնի գերիշխող քաղաքակրթության հետընթացը կանգնեցնելու համար Ֆերգյուսոնը զգուշացնում է՝ պետք է հերոսական առաջնորդություն և արմատական բարեփոխում։ Արևմտյան քաղաքակրթության ձախողումը դատապարտող «Մեծ անկում» գիրքը յուրատեսակ մեղադրական եզրակացություն է՝ սթափվելու կոչով։

 

Տարածել

Մեծ անկում
Մեծ անկում

Նիլ Ֆերգյուսոն

4800 ֏

Նկարագրություն

Ինչո՞ւ են հարուստ երկրներն անկում ապրում։ Դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Բայց հատկապես ի՞նչն է սխալ։ «Մեծ անկում» գրքում Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են։

Արևմտյան ժողովրդավարությունն այսօր խզել է սերունդների միջև եղած համաձայնությունը, քանի որ մեր երեխաներին ու թոռներին թողնում ենք պարտքի մեծ բեռ։ Մեր շուկաների բնականոն զարգացումը խեղվում է չափազանց բարդ կարգավորումների պատճառով, եղած խնդիրները լուծելու փոխարեն դրանք ի հայտ են բերում նորերը։ Իրավունքի գերակայությունը վերաճում է իրավաբանների գերիշխանության։ Քաղաքացիական հասարակությունը դարձել է ոչ քաղաքացիական, մարդիկ էլ ծուլաբար ակնկալում են, որ իրենց բոլոր խնդիրները պետք է լուծի պետությունը։

Արևմուտքի՝ երբեմնի գերիշխող քաղաքակրթության հետընթացը կանգնեցնելու համար Ֆերգյուսոնը զգուշացնում է՝ պետք է հերոսական առաջնորդություն և արմատական բարեփոխում։ Արևմտյան քաղաքակրթության ձախողումը դատապարտող «Մեծ անկում» աշխատությունը յուրատեսակ մեղադրական եզրակացություն է՝ սթափվելու կոչով։