Ո՞վ է Հարութ Կբեյանը. 10 փաստ «Լոտո» գրքի հեղինակի մասին
- Հարութ Կբեյանը Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարն է
- Մինչև այդ 3 տարի աշխատել է Կառավարությունում:
- Եղել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման մեդիա պատասխանատուն
- Դոկումենտալ և խաղարկային ֆիլմերի, հեռուստասերիալների, հեռուստահաղորդումների սցենարիստ- հեղինակ է:
- Գրել է «Մայրամուտի գերիները» գիրքը: Մեծ աղմուկ հանած ու շատ քննարկված «Զևսը» համացանցային պատմվածքի հեղինակն է:
- Ըստ իրեն ճանաչողների չափազանց ճշտապահ է. Հարսանիքներին ներկայանում է հարսից ու փեսայից էլ շուտ:
- Այդքանով հանդերձ նախընտրում է չլինել մարդաշատ վայրերում
- Սիրում է ազատությունը. Մանկապարտեզում բացել է թութակների մեծ վանդակն ու նրանց թողել դեպի ազատություն
- Սիրում է քնել, ինչպես «Լոտո»-ի գրքի գլխավոր հերոսը
- Ամուսնացած է. Երկու երեխա ունի: Կինը «Երևանյան հեքիաթներ» գրքի հեղինակն է:
[embed]https://www.youtube.com/watch?v=4GFLS5UP42M[/embed]
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև

Ովքե՞ր են երգել Ազնավուրի հետ. դուետներ, որ միշտ կհիշվեն (տեսանյութ)

Ազնավուրն ու իր կյանքի իրական սերը․ ո՞ւմ հետ ապրեց կես դար (տեսանյութ)

Շառլ Ազնավուր․ «Ես ծեր չեմ, պարզապես տարեց եմ»

Ուղիղ հեռարձակմամբ ներկայացվեց Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը (տեսանյութ)
